Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք

20:58, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ.
Գիտե՞ք արդյոք

Չարլի Չապլինը և նմանակների մրցույթը

Աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Չարլի Չապլինը կյանքում մեկ անգամ մասնակցել է նմանակների մրցույթի: Մրցույթը տեղի է ունեցել 1915 թվականին, և ինքն իրեն նմանակելու հայտ ներկայացրած դերասանը, որ այլ անվամբ է հանդես եկել, չի կարողացել պատշաճորեն նմանակել ինքն իրեն և նույնիսկ մրցույթի եզրափակիչ փուլ չի հասել:

***

Հսկա դարձած թզուկը

Ադամ Ռայներն աշխարհում միակ մարդն է, որը, երկար ժամանակ լինելով թզուկ, հանկարծ սկսել է աճել ու վիթխարահասակ դառնալ: Քսանմեկ տարեկանում նա ունեցել է ընդամենը 1, 18 մետր հասակ, բայց իր կյանքի հետագա տարիներին նրա հասակն սկսել է աճել և մահվանից առաջ, 51 տարեկանում, հասել է 2, 33 մետրի: Այս տարօրինակ երևույթը առ այսօր հստակ ու համոզիչ բացատրություն չունի:

***

Էդգար Պոյին հարգանքի տուրք մատուցող խորհրդավոր անծանոթը

1949 թվականից մինչև 2009 թվականն ընկած 60 տարիների ընթացքում մի խորհրդավոր անձնավորություն ԱՄՆ Բալթիմոր քաղաքի գերեզմանատանը թաղված նշանավոր գրող Էդգար Ալեն Պոյի գերեզմանին ամեն տարվա հունվարի 19-ին՝ գրողի ծննդյան տարեդարձի օրը, երեք վարդ և մեկ շիշ կոնյակ է դրել: Քաղաքում այդ խորհրդավոր անծանոթին «Պոյի կենացը խմող» են անվանել: 2009 թվականից հետո խորհրդավոր անծանոթն այլևս չի այցելել գրողի գերեզմանին, և դժվար թե երբևէ հնարավոր լինի պարզել, թե ով է եղել այդ անձնավորությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
269 | 0 | 0
Facebook