ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2022 Embassy Festival
Հաագայում՝ Լանգ Վուրհաուտում (Lange Voorhout) տեղի է ունենում Դեսպանության փառատոնը: Այն անցկացվում է արդեն 10-րդ անգամ և ունի «Հաագա` տուն ամբողջ աշխարհի համար» նշանաբանը:
Ի թիվս 50-ից ավելի երկրների, փառատոնին իր տաղավարով ներկա է Հայաստանը:
Ներկայացված է Հայկական մշակույթը` խոհանոց, ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:
Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին ներկայացնելու է հայտնի հայկական ուտեստներ` խորովածն ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիքով, չոր մրգով ու գինիներով:
Հայ երգն ու պարը բազմաթիվ ներկաների մասնակցությամբ հաջողությամբ մատուցեցին Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները: