Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կամավոր զինվորագրված և մարտերում կոփված ԱՄՆ 41-րդ Նախագահ Ջորջ Բուշ Ավագը բախտավոր աստղի տակ է ծնված եղել

12:25, երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ.
Կամավոր զինվորագրված և մարտերում կոփված ԱՄՆ 41-րդ Նախագահ Ջորջ Բուշ Ավագը բախտավոր աստղի տակ է ծնված եղել

Մասսաչուսեթս նահանգի Էնդովեր քաղաքի Ֆիլիպսի ակադեմիայում աշակերտելու տարիներին արդեն դրսևորվել են ապագա նախագահի կազմակերպչական ունակությունները, և նա բարձր դասարանների պրեզիդենտ է ընտրվել, ապա՝ ուսանողական խորհրդի քարտուղար ու բարեգործական նպատակներով փող հանգանակող ընկերության պրեզիդենտ, դպրոցական թերթի խմբագրական խորհրդի անդամ, բեյսբոլի ու ֆուտբոլի թիմերի ավագ:

Երբ 1941 թվականի դեկտեմբերին ճապոնացիները հարձակվել են Պերլ Հարբորի վրա, Բուշը որոշել է զինվորագրվել ԱՄՆ ռազմածովային ուժերին, այնպես որ Ֆիլիպսի ակադեմիան ավարտելուց հետո, 1942 թվականի սկզբին, նա 18 տարեկանում դարձել է ռազմական օդաչու: Օդաչուական տասնամսյա դասընթան ավարտելուց հետո նա դարձել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի պահեստազորի կրտսեր սպա ռազմածովային «Կորպուս Քրիստի» («Քրիստոսի մարմին») ավիաբազայում: 19 տարեկանը դեռ չլրացած՝ նա դարձել է այդ ժամանակի ամենաերիտասարդ ծովային օդաչուն:

Սկզբում, 1943 թվականի սեպտեմբերին, նշանակվել է տորպեդակիրների էսկադրիլիայում որպես լուսանկարիչ սպա: Հաջորդ տարում նրա էսկադրիլիան տեղակայվել է «Սան Ժասինտո» ավիակրի վրա՝ որպես ավիակիրների հարվածային միավորման մաս: Քանի որ նա նիհար երիտասարդ է եղել, «Կաշի» մականունն է ստացել: Այդ ժամանակի ընթացքում 51-րդ ավիակրային միավորումը մի քանի հաղթանակ է տարել օդածովային մարտերում:

1943-ի օգոստոսի 1-ին «Սան Հասինտո» ավիակիրը Բոնինյան կղզիների մոտ ռազմական գործողություն է սկսել ճապոնացիների դեմ: Կրտսեր լեյտենանտի կոչում ստացած Բուշը տորպեդակիր ռմբակոծիչ «Էվենջեր» -ով 1944 թվականի սեպտեմբերի 2-ին հարձակվել է Շիշիջիմա կղզում տեղակայված ճապոնական ռազմական կառույցների վրա: Ինքնաթիռում եղել են հրաձիգ ռադիստ Ջոն Դիլանը և կրտսեր լեյտենանտ Ուիլյամ Ուայտը: Հարձակման ընթացքում «Էվանջեր» -ը հայտնվել է հակառակորդի զենիթային հրետանու թիրախում: Ինքնաթիռը խոցվել է, շարժիչը բռնկվել է: Չնայած ծավալվող հրդեհին՝ Բուշը կատարել է առաջադրանքը և ռումբեր է նետել ճիշտ տեղում և զգալի վնաս է հասցրել հակառակորդին: Այնուհետև Բուշն այրվող շարժիչով ինքնաթիռը մի քանի կիլոմետր հեռացրել է կղզուց, և անձնակազմի մյուս անդամների հետ անկարգելով (պարաշյուտ) դուրս են նետվել ինքնաթիռից: : Բացվել է միայն Բուշի անկարգելը: Բուշը չորս ժամ մնացել է փրկվելու համար նետված փչովի լաստի վրա, որի ընթացքում մի քանի կործանիչներ պտտվել են նրա գլխավերևում, որպեսզի պաշտպանեն նրան այնքան ժամանակ, մինչև որ նրա փրկության հասնի «Ֆինբեկ» սուզանավը: Հաջորդ ամիսներին նա մնացել է այս նույն սուզանավում և մասնակցել է ուրիշ օդաչուների փրկությանը:

1944-ի նոյեմբերին Բուշը վերադարձել է «Սան Ժազինտո» և մասնակցել է Ֆիլիպինների ազատագրման մարտերին: Հետո նրա էսկադրիլիային այլ էսկադրիլիա է փոխարինել, և նրան ԱՄՆ են ուղարկել: 1944-ի ընթացքում Բուշը մասնակցել է 58 ճակատամարտի, արժանացել է մի քանի մեդալի:

Արժեքավոր մարտական փորձի համար նա ծառայության է նշանակվել «Նորֆոլկ» ռազմածովային բազայում և բազմաթիվ օդաչուներ է պատրաստել: Ավելի ուշ նա մեկ այլ էսկադրիլիայի ծովային օդաչու է նշանակվել: Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Բուշին հանդիսավոր արարողությամբ զորացրել են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3516 | 0 | 0
Facebook