Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞վ են տարբերվում հնեցված փայտամշակումով ճաշասեղանները

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
18:08, երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ.
Ինչո՞վ են տարբերվում հնեցված փայտամշակումով ճաշասեղանները

Ո՞ր ոճն եք նախընտրում․ ֆրանսիական պրովա՞նս, թե մոդեռն կամ լոֆթ։

Բոլոր դեպքերում էլ թե՛ ճաշասենյակում և թե՛ խոհանոցում հնեցված փայտամշակումով ճաշասեղանն իդեալական ընտրություն է։ Հնեցված փայտամշակումով սեղանները երկար են ծառայում, նույնիսկ տարիների ընթացքում ավելի գեղեցիկ տեսք են ստանում, եթե ճիշտ խնամվեն։


    

Ո՞ր նյութերն են լավագույնը համարվում հնեցված փայտամշակումով սեղանների համար։

Հնեցված տեսք ստանալու համար ամենահայտնի փայտատեսակներից են կաղնին ու սոճին իրենց ամրության, երկարակեցության ու դիմացկունության շնորհիվ։

Իհարկե, հնարավոր է ստանալ հնեցված արդյունք նոր փայտից, բայց վերամշակված փայտի վրա ավելի լավ է երևում հնեցումը։ Բացի այդ, վերամշակված փայտի օգտագործումն էկոլոգիապես է խրախուսվում ՝ չվնասելով մայր բնությանը։

Մյուս ամենահաճախակի օգտագործվող նյութը պողպատն է։ Նախ, այն բավականին ամուր է պահելու կաղնու կամ բարդու կարծր փայտատեսակներից պատրաստված վերնամասերը։ Այն հեշտ է մշակել արծաթափայլ ներկերով կամ փոշեներկով կատարյալ արդյունք ստանալու համար։ Պողպատից ոտքերը կարող են լինել անգլերեն X-ձև կամ U-ձև։

Մեր ընտրյալները՝

Tyler Creek
    
    

Հրավիրե՛ք ամբողջ ընտանիքին միասին ճաշելու հենց ուղղանկյուն ճաշասեղանի շուրջ։ Ոտնամասերը բավականին ամուր են։ Սև տեքստուրան ընդհանուր տեսքին հրաշալի լրացում է, իսկ կաղնու փայտատեսակից վերնամասը հետաքրքիր հակադրություն է ստեղծում։ Այն քաղաքային քանթրի ոճի վառ ներկայացուցիչներից է։ Ճաշասեղանը կարող է իր շուրջ տեղավորել շուրջ 6 հյուրերի, իսկ յուրաքանչյուր կողմում 3 գզրոցները, որոնք թավշեպատ են, սեղանին դարձնում են առօրյայում ավելի կիրառական։

Rokane
    
     Սիրո՞ւմ եք ժամանակակից ոճի պարզությունն ու պրակտիկությունը: Ուրեմն, Rokane ճաշասեղանի հավաքածուն համապատասխանում է ձեր պատկերացրած ոճային բոլոր չափանիշերին։ Հնեցված վերնամասը ճաշասեղանին հաղորդում է հանգիստ ու էլեգանտ տեսք։ Աթոռների՝ պոլիեսթերից նստատեղերն էլ հեշտ են մաքրվում։ Այն հոյակապ ընտրություն է խոհանոցների համար։ Rokane հավաքածուն ներկայացված է նաև մեր սրահներում ոչ ստանդարտ բարձր տարբերակով, որն աչքի է ընկնում գինու կամ այլ շշերի համար հատկացված պահոցով։
    
    

Windville

Windville ճաշասեղանի հավաքածուն իրականություն է դարձնում ամերիկյան ժամանակակից քանթրի ոճի մասին մեր բոլոր պատկերացումները։ Մանգոի փայտից պատրաստված ճաշասեղանն էսթետիկ հաճելի լրացում է հյուրասենյակում։ Հյուրերը ձեր տանն ավելի երկար են մնալու վայելելու հավաքածուի աթոռների հարմարավետությունը։ Նստատեղերը պոլիեսթերային գործվածքից են։ Աթոռների ետնամասերն աչքի են ընկնում խաչաձև դիզայնով։
    
    

