Ի՞նչ անեմ որ
Դուր չե՛մ գալիս,
Հոգիս պահո՜ւմ սի՜րտս եմ տալիս,
Ու առանց սիրտ հոգիս լալի՜ս-
Արցունքներով ողողո՛ւմ է
Բառի՜ս, տառի՜ս…
Միտքս ձեռքիս դո՜ղ է տալիս,
Ձե՜ռքս թղթին ցա՛վ է տալիս,
Թուղթն էլ դառնում աղավնու թև՜
Թա՜փ է տալիս
Հեռանո՛ւմ է երազի պես:
Ի՞նչ անեմ որ
Դուր ես գալիս,
Լեզվիս երկա՜ր ճամփա տալիս,
Երազումս դո՜ւռս թակում
Հյո՜ւր ես գալիս,
Կրքով լցված խա՜ղ ես տալիս:
Կգա՞ս էլի
Հացահամի քո մարմնո՜վ
Լո՜ւյսը վառես մութ աչքերիս,
Կմտածե՞ս.
«Հերն անիծած, հետո ի՞նչ
որ դուր չի գալիս»: