Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

«Օվերտոնի պատուհան». կեղտոտ գաղափարների մաքրման տեխնոլոգիա (2)

19:03, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ.
«Օվերտոնի պատուհան». կեղտոտ գաղափարների մաքրման տեխնոլոգիա (2)

Մարդակերության թեման դեռևս արգահատելի և բացարձակապես անընդունելի է հասարակության կողմից: Այս թեմայով դատողություններն անցանկալի են և՛ մամուլում, և՛ որևէ այլ հարթակում: Առայժմ դա անհեթեթ, արգելված երևույթ է: Համապատասխանաբար, Օվերտոնի պատուհանի առաջին շարժումը պետք է լինի այն, որ մարդակերության թեման աներևակայելիի ոլորտից տեղափոխվի արմատականության ոլորտ: Այդ իսկ պատճառով Օվերտոնի պատուհանում կարող է այսպիսի առաջարկ առկայծել.

«Բայց չէ՞ որ մեզ մոտ խոսքի ազատություն է, և ուրեմն ինչո՞ւ չխոսենք նաև մարդակերության մասին»:

Այս թեմայի քննարկմանը հարկ է ներգրավել գիտնականներին, չէ՞ որ նրանք կարող են խոսել ամեն ինչի մասին, որովհետև գիտնականների համար արգելված թեմաներ չկան, և նրանց իրավունք է տրված ամեն ինչ ուսումնասիրել: Եվ եթե այդպես է, ուրեմն կազմակերպենք ժողովրդագրական գիտաժողով «Պոլինեզիայի ցեղախմբերի տարաշխարհիկ ծեսերը» թեմայով, դրանում քննարկենք խնդրո առարկայի պատմությունը, մտցնենք այն գիտական շրջանառության մեջ և կստանանք հեղինակավոր կարծիքներ մարդակերության մասին:

Տեսնո՞ւմ եք, մարդակերության մասին, պարզվում է, կարելի է առարկայորեն, օրինակներով խոսել ու մնալ գիտականության սահմաններում:

Օվերտոնի պատուհանին արդեն շարժման ազդակ է տրվել, և դրա միջոցով սկսում են հաղորդումներ հեռարձակել տվյալ խնդրի վերաբերյալ: Դրանով իսկ մարդակերության նկատմամբ ապահովվում է ուշադրություն, որն էլ այն դուրս է մղում հասարակության անհաշտելի բացասական վերաբերմունքի գոտուց, և մարդակերության թեման սկսում է շատերի հետաքրքրությունը հարուցել:

Դրա հետ միաժամանակ Համացանցի մի ինչ-որ պատուհանում պետք է պարտադիր հայտնվի «Արմատական մարդակերների ընկերություն»: Ինչո՞ւ: Վիժվածքներն անհրաժեշտ են մարդակերության գաղափարի ծագումանաբանության համար: Նախ՝ արմատական մարդակերներին անմիջապես դա կնկատեն և նրանց մասին տեղեկությունն անմիջապես կտարածեն Համացանցում, իսկ անհրաժեշտ լրատվամիջոցները դրանից քաղվածքներ կկատարեն: Եվ գաղափարը որքան շատ հայտնվի Համացանցում, այնքան արագ այն սովորական երևույթ կդառնա: Երկրորդ՝ «գարշելի մարդակերները» սարսափեցնում են հասարակությանը, իսկ վախը խթանում է խոսակցություններն ու քննարկումներն այդ թեմայով, ինչպես նաև առիթ է տալիս հոդվածներ տպագրել ու հաղորդումներ պատրաստել այն մասին, թե ինչ են մտածում մարդակերության մասին բրիտանական գիտնականները, ամերիկյան սննդակարգաբանները և տարատեսակ այլ ամբոխավարներ:

Օվերտոնի պատուհանի առաջին շարժման արդյունքը լինում է այն, որ անընդունելի թեման շրջանառության մեջ է մտցվում, այդ թեմայի վրա եղած տաբուն վերանում է, տեղի է ունենում տվյալ հիմնախնդրի միանշանակ անընդունելիության քայքայում:

Հաջորդ քայլը. «պատուհան» -ը էլ ավելի է առաջանում և մարդակերության թեման արմատական ոլորտից տեղափոխվում է հնարավորի ոլորտ:

Այս էտապում առաջարկվում է մեջբերումներ կատարել «գիտնականների ասածներից», չէ՞ որ չի կարելի անտեսել «գիտական» գիտելիքը: Շարունակվում է չարաշահվել մարդակերության թեման, իսկ ցանկացած մարդ, ով կհրաժարվեի այն քննարկել, պետք է պիտակավորվի որպես երեսպաշտ ու տգետ: Այդպիսիների համար պետք է հորինել մի ինչ-որ բացասական մականուն, օրինակ, «մարդակերատյաց»:

Միաժամանակ պարտադիր անհրաժեշտ է մարդակերին մի գեղեցիկ անուն հորինել: Դա կարևոր է, որովհետև աներևակայելի գաղափարի օրինականացման ճանապարհին անհրաժեշտ է փոխել մարդակերի իսկական անունը, որովհետև «մարդակեր» երևույթն ու անվանումը նողկանք է հարուցում: Այլևս մարդակերություն չկա, հիմա դա կոչվում է, օրինակ, «անտրոպոֆագիա»: Բայց նաև այս եզրույթը շատ շուտով պետք է փոխվի, քան որ այն որոշակիորեն վիրավորական է: Սկզբում մարդակերությունը վերածվում է անտրոպոֆագիայի, այնուհետև՝ անտրոպոֆիլիայի, նման այն բանին, ինչպես հանցագործը փոխում է անունը, ազգանունն ու անձնագիրը: «Անտրոպոֆիլ» -ը արդեն իսկ «ֆիլանտրոպ» -ի («մարդասեր») նման է հնչում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
261 | 0 | 0
Facebook