Դիզայների խորհուրդ՝

Համադրե՛ք այն ապակե կամ կերամիկական հիմքով ծաղկամաններով։

Skempton

Ժամանակակից քանթրի ոճով կահավորված հյուրասենյակներում ճաշասեղանը հրաշալի ինտերիերային լրացում է։ Պարզ ընդգծված եզրագծերով ճաշասեղանն աչքի է ընկնում շագանակագույն վերնամասով ու հնեցված տեքստուրայով, որի շնորհիվ էլ հյուրասենյակում կարող եք ստեղծել ջերմ միջավայր։
    
     Skempton ճաշասեղանն իր շուրջ կարող է հավաքել մի ամբողջ ընտանիքի նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի ժամանակ։ Այն հնարավորությունների սեղան է։ Ինչո՞ւ։ Դե, քանի որ ունի թավշեպատ գզրոց և երկու կողմից բացվող փեղկեր, որոնք նույնպես կծառայեն որպես տարողունակ պահոցներ։ Skempton հավաքածուից սեղանները ներկայացված են մեր սրահներում ևս երկու տարբերակով՝ ստանդարտ և բարձր։ Բարձր ճաշասեղանի հավաքածուն առաջնահերթ առանձնանում է գինու կամ այլ շշերի ցուցադրության համար հատկացված հոյակապ պահոցով։
    
    

Դիզայների խորհուրդ՝

Մեծ բնական ծաղիկները կարող են ամբողջացնել ինտերիերն արևադարձային տրամադրությամբ։

Wyndahl

Անցած դարաշրջանի դիզայներական լուծումներից ոգեշնչված Wyndahl ճաշասեղանի հավաքածուն անցյալը ներկայացնում է ներկայում։ Սոճու հնեցված փայտամշակման, անիվային ոտնամասի շնորհիվ ճաշասեղանը հրաշալի լրացում է այն ինտերիերներում, որտեղ սիրում են վերակենդանացնել հին ավանդույթները։
    
     Այն լավագույն տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են հաճախ կազմակերպել հարազատների հետ մեծաթիվ հավաքույթներ։ Սեղանը կարող է իր շուրջ տեղավորել 8 հյուրերի։ Ամբողջացրե՛ք այն նաև իր սպասքապահարանով, և հյուրասենյակի դիզայնի միատարր տեսքը պատրաստ է։
    
    

Դիզայների խորհուրդ՝

Որպես ակցենտային իր՝ կարող եք օգտագործել սկուտեղ՝ համադրված հետաքրքիր դեկորներով, ծաղկամաններով կամ այլ տարրաներով։

Bellvern

Ժամանակակից ոճ կա, որից միայն նայելով ես հաճույք ստանում, ժամանակակից ոճ էլ կա, որը բացի իր գեղեցիկ տեսքից նաև առանձնանում է հարմարավետությամբ։ Bellvern ճաշասեղանի հավաքածուն հենց վերջինն է։ Ճաշասեղանի հավաքածուն առանձնանում է իր խոշոր, բայց լակոնիկ ու զուսպ դիզայնով։ Ճաշասեղանը կարող է տեղավորել ավելի քան 8 հյուրերի։
    
    

Դիզայների խորհուրդ՝

Լավագույն ճաշասեղանի հավաքածուն պետք է նաև աչքի ընկնի կատարյալ սպասքավորմամբ։ Առաջարկում ենք դիտարկել սպասքի մի քանի տարբերակներ։

Cash

Դասական ոճն ամերիկյան քանթրիի հետ համադրությամբ ճաշասեղա՞ն եք փնտրում։ Իհարկե, Cash ճաշասեղանի հավաքածուի շնորհիվ այն արդեն իրական է։ Իր մուգ գույնով վերջնամշակման շնորհիվ հյուրասենյակում քանթրիի մեծ հեղափոխություն կարող է իրականացնել։ Թեք անիվային ոտքերի շնորհիվ ճաշասեղանն ստեղծում է հենց այն գյուղական տրամադրությունը, որը միշտ տեսել եք ֆիլմերում։
    
    

Realyn

Բարի՜ ախորժակ։ Realyn ճաշասեղանի հավաքածուն ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները ֆրանսիական պրովանսի ոգեշնչմամբ ճաշկերույթ կազմակերպելու համար։ Արհեստական հնեցված փայտամշակումը ճաշասեղանի հետաքրքիր դիզայներական լուծումներից է։ Ներդիր հատվածի շնորհիվ սեղանի շուրջ կարող են տեղավորվել 8 հյուրեր։ Ճաշասեղանը ներկայացված է ուղղանկյուն, օվալաձև և ստանդարտից բարձր տարբերակներով՝ հնարավորություն տալով ընտրել աթոռների քանակը՝ ըստ անհրաժեշտության։ Համադրե՛ք այն համապատասխան սպասքապահարանի հետ, և հյուրասենյակի տպավորիչ տեսքը պատրաստ է։

