Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վիրավորանքից նեղանալը նույնն է, թե չափսափորձելու համար հագնես այն ցնցոտիները, որոնք նետում են քեզ

14:18, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
Վիրավորանքից նեղանալը նույնն է, թե չափսափորձելու համար հագնես այն ցնցոտիները, որոնք նետում են քեզ

Երբ մի անգամ մի մարդ ամբոխի ներկայությամբ պարսիկ նշանավոր բանաստեղծ Օմար Խայամին անաստված հարբեցող և գող է անվանում, վերջինս ոչ միայն չի հակադարձում, այլև ներողամտորեն միայն ժպտում է:

Այդ տեսարանին հետևող՝ մետաքսե հագուստով պճնազարդված մեկը հարցնում է Խայամին.

-Ինչպե՞ս ես կարողանում նման անպատվությունը հանդուրժել: Մի՞թե նրա ասածները վիրավորական չեն:

Բանաստեղծը նորից ժպտացել է ու ասել.

-Արի՛ ինձ հետ:

Պճնամոլը նրա հետ մի փոշոտ խորդանոց է մտել: Խայամը ճրագ է վառել ու փոշու մեջ կորած սնդուկի խորքերից հանել է մի քրքրված խալաթ, նետել է պճնամոլի ոտքերի մոտ ու ասել է.

-Սա հագի՛ր, փորձի՛ր, կարծես իսկը հագո՛վդ է:

Պճնամոլը գետնից վերցրել է է խալաթը, զննել է ու զայրացած ասել.

-Ես այս կեղտոտ փալասի կարիքը չունեմ: Ես, ինչպես տեսնում ես, պատշաճորեն հագնված եմ, իսկ դու, հավանաբար, խելքդ գցել ես, - ու խալաթը նետել է բանաստեղծին:

-Տե՛ս, - ասել է Խայամը, - դու չցանկացար փորձել ցնցոտին: Ճիշտ այդպես էլ ես իմ վրա չառա այն կեղտոտ խոսքերը, որոնք այն մարդը նետեց իմ երեսին: Վիրավորանքից նեղանալը նույնն է, թե չափսափորձելու համար հագնես այն ցնցոտիները, որոնք նետում են քեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
813 | 0 | 0
Facebook