Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընկնավորությունը (էպիլեպսիա) պատուհասել է նաև երկու արքայական տան այս զավակին

14:52, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Ընկնավորությունը (էպիլեպսիա) պատուհասել է նաև երկու արքայական տան այս զավակին

1822 թվականին Բրազիլիան անկախ պետություն է հռչակվել, և այս նոր կայսրության կայսրն է դարձել Պորտուգալիայի Ժուան 6-րդ (սա 1806 թվականին փախել է Նապոլեոնից և հաստատվել է Բրազիլիայում) թագավորի որդին՝ Պեդրու Առաջին անվամբ, որը1821 թվականին հոր հետ Պորտուգալիա չի վերադարձել:

Իսկ այս տղան՝ Ալֆոնս Պիեր դը Բրագանսը (պորտուգալերեն՝ Աֆոնսո Պեդրո դ՝Ալքանտարա դը Բրագանսա) ծնվել է 1845 թվականի փետրվարի 23-ին, Ռիո դե Ժանեյրոյի Սենտ Քրիստոֆ պալատում: Մահացել է 1847 թվականի հունիսի 11-ին, նույն վայրում, էպիլեպսիայի նոպայից: Նա եղել է Բրազիլիայի երկրորդ և վերջին կայսր Պեդրու 2-րդ Բրազիլիացու (գահակալել է 1841 – 1891 թթ.) ՝ Պորտուգալիայում երկու հարյուրամյակ թագավորած Բրագանսների տան մի ճյուղի անդամի և Երկու Սիցիլիաների թագավորի դուստր Թերեզ-Քրիստինա Սիցիլիացու զավակը և, ուրեմն, պորտուգալական Բրագանսների թագավորական տան բրազիլական ճյուղի անդամը: Ալֆոնսոյի քույր Իզաբել Բրազիլիացին նրա մահից հետո դարձել է կայսրության գահաժառանգը, բայց նրան չի վիճակվել գահակալել:

Ալֆոնս Պիեր դը Բրագանսի ծնողները:
Ալֆոնս Պիեր դը Բրագանսի ծնողները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1736 | 0 | 0
Facebook