Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Հյուրասենյակի ամբողջական դիզայնի ու կահավորման ուղեցույց

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
14:44, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
Հյուրասենյակի ամբողջական դիզայնի ու կահավորման ուղեցույց

Վերջե՞րս եք ավարտել հյուրասենյակի վերանորոգումն ու դեռ ընդհանուր եզրահանգման չեք կարողանում գալ, թե ինչպես կարելի է կահավորել։ Անդադար ուսումնասիրո՞ւմ եք համացանցում տարբերակներ։ Նկարներով ամենինչ գեղեցիկ տեսք ունի, բայց վստահ չեք, որ ինչ-որ մեկը կստանա ձեր երազանքների հյուրասենյակի դիզայնը։ Շարունակե՛ք կարդալ, և մենք կբացահայտենք այն հիմնական քայլերը, որոնք կդարձնեն ձեր հյուրասենյակը հարմարավետ ընտանիքի բոլոր անդամների համար։

Հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե ինչպես եք օգտագործելու հյուրասենյակը։

Հենց այս հարցի պատասխանից է կախված քայլերի ճիշտ կողմնորոշումը։ Հասկացե՛ք՝ ինչ գործառույթ է այն իրականացնելու, ինչ տրամադրություն կամ ոճ եք ցանկանում այնտեղ ստեղծել։ Քանթրի՞, էկլեկտի՞կ, ավադակա՞ն, մոդե՞ռն, թե ժամանակակից։
    
    

Ընտանեկան ժամանակ

Ակտիվ ընտանեկան կյանքով ապրողների համար հարմար է ամերիկյան ավանդական ոճով կահավորված հյուրասենյակները, որտեղ բոլորը կկարողանան հարմար տեղավորվել երեկոյան զրույցի կամ ընթրիքի շուրջ։ Եթե երեխաները խաղանկյան կարիք ունեն, և սենյակը բավականին մեծ է, կարող եք հենց նույն սենյակում եք ստանալ խաղային անկյուն։

Ակնարկ․ Բազմոցը կարող է դառնալ երկու սենյակների բաժանարար գիծը։
    
    

Հյուրընկալել հյուրերի

Եթե հաճախ եք տանը հյուրընկալում մեծաթիվ հյուրերի, ապա կարիք կունենաք բավականին շատ նստատեղերի և սեղանների սպասքն ու իրերը կոկիկ դասավորելու համար։
    
    

Նկատի ունեցեք ֆունկցիանալությունը

Օրինակ, եթե չեք պատկերացնում հյուրասենյակն առանց հեռուստացույցի, չմոռանաք նաև հյուրասենյակի կահավորման պլանի մեջ ընդգրկել հեռուստացույցի տակդիր պահարան։
    
    

Պուֆեր

Օգտագործե՛ք պուֆերին որպես հավելյալ նստատեղ, սեղան կամ պահոց։
    
    

Նստարաններ

Սրանք իդեալական են որպես հավելյալ նստատեղ կամ պահոց։
    
    

Իրար մեջ մտնող կողասեղաններ

Օգտագործե՛ք այս կողասեղաններին այնտեղ, որտեղ տարածքը մեծ չէ, սակայն փոքր սեղանիկի կարիք կա։
    
    

Չափագրե՛ք ճիշտ

Չափագրելիս հաշվի առե՛ք այն բոլոր խոչընդոտները, որոնք կահավորելիս հնարավոր է խանգարեն․ լինեն պատուհաններ, պատշգամբագոգեր, վարագույրներ, միջնապատեր, աստիճաններ և այլն։
    
    

Ընտրե՛ք հյուրասենյակի գլխավոր անկյունը

Հյուրասենյակում գլխավոր անկյունն ընտրելը շատ կարևոր է կահույքի գնման հետ կապված որոշումներ ընդունելիս։ Այն պետք է աչքի ընկնի հյուրասենյակ մտնելուն պես, անմիջապես գրավի ուշադրություն․ լինի այն բազմոց, հեռուստացույցի տակդիր պահարան, բուխարի թե ինչ-որ դեկոր։

Եթե ձեր հյուրասենյակի աչքի ընկնող առանձնահատկությունները մեծ պատուհաններն են, սենյակից բացվող գեղեցիկ տեսարանը կամ բուխարին, փորձե՛ք ավելի արտահայտիչ դարձնել այն, օրինակ՝ ճոճաթոռներով, կողասեղաններով ու լուսամփոփներով։
    
    

Եթե վերոնշյալներից ոչիչ չկա ձեր հյուրասենյակում, օգտագործե՛ք մեծ ակվարիումներ, հեռուստացույց, կիսասեղան, նկար, արձանիկներ կամ գրապահարաններ գլխավոր անկյունը ձևավորելու համար։

