Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

ԵԽ ՆԱԽԱԳԱՀ ՇԱՐԼ ՄԻՇԵԼՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ԳՈՀԱՑՆԵԼ ԱԼԻևԻ ԲՈԼՈՐ ԿԱՊԻՐԶՆԵՐԸ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
03:40, կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ.
ԵԽ ՆԱԽԱԳԱՀ ՇԱՐԼ ՄԻՇԵԼՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ԳՈՀԱՑՆԵԼ ԱԼԻևԻ ԲՈԼՈՐ ԿԱՊԻՐԶՆԵՐԸ
    
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ
Չգիտեմ Ալիևի երազա՞նքն էր, թե՞ կապրիզը, որ ամեն գնով տիրանան Շուշիին, և մեր հայ դավաճաններն օգնեցին կյանքի կոչվեր նրա փափագը․․․հաջորդ կապրիզը Մեղրու միջանցքին տիրանալն է, այսինքն ողջ Սյունիքին, թուրքերը մեջանցք ասելով ողջ Սյունիքն են հասկանում․․․այսօր այդ առաքելությունն իր ուսերին է վերցրել ԵԽ նախագահ գլոբալիստ Շառլ Միշելը․Բրուսելյան այս վերջին եռակողմ հանդիպմանը նա անդրադարձել է «տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», այն դեպքում, երբ ինչ ունենք, չունենք բաց է, Լաչինն էլ տվեցինք չպրծա՞նք, նախքինում, եթե փորձ է արվել Լաչինը Սյունիքով փոխանակելու միջոցով մեզանից խլել Սյունիքը, հիմա Լաչինի խնդիրը մեջտեղից դուրս է ու փոխանակումների հարցը փակված է․․․ փաստորեն «տրանսպորտային կապերի ապաշրջափակում» ասելով ի նկատի ունի Մեղրու միջանցքի բացումը, այն դեպքում, երբ Շարլ Միշելը լավ էլ գիտի Մեղրու հարցը կարմիր գիծ է ողջ հայության․և անգամ մեր հարևան Իրանի համար․փաստորեն, ինչպես Արցախի հարցում էր մեր վարչապետին նեղը գցում, թե նշաձողն իջեցրեք, այսինքն՝ Արցախը հանձնեք Ադրբեջանին ու պրծեք, ուզում է հասկացնել, այլապես պատերազմով կվերցնի և իրենք պատասխանատվություն չեն կրի, հիմա էլ հորդորում է «ԲԱՑ ՍԱՀՄԱՆՆԵՐ», և այդ ձևակերպման տակ ոտնձգություն է կատարվում Սուվերեն երկիր Հայաստանի տարածքային ամբողջականությության դեմ, որը պարտադրանք է բառիս բուն իմաստով, կամ միթե՞ «Խաղաղության պայմանագրի» գինն այդքան թանկ պետք է վճարենք․մեր տարածքները մաս-մաս Ադրբեջանին նվիրելու հաշվին․ այսօր Մեղրին է, վաղը՝ ողջ Սյունիքը և հորդորել է մեր վարչապետին ու Ալիևին, որ «իրենց բնակչությանը պատրաստեն երկարաժամկետ կայուն խաղաղության»: ինչպես տեսնում եք Շարլ Միշելը հանդես գալով որպես խաղաղության ջատագով, ամեն գնով փորձում է իրականացնել Ալիևի երկրորդ կապրիզը․ Մեղրուց ճանապարհ բացելու․ ամեն կերպ աշխատում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնի․ դե դարերից է գալիս այդ կողմնապաշտությունը, ինչպես նկատել էր Խրիմյան Հայրիկը, որ մեր շերեփը թղթից է․․․Շարլ Միշելը մեզ ներկայանալով իբրև բարեկամ լավ էլ գիտի մեղրու միջանցքի դերն ու նշանակությունը և լավ տեղյակ է, որ այդ ճանապարհ ասվածը բլեֆ է․ Էրդողանն ու Ալիևը ողջ Սյունիքն են ուզում, ինչպես Չաուշօղլին Ադրբեջանում եղած ժամանակ Ալիևին հորդորեց, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիր կնքելիս օրակարգի կենտրոնում պահեն Սյունիքի հարցը․․․դա էլ ասեմ․ մեր վարչապետը լինելով ազնիվ, խաղաղասեր, անկեղծորեն ստանձնել է տարածաշրջանը դարձնել խաղաղության պլատֆորմ, անգամ ձգտելով հասնել Հայ-թուրքական հաշտեցմանը, բայց ասեմ, որ և Ալիևը, և Էրդողանը մտել են ստոր խաղի մեջ․ այնքան մուկ ու կատվի խաղը կխաղան, մինչև հայտնվենք թուրքական թակարդում․ մինչև մեզանից չստանան Սյունիքը․․․ հիմա ոչ թե Մեղրուց միջանցք, կամ ճանապարհ տալու հարցն է դրված, այլ՝ ողջ Սյունիքի, եթե մեր վարչապետը կտրականապես մերժի, գիտցե՛ք ոչ Ալիևը «խաղաղության պայմանագիր» կկնքի, ոչ էլ Էրդողանը հաշտեցման կգնա․․․, այդ որ ասում են թե իբր չկա նախապայման, ու մեր իշխանությունները միամտորեն, թե՞ ձևացնում են որ հավատում են, ես զարմանում եմ, պարզապես լավ չեն ուսումնասիրել թուրքական դիվանագիտությունը․ բա կարծում էիք թուրքամետ Եվրոպան հենց այնպե՞ս է մտել խաղի մեջ և միջնորդի դեր է ստանձնել․ հատկապես «Ադրբեջանի հետ այս գազային պայմանագրից հետո», իսկ թե այդ կնքվելիք «Խաղաղության պայմանագիրն» ինչքա՞ն կդիմանա ժամանակի փորձությանը, և ինչքան ժամանակ խաղաղություն կապահովի մեր տարածաշրջանում, երբ գործ ունենք Ալիևի պես խաբեբա, անհավասարակշիռ ղեկավարի հետ, որն իր երկրում պետական մակարդակով է քարոզվում հայատյացությունը, բուծելով Ռամիլ Սաֆարովների նոր հետնորդներ և աչքն էլ Սյունիքին է, անգամ Երևանին ու Սևանին․․․ Շարլ Միշելն հասկացնում է, որ եթե խաղաղություն եք ուզում, Ալիևն ինչ ուզում է պետք է տաք, այլապես պատերազմով կվերցնի և իրենք ոչինչ չեն կարող անել, անզոր են․․․ կարծես մինչև օրս Ալիևին կարողացել են սանձել, հիմա, եթե Ալիևին չգոհացնենք ու կրկին պատերազմի, նախօրոք զգուշացնում են, որ իրենք պատասխանատվություն չեն կրում, մեղքը մեր վիզը․․․հատկապես այս գազային պարմանագիրը կնքելուց հետո Եվրոպան ինչպե՞ս կարող է Ալիևին ասել թանդ թթու է, երբ իրենք են հայտնվել թուրքական թակարդում․․․
***
Ժողովուրդ ջան ազգադավ «Մադրիդյան սկզբունքների» արձանագրություններր իմ բացահայտումները շատ վաղուց եմ արել․ դեռ 2008-ին, երբ լույս աշխարհ հանվեց «Մադրիդյան սկզբունքները» ․․․ Քոչն ու Վարդան Օսկանյանը նրանց օգնում էր այդ ժամանակվա թուրքամետ, Մինսկի Խմբի ամերիկյան համանախագահ Մեյթու Բրայզան, որ հետագայում դարձավ Արդբեջանի դեսպանը «Մադրիդյան «սկզբունքներով» ողջ Արցախն են ծախել․այո ողջ Արցախը․ այդ արձանագրությունները լավ մշակված ծուղակ էին առանց պատերազմի ողջ Արցախի հանձման Կապիտուլյացիայի ակտ է ․․․նշում եմ առանց պատերազմի կապիտուլյացիա ակտ էր և հիմա մի քայլ է մնացել կյանքի կոչվեն․․․Հիկա մեկնաբանեմ․ Այսօր՝ այս 44 օրյա պատերազմից հետո այդ արձանագրություններում տեղ գտած գրեթե բոլոր հիմնարար կետերը կյանքի են կոչված․ Լաչինի միջանցքն էլ 2 օր առաջ հանձնեցինք․ մնաց ամենավտանգավոր կետը, որ տարիներ շարունակ իմ հոդվածներում ահազանգում եմ, դա 1 միլիոն ազերի փախստականների վերադարձն է բուն Արցախի տարածք, որն ամբողջությամբ կհայաթափի և ասիմիլացիայի կենթարկի Արցախահայությանը․ 100000 հազար բնակչություն ունեցող ամեն մի արցախցու ոչնչացնելու համար 7-8 ազերի է բաժին ընկնում․․․, իսկ այս կնքվելիք «Խաղաղության պայմանագրով» կարագացվի այդ գործընթացը, Ալիևը ազերիներին մեծ գումարներ խոստանալով, կբերի ու կբնակեցնի բուն ԼՂԻՄ-ի տարածքում և այդժամ «մադրիդյան սկզբունքներով» կյանքի կկոչվեն արցախահայության հայաթափման գործընթացքը, , , Ալիևը կասի, «եթե ինձ հետ խաղաղության պայմանագիր ես կնքել, ուրեմն իմ ժողովուրդը պետք է վերադառնա այնտեղ, որտեղ նախքան Ղարաբաղյան պատերազմն հայն ու ադրբեջանցին ապրել են կողք-կողքի» ․․․և մենք հակադարձելու իրավունք կունենա՞նք, իհարկե՝ ոչ, , , այսինքն սկսվելու է նույն գործընթացը՝ 1988-ի, որ հայությունը ոտքի կանգնեց արցախահայության անվտանգության համար, ինչի համար սկցվեց Ղարաբաղյան պատերազմը․․․ դեռ Սովետի ժամանակ հնարավոր էր հայն ու ադրբեջանցին կողք- կողքի ապրեին, հիմա, այս պատերազմներից հետո այդ հնարավորությունը բացառված է․ ոչ հայն է հանդուրժելու ազերուն, ոչ էլ նրանք հային, , ,
Այսօր որ հույսներս դրել ենք Մինսկի խմբի վերակենդանացմանը, ես հույսեր չունեմ ի օգուտ մեզ, քանզի նույն «մադրիդյան սկզբունքներն» են բանակցային սեղանի միակ փաստաթուղթը, , ,
     Ուրիշ բան, եթե արցախահայությանն իր բնօրրանում ապրելու, հարաքտևելու համար ձգտեն հասնել ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքին, ինչպես Կոսովոլի դեպքում․․․
Ինչ մնում է Ալիևի 2 ոտքը մի կոշիկի մեջ մտցնելուն, Մեղրուց միջանցք պահանջելուն, գիտցեք, որ Հոկտեմբերի 27-ով չի չեղարկվել 1999-հուլիսին Սադարակում Քոչարյան- Հեյդար Ալիև Մեղրու փոխանակումը Լաչինի հետ գործարքը, և առ այսօր ուժի մեջ է․․․այդ բանակցությունները տևել են 4 ժամ․ վկայում է բանակցություններին ներկա գտնված այդ ժամանակի ՊՆ․Վաղարշակ Հարությունյանը․․․ պատահականություն չէ, որ 1, 5 տարի է Ալիևը Սև Լիճը լցրել է ազերի զինվորներով ու դուրս չի բերում և Ալիևն էլ ահաբեկում է, թե Մեղրու միջանցքը չտվեցիք, պատերազմով կվերցնեմ, , ,
Իրականում ներքին թշնամին մեր երկիրը ծախել էր, ամբողջ բեռն ու պատասխանատվությունը թողնելով Փաշինյանի ուսերին․․․
ԱՍՏՎԱԾ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ, ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ, ԱՄՈՒՐ ԿԱՄՔ ՊԱՐԳևԻ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՐ ԱՅՍ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ ՀԻՇԵՑՆՈՂ ԾՈՒՂԱԿԻՑ ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԳԱ ՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԻ, ՀԵՌՈՒ ՊԱՀԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՓՈՐՁԱՆՔՆԵՐԻՑ․․․
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՍ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1907 | 0 | 0
Facebook