Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մահաթմա Գանդիի կյանքի՝ շատերին անհայտ մանրամասները. նա շատ թշնամիներ է ունեցել, որոնցից մեկն էլ Ուինսթոն Չերչիլն է եղել (12)

12:18, ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ.
Մահաթմա Գանդիի կյանքի՝ շատերին անհայտ մանրամասները. նա շատ թշնամիներ է ունեցել, որոնցից մեկն էլ Ուինսթոն Չերչիլն է եղել (12)

«Թո՛ղ մեռնի այդ, - ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետն է բնորոշել, - «կիսամերկ ֆակիրը» » . այս միտքն է անցել Չերչիլի ուղեղով, որովհետև նա մտավախություն է ունեցել, թե Գանդին կարող է ևս մեկ հացադուլ սկսել, ինչպես նա դա արել էր, երբ 1942-ից 1944 թվականը բանտարկված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում Հնդկաստանի մասնակցությունը դատապարտելու համար: Բայց Չերչիլը ոչ բռնի պայքարի այս առաքյալի միակ թշնամին չի եղել: Գանդիին հենց Հնդկաստանում են շատերն ատել: Նա բավականաչափ բաց ու թափանցիկ չի եղել անգամ իր կուսակիցների համար: Հնդկաստանի ազգային կոնգրեսի շատ անդամներ նրան հանդիմանել են, որ պաշտպանում է կաստայական համակարգը: Ուրիշներն էլ այն կարծիքին են եղել, որ նա չափն անցնում է:

Գանդին մահացել է 1948 թվականի հունվարի 30-ին: Նրան սպանել է հինդու կրոնի մի մոլեռանդ հետևորդ, այն բանի համար, որ նա վարել է մահմեդականների հետ մերձեցման քաղաքականություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
897 | 0 | 0
Facebook