Չափագրումներ անելուց ու գլխավոր անկյունը որոշելուց հետո պետք է հիշել սենյակում ազատ տեղաշարժի մասին։

Գծագրում հստակ պետք է նշված լինեն դեպի սենյակ տանող մուտքերն ու ելքերը։ Պետք է հաշվի առնել կոնկրետ սենյակի առանձնահատկությունները։

Եթե պատի երկայնքով է դռան հատվածը, ուրեմն կահույքը պետք է լինի դրան հակառակ։ Եթե կահույքը դեմքով նայում է դռներին, ուրեմն սենյակը բաժանվում է առանձին հատվածների, իսկ եթե կան դեպի սենյակ տանող մի քանի մուտքեր, ուրեմն հյուրասենյակը կարող է բաժանվել առանձին զոնաների, որոնցից յուրաքանչյուրը կատարելու է մի գործառույթ։

Բնական լուսավորություն

Հիշե՛ք։ Այնտեղ, որտեղ ընկնում են արևի անմիջական ճառագայթներ, պետք է խուսափել փափուկ կահույք, փայտե կահույք, նկարներ տեղադրելուց։
    
    

Էլեկտրական վարդակներ

Հստակ պետք է հասկանալ, որտեղ են լինելու բոլոր էլեկտրական վարդակները։ Ձեր հարմարության համար կարող եք նույնիսկ ունենալ հատակին վարդակներ, որ կահույքի՝ սենյակի կենտրոնում տեղադրմանը չխանգարեն։
    
     Ինչպես պլանավորել կահույքի տեղադրումը

Կահույքի տեղադրման պլանավորումը կարող եք սկսել լիովին նոր կահույքով կամ վերաիմաստավորելով հինը։ Եթե պատրաստվում եք գնել հյուրասենյակի համար նոր կահույք, խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել այս կետերին․

Առաջնահերթ ընտրե՛ք գլխավոր կահույքի կտորը

Բազմոցներն ու պահարանները մեծ ազդեցություն են ունենում հյուրասենյակի ամբողջական դիզայնի վրա։
    
    

Չբլոկավորեք սենյակի գլխավոր անկյունը

Եթե ձեր պատուհանները ցածր են, ուրեմն բազմոցը նույնպես պետք է լինի ցածր նվազեցնելու տեսողական խոչընդոտները։

Պլանավորե՛ք դեմառդեմ նստատեղեր

Նստատեղերը միմյանցից պետք է հեռու լինեն 224 սմ-ից ոչ շատ։ Եթե երկու բազմոցները նայում են միմյանց, ապա բազկաթոռներն ու կողասեղաներն էլ սենյակի այլ անկյունում պետք է դնել։
    
    

Հաշվի առե՛ք սենյակի չափսերը

Փոքր կահույքը հարմար է փոքր բնակարաններում, խոշոր կահույքը՝ մեծ առանձնատներում, այլապես ստեղծվում է անհամաչափություն։ Բազմոցների ու սեղանների միջև պետք է լինի 76 սմ հեռավորություն, իսկ սուրճի սեղանի ու բազմոցի միջև 20-35 սմ հեռավորություն։

Ավելացրե՛ք գրապահարաններ, դարակաշարեր, գրասեղան սենյակում ամբողջականության էֆֆեկտ ստանալու համար։
    
    

Ընտրենք հյուրասենյակի աքսեսուարներին ու դեկորներին

Պուֆեր

Ընդգծե՛ք բազմոցների տեսքը հետաքրքիր նախշերով պուֆերով, բարձերով կամ ծածկոցներով, պլեդերով։ Սրանցից ամենաօգտակարներից մեկը հենց պուֆերն են, որոնց մասին բազմիցս խոսել ենք։ Հեշտ է դրանց տեղաշարժել, և կարող են օգտագործվել և՛ որպես հավելյալ նստատեղ, և՛ որպես փոքրիկ սեղանիկ, և՛ որպես պահոց։
    
    

Լուսավորություն

Լավ լուսավորման համար ընտրե՛ք ջահեր, սեղանի ու հատակի լուսամփոփներ։

Դեկորներ

Ճաշասեղանների նրբագեղությունը կարող եք ընդգծել բույսերով, ծաղիկներով, ծաղկամաններով, սկուտեղներով, արձանիկներով, և այլն։
    
    

Պատի դեկորներ

Օգտագործե՛ք մեծ հայելիներ, նկարներ սենյակին տեսողական ծավալ հաղորդելու համար։

Եթե դեռ սենյակում մնացել են ազատ տեղեր, կարող եք լրացնել ծաղկամաններով բույսերով, զամբյուղներով, դեկորատիվ ճամպրուկներով։

Խորհուրդ․ Խուսափե՛ք կահույքը, դեկորները, բույսերը տեղադրել սենյակի մուտքի մոտ։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1417 | 0 | 0
Facebook