Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Նույնիսկ սեփական անզգուշությունը կարող է հայտնագործության դուռ բացել

16:05, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
Նույնիսկ սեփական անզգուշությունը կարող է հայտնագործության դուռ բացել

1864 թվականի սեպտեմբերի 3-ին այն գործարանը, որտեղ Նոբել եղբայրները նիտրոգլիցերին են արտադրել, պայթել է: Ալֆրեդի եղբայր Էմիլը զոհվել է, բայց, չնայած այդ ողբերությանը, Ալֆրեդը թևաթափ չի եղել և սկսել է փորձեր կատարել, որպեսզի կատարելագործի, բարելավի թողարկվող արտադրանքի թողարկվող արտադրանքի կայունությունը:

Մի օր Գերմանիայում գտնվող իր գործարաններից մեկի առջև նա անզգուշաբար ձեռքից գցել է նիտրոգլիցերինը, բայց ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել: Թեթևացած շունչ քաշելուց հետո շվեդ քիմիկոսի մտքով անցել է ստուգել այն հողի բաղադրությունը, որի վրա թափվել էր նիտրոգլիցերինը: Պարզվել է, որ այդ ծակոտկեն հողի հիմնական բաղկացուցիչը մանրադիտակային չափի դիատոմային ջրիմուռներն են, որոնք ունեն սիլիցիումային կմախք:

Նիտրոգլիցերինը կայունացնելու համար այդ հողը փորձարկելու ժամանակ Ալֆրեդ Նոբելն անզգուշաբար կտրել է իր մատը: Արյան հոսքը դադարեցնելու համար նա որպես վիրակապ կտրված հատվածի վրա ցանել է մի նյութ, որն այդ ժամանակներում հաճախ օգտագործվել է որպես վիրակապ: Այդ նյութի անունը «քոլոդոն» է, և այն գործածվում է առ այսօր: Գոլորշանալիս՝ այդ նյութը մաշկի վրա թողնում է ցելոֆանի նմանվող նուրբ շերտ: Նայելով վիրակապով փաթաթված իր մատին՝ Նոբելի մտքով անցել է պատրաստել դինամիտային ձողիկներ: Եվ նա հիշյալ հողը խառնել է հեղուկ նիտրոգլիցերինի հետ ու ստացել է մի թանձր քսուք, որին ձողիկի ձև է տվել: Այս կառուցվածքի պայթուցիկ նյութը սովորական պայմաններում վտանգավոր չէ և պայթում է միայն պայթուցիչով:

Իր խամրած կերպարի փայլը վերականգնելու համար Ալֆրեդ Նոբելը, որ այս հայտնագործության շնորհիվ մեծ հարստություն էր կուտակել, հիմնել է «Ալֆրեդ Նոբել» հիմնադրամը, որն ամեն տարի հռչակավոր գիտնականներին վարձատրում է իր անունը կրող մրցանակով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
964 | 0 | 0
Facebook