Bolanburg

Bolanburg ճաշասեղանի հավաքածուն իր յուրօրինակությամբ ու պրակտիկությամբ սենյակին համն ու հոտ պարգևողն է։ Երկգույն վերջնամշակումը յուրովի հմայք է տալիս հավաքածուին։ Հարթ բացվող գզրոցները հիանալի վայր են պահելու առաջին անհրաժեշտության իրեր։ Սեղանը իր շուրջ կարող է տեղավորել 8 հյուրերի։ Այս հավաքածուի եզակիությունը նրանում է, որ կարող եք օգտագործել որպես և՛ հյուրասենյակի, և՛ խոհանոցային սեղան։ Երկու կողմերից ունի թավշեպատ գզրոցներ, որտեղ կարող եք խնամքով պահել ճաշկերույթի ժամանակ անհրաժեշտ իրերը։ Bolanburg հավաքածուն ներկայացված է Ashley Homestore կահույքի սրահներում ևս 2 տարբերակով՝ կլոր և ստանդարտից բարձր։ Երկուսն էլ աչքի են ընկնում պահոցային բազում հնարավորություններով, իսկ դե, սպասքապահարանների, հեռուստացույցի պահարանի ու սուրճի սեղանների համադրությամբ հյուրասենյակի դիզայնի տեսքը կստանա հենց այն կատարյալ տեսքը, որի մասին միշտ երազել եք։
    
    

Դիզայների խորհուրդ՝

Եթե ավելի շատ նստատեղերի կարիք ունեք, առաջարկում ենք օգտագործել նստարանը։

Johnelle

Տաքուկ, ինքնատիպ ու երկրային․․․ ահա, թե ինչպես կարող ենք նկարագրել Johnelle ճաշասեղանի հավաքածուն, որն աչքի է ընկնում իր հնեցված փայտամշակումով։ Ճաշասեղանն իր փափուկ կտորով աթոռների հետ միասին կլրացնի ցանկացած հյուրասենյակ ջերմությամբ։ Այն ունի ներդիր հատված, որի ավելացնելու դեպքում ճաշասեղանի շուրջ կարող են տեղավորվել 8 հյուրեր։ Աթոռներն առանձնանում են դեկորատիվ մեխիկների դիզայնով։ Համադրե՛ք հյուրասենյակում իր սպասքապահարանի հետ լիարժեք տպավորիչ տեսքն ապահովելու համար։
    
    

Դիզայների խորհուրդ՝

Համալրե՛ք բնական տեսքով որևէ մի ծաղկամանով։

Hillcott

Մուգ շագանակագույն վերջնամշակումով ճաշասեղանը համադրելի է քանթրի կամ ժամանակակից ոճերում։ Անիվային ոտքերը ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև կրկնակի ամրություն են փոխանցում։ Ճաշասեղանը բացվող է, այսինքն՝ կարող եք շուրջը տեղավորել մեծ թվով հյուրեր։
    
    

Դիզայների խորհուրդ՝

Այս սեղանը հիասքանչ տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են էկլեկտիկ ու հետաքրքիր լուծում տեսնել հյուրասենյակում։

Baylow

Ցանկանո՞ւմ եք քանթրի ոճով կահավորել ձեր տունը։ Ուրեմն, ճիշտ տեղում եք։ Ճաշասեղանի արհեստական հնեցված տեսքը հյուրասենյակը կլրացնի իր ներդաշնակությամբ։ Մետաղական լարերով ոտնամասը հրաշալի հակադրություն է հաղորդում ընդհանուր տեսքին։ Սեղանը կարող է տեղավորել ավելի քան 8 հյուրերի։
    
    

Դիզայների խորհուրդ՝


    

Հոյակապ տարբերակ է ցանկացած տանը, հատկապես եթե մշտապես հյուրեր չեք ընդունում։ Անհրաժեշտության դեպքում կարելի է մեծացնել կամ փոքրացնել չափսը։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1060 | 0 | 0
Facebook