Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Օվերտոնի պատուհան». կեղտոտ գաղափարների մաքրման տեխնոլոգիա

17:49, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
«Օվերտոնի պատուհան». կեղտոտ գաղափարների մաքրման տեխնոլոգիա

Մեզ հաճախ ասում են, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը նույնասեռականներին, նրանց ենթամշակույթը, միմյանց հետ ամուսնանալու, երեխաներ որդեգրելու և իրենց սեռական կողմնորոշումը դպրոցներում, մանկապարտեզներում քարոզելու նրանց իրավունքները շատ բնական է համարում: Սակայն այդ հանդուրժողականությունը ոչ թե բնական երևույթ է, այլ արհեստականորեն պարտադրված է հասարակություններին: Դա համոզիչ կերպով ցույց է տվել ամերիկացի սոցիոլոգ Ջոզեֆ Օվերտոնը, որը նկարագրել է, թե ինչպես է տեղի ունեցել հասարակության վերաբերմունքի փոփոխությունը երբեմնի անընդունելի երևույթների նկատմամբ:

Ծանոթանալով այդ տեխնոլոգիային՝ դուք կհասկանաք, թե ինչպես է օրինականացվում նույնասեռականությունն ու նույնասեռականների միջև ամուսնությունը, լիովին ակնառու կդառնա, որ մոտակա ժամանակներում Եվրոպայում կավարտվի նույն տեխնոլոգիայի գործադրմամբ մանկապղծության օրինականացման աշխատանքը:

Օվերտոնը ոչ թե պարզապես ներկայացրել է սկզբունքը, այլ նկարագրել է աշխատող այն տեխնոլոգիան, որը հնարավորություն է ընձեռում օրինականացնել բացարձակապես ցանկացած գաղափար: Մարդկային հասարակության՝ դարեր շարունակ անսասան մնացած արժեքները, բարոյական նորմերն ու գաղափարական սկզբունքները, որոնց վրա հիմնված են բազում պետություններ ու քաղաքակրթությունններ, ավերելու համար այդպիսի տեխնոլոգիաները կարող են միջուկային պատերազմից առավել արդյունավետ լինել:

43 տարեկանում ավտովթարից մահացած Ջոզեֆ Օվերտոնը (1960 – 2003 թթ.), որ եղել է ԱՄՆ Հասարակական քաղաքականության կենտրոնի ավագ փոխնախագահը, ձևակերպել է հասարակական գիտակցության մեջ որևէ հիմնախնդրի մասին պատկերացումների աստիճանական փոփոխությունը, որին նրա մահից հետո «Օվերտոնի պատուհան» անունն է տրվել:

Օվերտոնի ձևակերպած մոդելը նկարագրում է, թե ինչպես են հասարակությանը լիովին օտար գաղափարները հանվել հասարակական արգահատանքի աղբանոցից, լվացվել, մաքրվել և, ի վերջո, օրենսդրորեն ամրագրվել:

Օվերտոնը ցույց է տվել, որ ցանկացած գաղափարի, նույնիսկ ամենաանհեթեթ գաղափարի համար գոյություն ունի «հնարավորությունների պատուհան», որի շնորհիվ ամենաեղկելի գաղափարը կարելի է մաքրագործել:

Մեզ ամենուրեք շրջապատում են տեղեկատվական պատուհանները: Դրանք համակարգիչների, հեռուստացույցների էկրաններն են, թերթերը, ամսագրերը, գովազդային վահանակները, ցուցապաստառները, ռադիոն, դասախոսությունները, սեմինարները, սիմպոզիումները և տեղեկատվության այլ աղբյուրները, որոնց մենք գամված ենք ու ներծծում ենք դրանցից ճառագայթող տեղեկությունները:

Եվ այսպես, բնակչության ուղեղների լվացման տեխնոլոգիան, ըստ Օվերտոնի, նրանում է, որ ինչ-որ մի անընդունելի գաղափար ծրագրված կարգով և մեթոդաբար հաղորդվում է տեղեկատվական պատուհանով՝ որպես սերիալ: Դրա արդյունքում մարդկանց մտապատկերում այդ գաղափարի նկատմամբ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է. եթե ի սկզբանե այդ գաղափարն «անմտություն» է համարվել, հետո աստիճանաբար մարդն այն համարել է «արմատական», հետո՝ «ընդունելի», «տրամաբանական», «ժողովրդի կողմից ընդունելի» և, ի վերջո, «ճիշտ»: Այսինքն, այդ տեխնոլոգիայի օգնությամբ ցանկացած գաղափար մարդկանց մտքի մեջ կարելի է գլխիվար շուռ տալ, սևը դարձնել սպիտակ և հակառակն անել:

Տվյալ տեխնոլոգիայի աշխատանքը պատկերավոր ներկայացնելու համար վերնենք մի որևէ աներևակայելի գաղափար: Դիցուք՝ մարդակերության օրինականացումը, այսինքն քաղաքացիների՝ մեկմեկու ուտելու իրավունքը:

Ավելի քան ակնհայտ է, որ հենց հիմա բացարձակ անհնար է մարդակերության քարոզ ծավալել, քանի որ հասարակությունը նվազագույնը կհայհոյի այդպիսի գաղափար քարոզողներին: Այդպիսի իրավիճակը նշանակում է, որ մարդակերության օրինականացման խնդիրը գտնվում է հնարավորությունների պատուհանի զրոյական մակարդակում: Այդ մակարդակը, համաձայն Օվերտոնի մոդելի, անվանվում է «աներևակայելի»: Իսկ հիմա պարզենք, թե ինչպես այդ աներևակայելի գաղափարն աստիճանաբար լվացվում, մաքրվում, մարդկանց մտքում փոխում է իր նրբերանգները՝ անցնելով հնարավորությունների պատուհանի բոլոր մասնաբաժիններով, և, ի վերջո, օրինական դառնում: (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1820 | 0 | 0
Facebook