Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2022 թ․ ննջասենյակի կահույքի թրենդները

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
14:40, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
2022 թ․ ննջասենյակի կահույքի թրենդները

Ոչինչ այնքան հանգստացնող չի կարող լինել, որքան ննջասենյակում ժամանակ անցկացնելը։ Տարեցտարի փոխվում են ննջասենյակի կահույքի հետ կապված թրենդները՝ վերածելով սենյակը հանգստության ու հանդարտության ապաստարանի, որտեղ կարողանում ենք առանձնանալ արտաքին աշխարհից, լինել ինքներս մեզ հետ, հասկանալ մեր կարիքները, հանգստանալ ու լցվել նոր «սարեր նվաճելու» ոգով։


    

2022 թվականին ննջասենյակին վերաբերող թրենդները շատ տարբեր են, բայց դրանք միավորվում են մեկ գաղափարի շուրջ. այն է հարմարավետություն։ Վերջին տարիները ապացուցեցին, որ ննջասենյակը ոչ միայն հանգստանալու, քնելու, առօրյայից կտրվելու վայր է, այլ նաև շատերի համար հենց աշխատասենյակ, որտեղ կարողանում են կենտրոնանալ աշխատանքի վրա ավելի լավ։

1․ Հարմարավետությունն այստեղ հասնում է իր գագաթնակետին

Էսթետիկ տեսքը հաճելի է, բայց հարմարավետությունն՝ ավելի նախընտրելի։ Այսօր կարևորում են ննջասենյակում ունենալ այն կահույքն ու ինտերիեր աքսեսուարները, որոնք իրոք անհրաժեշտ են, չեն ստեղծի ճնշվածություն, կլցնեն սենյակը թարմությամբ ու թեթևությամբ։ Սրան հասնելու համար պետք է ընտրել ճիշտ մահճակալ, ներքնակներ ու դեկորներ, որոնք ոչ թե միմյանց կխանգարեն, այլ կլրացնեն ստեղծելով սենյակում միատարրություն։
    
    

Բացահայտում ենք գաղտնիք․ Եթե ցանկանում եք իրականացնել ննջասենյակ մտնելուն պես մահճակալին գցվելու ձեր անհագուրդ իղձը, ապա խորհուրդ ենք տալիս շերտավորել մահճակալի տեսքը ամենատարբեր նախշերով ու գույներով, մեծ ու փափուկ բարձերով։ Իդեալական են 5-6 բարձերը։

2․ Որա՞կ, թե քանակ

Որակի դեպքում կարիք է լինում ավելի շատ ներդրումներ, միգուցե նաև դուրս հանել բոլոր խնայողությունները, բայց այսօր շատերն են նախընտրում որակյալ հարմարավետություն, որը նաև երկարաժամկետ խնայում է ֆինանսները։ Օրինակ՝ լավ քնի համար անհրաժեշտ է ձեռք բերել միջին խտության ներքնակներ, բամբակից կամ սաթինից անկողնային պարագաներ, իսկ արդեն սենյակային հարմարավետության համար կարևոր են տարողունակ պահոցներով մահճակալները, պահարանները, վարդակներով կողապահարանները։
    
    

2022 թվականին ննջասենյակի կահույքի ու ինտերիեր աքսեսուարների թրենդները վերակենդանացնում են այն բոլոր ոճերը, որոնք երկար տարիներ կարծես վերացել էին։ Տարբեր արվեստի գլուխգործոցներից ոգեշնչված ռեպլիկաներն ու փոքրիկ դետալները այս տարվա ննջասենյակներում գլխավոր տեղն են զբաղեցնում։ Գնահատվում են պարզությունն ու օրգանիկ լինելը։

