Ե՜կ սպասում եմ Դողում է նազող վարդենին կապույտ Քո կանաչ այգում։ Կույր պատուհանս նայում է ճամփիդ ուր երազել է սիրո վառ գարուն...
Ե՜կ սպասում եմ Սուտն օտար է ինձ, ինչպես լուսինը հավերժ հոլովվող քո ճանապարհին։
Ե՜կ սպասում եմ, Որպես նվիրյալ ու խենթ մի գերի, որպես անբաժան, հավերժող անցորդ Քո ճանապարհի... Ե՜կ սպասում եմ Նույն հայացքով շանթող ու պերճ, որ լոկ մեկ աստղ շողա մոլուցքով Երկնային ուժի...