Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չեմ բացառում, որ կառաջադրվեմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Վահան Բաբայան

17:44, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Չեմ բացառում, որ կառաջադրվեմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Վահան Բաբայան
     Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ իր ֆեյսբուըքյան էջում գրում է․ «Չեմ բացառում, որ կառաջադրվեմ Երևանի քաղաքապետի թեկնածու: Իհարկե, դեռ վաղ է խոսել Երեւանի քաղաքապետի ընտրություններից, բայց... Սոցհարցումները նայելով եւ հասկանալով շատ տարբեր նյուանսներ՝ անհասկանալի է մնում մի բան, արդյոք քաղաքական ընդդիմությունը կմասնակցի Երեւանի ընտրություններին, երբ միշտ խոսվում է, որ կապիտուլյանտի հետ, օրինակ, ԱԺ ընտրությունների գնալ պետք չի: Բայց սա այլ հարց է եւ զերծ կմնամ այս պահին խոսել դրա մասին: Մեր կուսակցությունը դեռեւս 2018թ սեպտեմբերին, երբ իշխանությանը դեմ գնալը, մեղմ ասած, թրենդից դուրս էր, մասնակցեց մայրաքաղաքի ընտրություններին՝ առաջարկելով սեփական ծրագիր եւ արժանի թեկնածու: Մարդիկ, ում ընտրեցին եւ հետո ինչ եղավ, դուք տեսաք դրա մասին, էլ չխոսեմ: Խոսեմ իմ մասով: Եթե ընդդիմությունը մասնակցի եւ մայրաքաղաքում ընտրությունները լինեն, արտահերթ որոշում կկայացնենք սատարել մեզ համար առավել նախընտրելի թեկնածուի, իսկ եթե գնանք հերթականի, չեմ բացառում, որ ես կառաջադրվեմ Երեւանի քաղաքապետի թեկնածու» ։
Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
849 | 0 | 0
Facebook