3․ Կատարյալ ոչինչ չի լինում

Համաձայն հայտնի ճապոնական վաբի-սաբի գաղափարախոսության, որի հիմքում ընկած է ընդունել բնության ու շրջապատի անկատարելությունը, ընդունել իրերն այնպիսին, ինչպիսին կան, այսօր կատարյալ զուգադրությունները այլևս արդի չեն։ 2022 թվականի դիզայներական նվաճումները կարևորում են ինտերիերում անկատարելությունը։ Սա հրաշալի հնարավորություն է ընձեռում ննջասենյակի ինտերիերում համաձուլել այն ոճերը, նախշերն ու գույները, որ երբեք չէիք մտածի, որ համադրելի են։
    
    

Այսօր արդեն տարբեր զոլերի, նախշերի ու տեքստուրաների համադրությունն ավելի քան երբևէ ներդաշնակ կարող են լինել միմյանց։ Նույնիսկ թարմություն են փոխանցում։

4. Ֆուտուրիստական փայլ

Փայլուն ու փայլատ տեքստուրաների հիբրիդային համադրությունը ֆուտուրիստական հետաքրքիր լուծումներ է առաջարկում ննջասենյակի կահավորման համար։ Այստեղ կարող եք տեսնել ամենինչ մեկ տեղում․ բնությունից ոգեշնչված լուծումներ, փայլուն ու փայլատ տեքստուրաներ, ուղղանկյուն ու կլոր ձևեր, հնեցված ու կատարյալ տեքստուրաներ, նեոնային լույսեր։
    
    

5. Արվեստ հիշեցնող

Այն ննջասենյակները, որոնք հիշեցնում են պատկերասրահ կամ արվեստի գործերի ցուցադրություն, նույնպես նորաձև են։ Այստեղ տարածքը հիմնականում լինում է և՛ պրակտիկ, և՛ էսթետիկ, որտեղ կարելի է կահույքի հետ կապված իրականացնել ամենատարօրինակ փորձերը։
    
    

6․ Նստատեղերով ննջասենյակներ

Բազմանպատակային ննջասենյակները վերջերս դարձել են բավականին թրենդային։ Այսօր ննջասենյաներն աչքի են ընկնում նաև հյուրասենյակային փոքրիկ անկյունով, որը սենյակի շքեղ տեսքն է ապահովում։ Սենյակում հավելյալ նստատեղեր ունենալը այսօր ոճային լուծումներից է։ Փոքր պուֆերը, բազկաթոռները, պուֆ-սեղանները, ննջասենյակի բազմոցները հենց այն նորաձև լուծումներից են, որ կարող եք համատեղել, որոնք ննջասենյակում առաջարկում են հավելյալ հարմարավետ նստատեղ։
    
    

7․ Անհատական մոտեցում

Վաղուց արդեն նորաձև չեն այն ինտերիերները, որոնք խստորեն թելադրվում են դիզայներական տների կողմից։ 2022 թվականին խրախուսվում է ինտերիերում անհատական մոտեցումը։ Այսպիսով, երբեք չվախենաք օգտագործել հյուրասենյակի կամ ննջասենյակի կահավորման դիզայնում այնպիսի դետալներ, որոնք խոսում են ձեր վառ անհատականության մասին։
    
    

8․ Շատ պահոցներ

Մի բան, որ ավանդել է մեզ մինիմալիզմը սենյակում շատ պահոցներ ունենալն է։ Խնայում ենք տարածքը, խնայում ենք ֆինանսները։ Այսկերպ սենյակը ավելի կոկիկ տեսք է ունենում։ Պահոցային խելացի լուծումները բնորոշ են 2022 թվականի թրենդներին։ Պահոցներով մահճակալներ, կողապահարաններ, պահարաններ, նստարաններ․․․ ահա, թե ինչ է պետք առօրյայում կիրառելի ննջասենյակի կահավորանք ստանալու համար։

Բացահայտում ենք գաղտնիք․ Ashley Homestore կահույքի սրահում ներկայացված գրեթե բոլոր կողապահարանները բացի տարողունակ թավշեպատ պահոցներից ունեն նաև վարդակներ հեռախոսները, լուսամփոփները կամ այլ սարքերը լիցքավորելու/միացնելու համար։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
970 | 0 | 0
Facebook