Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿՌԻԼՈՎԻ ՀԱՅՏՆԻ ԱՌԱԿԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
22:08, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ.
ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿՌԻԼՈՎԻ ՀԱՅՏՆԻ ԱՌԱԿԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ․․․
     20-07-22թ
    

     ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿՌԻԼՈՎԻ ՀԱՅՏՆԻ ԱՌԱԿԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ․․․
    
    
     ԴԻՏՈՒՄ ԵՄ ՇԱՐԼ ՄԻՇԵԼ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻև ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻԴԵՈՆ, ԱԼԻևԻ ՀԱՂԹԱԿԱՆ
կեցվածքը, անթաքույց ժպիտը․․․ իմ աչքից ոչ մի մանրուք չի վրիպում․ և պատահական չէր, որ Շարլ Միշելը մեր վարչապետից պահանջում էր նշաձեղն իջեցնել․ Եվ այդ պահանջը պատահական չէր․ երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը Բաքվում կնքեց գազային պայմանագիր և ողջ Եվրոպական վերնախավը ցնծության մեջ էր․ԲԱ ՈՐ ԱՍՈՒՄ ԷԻ ՉԷ՞, ՈՐ ԱՅՍՏԵՂ ՄԻ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ, ՉԷԻՔ ՀԱՎԱՏՈՒՄ, և ԴԵՌ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ՁԳՏՈՂՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԵՆՔ․ այն Եվրոպայի, որ մեզանից պահանջում էր նշաձղն իջեցնել, այն Եվրոպայի, որ Ադրբեջանը տասնյակ հայ ռազմագերիների է պատանդ պահում, վերջապես այն Եվրոպայի, որ հանդուրժում է սուվերեն Հայաստանի տարածքում՝ Սև ԼՃՈՒՄ մեկ տարուց ավել Ադրբեջանը խարիսխ գցի, հանդուրժում է և դեռ մեր վարչապետից էլ պահանջում են նշաձողն իջեցնել․․․ ակամա հիշեցի Ռուբեն Սևակի հայտնի խոսքերը․ «ԵՎՐՈՊԱ՜Ն, ԱՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԻԿԸ, ՈՍԿԻ ԿՑԱՆԵ, ՈՐ ***ՈՒԹՅՈՒՆ ՀՆՁԵ» սա է թուրքամետ, երկու լարի վրա խաղացող Եվրոպայի իրական բնութագիրը․ սկսած հայոց ցեղասպանությունից, 4 տարի տևած Ղարաբաղյան պատերազմից և այս 44 օրյա դաժան Արցախյան պատերազմից առ այսօր․․․․
ՍԱ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
***
Ժողովուրդ ջան իրականությունն այն է, որ մեր վարչապետը հայտնվել է Կռիլովի հայտնի առակի կարգավիճակում, քանզի ․Հայաստանյան քաղաքական դաշտը բաժանված է հիմնականում 3 մասերի․ ռուսամետների, Եվրոպամետների և ԱՄՆ-մետների և այդ բոլորն էլ իրենց համոզմունքներն ունեն թե ինչու՞ այս կամ այն կողմորոշումն ունեն․․․սկսենք Ռուսաստանից, որ անկախությունից այս կողմ իր 102-րդ ռազմաբազան է դրել Գյումրիում, իսկ այս 44 օրյա պատերազմից հետո նաև Արցախում և ստանձնել է Արցախում խաղապահի պարտականությունները․․․ երբ ուսումնասիրում եմ սոցցանցերում մարդկանց վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ․ շատերի մերժողական վերաբերմունքը հատկապես այս Ռուս-Ուկրաինական պատերազմից հետո, որը բնական եմ համարում, քանզի անմեղ մարդկային կյանքեր են զոհվում բայց երբ վերլուծում ենք և խորանում մանրամասների մեջ, տեսնում ենք, որ Պուտին չհաջողվեց բանակցությունների միջոցով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, պատերազմեց․․․Իսկ Ադրբեջանի սանձազերձած պատերազմը զավթողական էր, քանզի Արցախը Ադրբեջանին է պատկանել Ստալինյան բռնակցման հետևանքով․Ադրբեջանը պատերազմեց ընդամենը 150000 բնակչություն ունեցող Արցախի դեմ, ներգրավելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, վարձկան ահաբեկիչներին, գրավեց Արցախի կեսից ավելին, հազարավոր զոհեր ու հաշմանդամներ ունեցանք, Եվրոպան 44 օր պապանձվեց, ․․․ Ռուսաստանի պարագայում տասնյակ սանկցիաներ գործադրեց, պատժամիջոցներ, բանկային հաշիվների սառեցում, իսկ Ադրբեջանի պարագայում ոչ միայն չդատապարտեց, պատժամիջոցներ չկիրառեց, այլ՝ մի բան էլ խրախուսում է, մեզանից պահանջում է նշաձեղն իջեցնել․․․ ինչքանո՞վ է արդար Եվրոպան․․․պատերազմից հետո հիմա հանդես է գալիս ավար բաժանողի դերում և նշաձող իջեցնելու մասին են բարբաջում․․․ Երեկ, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը Բաքվում կնքեց գազային պայմանագիր և ողջ Եվրոպական վերնախավը ցնծության մեջ էր․ ծախված Euronews-ն էլ ամեն կես ժամը մեկ ցուցադրում էր գործարքի արարողությունը, որի ընթացքում 7 միլիարդ խորանարդմետր գազային պարտավորություն ստորագրվեց, մինչև 2027 թիվը, Ալիևը պարտավորվեց, որ անխափան գազ կմատակարարի Եվրոպային․․․ «Ուրսուլա ֆոն դեր Լեյնն իր ելույթում ասաց, - ԵՄ-ն անցնում է էներգիայի ավելի հուսալի մատակարրների․ դուք մեր շատ կարևոր և վստահելի էներգակիրների պարտնյորն եք և միշտ կարող ենք վստահել ձեզ, - քծնելով Ալիևին»
ԴԻՄՈՒՄ ԵՄ ԵՎՐՈՊԱ ՁԳՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԴՈՒՔ ԱՅՍ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐՈՎ ԼԻ ԵՎՐՈՊՅՈՒ՞ՅԻՆ ԵՔ ՎՍՏԱՀՈՒՄ, ՈՐՏԵՂ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԻ և ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԹՐԻ ՏԱԿՈՎ ԱՆՑՆԻ․ՇԱՔԱՐ ԱՍԵԼՈՎ ԲԵՐԱՆՆԵՐՍ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ․ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՆԱՅԵՔ․ ԱՅՍՕՐ ՀԶՈՐԻՆ Է ՏԵՐ ԵՎՐՈՊԱՆ, ԻՍԿ ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ և ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ․ և ԱՄՆ-ԻՆ, և ԵՎՐՈՊԱՅԻՆ, և ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԴԱ ԱՐԴԵՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ Է․․․և էՐԴՈՂԱՆԸ ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ ՆԱև ՌՈՒՍ -ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻԻ ՀՐԱՀՐՄԱՆԸ․․․
ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՄԻՏՔՍ
Ալիևն այդ գազային պայմանագրով դաշույնով խփեց Պուտինի թիկունքին ․նա անտեսեց այս տարվա փետրվարին Պուտինի -Ալիևի ստորագրված դաշնագրային հռչակագրի 25-րդ կետը, որտեղ նշված է, որ իրենց գործունեությունը չպետք է հակասի այլ պետությունների շահերին։ Խոսքը տնտեսական գործունեության մասին է․․․Ալիևը և Էրդողանը տնտեսական շահը ամեն ինչից վեր են դասում և նրանց համար ստորագրված ի՜նչ փաստաթուղթ էլ լինի, կարող են պահի տակ հրաժարվել․․․ այդ թվում նաև մեր վարչապետի ձգտումները․ տարածաշրջանը խաղաղության պլատֆորմ դարձնելու ․ Ալիևն այսօր կստորագրի, վաղը՝ կհարձակվի․ փաստ ն եմ արձանագրում, որ նա անտեսեց 1994-ի բիշքեկյան զինադադարը, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների, Մինսկի խմբի շրջանակներում․բայց Ալիևը թքած ուներ զինադադարի այդ պայմանավորվածության վրա․ հաճախակի կազմակերպվող դիվերսիաներ, իսկ 2016-ի ապրիլին հարձակվեց, եթե 4-րդ օրը Պուտինը չկանխեր, ողջ Արցախն էր գրավելու․ 4 օրում 120 զոհ տվեցինք 800 հեկտար «անպետք հողեր» և 23 ռազմավարական բարձունքներ․․․2 տարի դադար տվեց, լավ զինվեց և 2020-ի սեպտեմբերին կրկին հարձակվեց և նպատակը դարձյալ ողջ Արցախն էր ․․․ հիմա էլ է զինվում․․․ Ճիշտը՝ համբերենք Ռուս-Ուկրաինական պատերազմի ավարտին և տեսնենք թե Պուտինն ի՞նչ դիրք կբռնի ․ Հայամե՞տ, թե՞ կրկին Ադրբեջանամետ․․․Պուտինը խելքը գլուխը կհավաքի՞, էլի՞ կպնդի, թե Արցախը Ադրբեջանին է պատկանում, հիասթափեցնելով իր ռազմավարական գործընկեր Հայաստանին, թե ՞վերջապես կասի ճշմարտությունը, որ Արցախն ու ողջ Ադրբեջանը 1813-ի ռուս -Պարսկական պատերազմի ավարտին Արցախի Գյուլստան գյուղում Պարսկաստանի և Ռուսաստանի միջև կնքված զինադադարով այդ ողջ տարածաշրջանը, որ նախքինում պատկանելիս է եղել Պարսկաստանին, այդ պայմանագրով հանձնվում է Ռուսաստանին․․․ համբերատար սպասենք Ռուս- ուկրաինական պատերազմի ավարտին և հուսանք, որ Պուտինը վերջապես ի լուր Թուրքիայի, Ադրբեջանի և Մինսկի խմբի կբարձրաձայնի ճշմարտությունը, որ այդ տարածքները պատկանում են Ռուսաստանին․հենց դրա համար էլ Զորի Բալայանը տեսնելով Արցախի հարցը խճճվում է նամակով դիմեց Պուտինին, որ Արցախը մտնի Ռուսաստանի կազմի մեջ․․․
ՀԻՄԱ ԱՆՑՆԵՄ ԵՎՐՈՊԱՅԱՄԵՏՆԵՐԻՆ․․․
նախ ասեմ, որ 44 օրյա պատերազմին Եվրոպան մատը- մատին չտվեց, որ պատերազմը կանխվեր, կամ էլ զինամթերքով ապահովեր, ինչպես հիմա Զելենսկուն է զինում, որ պատերազմը երկարի, Ռուսաստանի տնտեսությունը քայքայվի, իսկ Ադրբեջանի պարագայում աչք փակեց․ թույլ տվեց, որ մինչև ատամները զինված Ադրբեջանն ու Թուրքիան վարձկան ահաբեկիչներով ցեղասպանություն ապրած մի բուռ ազգիս ոչնչացնի․․․ պատերազմի դադարից հետո ոչ մի պատժամիջոց, ոչ մի բանկային հաշիվների սառեցում չկիրառեց Ադրբեջանին, ինչպես Ռուսաստանի պարագայում, իսկ հիմա, երբ ավար բաժանելու ժամանակն է, Եվրոպան մեյդան է եկել և մեր Վարչապետին առաջարկում է նշաձեղն իջեցնել․․․ այսի՞նքն, մինչև ու՞ր իջացնենք նշաձեղը, մինչև արցախահայությունը հայտնվի Ադրբեջանի կազմու՞մ և ասիմիլացիայի՞ ենթարկվի, որ հետո կարմիր գրքում գրանցե՞ք, , , Մեր վարչապետը Եվրոպայից վերադառնալով ազգային ժողովի ամբոնից մեզ՝ հայությանը փոխանցեց Շարլ Միշելի պահանջը, բայց վստահ եմ, որ նրա սրտից արյուն էր հոսում, անզորության զգացումն էր նրան պատել․ ինչպես շատերիս ․․․հիշեցի Խրիմյան Հայրկի թղթե շերեփի մասին, ահավոր է այդ անզորությունը զգացումը․․․ Ժողովուրդ ջան բա ի՞նչ էիք ակնկալում Եվրոպայից․ այս գազային պայմանագիրն էլ ձեզ ապացույց և մի բան էլ կա, որն անհերքելի է, Եվրոպան վաղուց է կաշառված․ այս տեսաերիզում․ "40 վայր․-ից" դիտեք մայիսի 22-ին Բրյուսելում Շարլ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցություններում Ալիևի հաղթական կեցվածքը, քիթը վեր ցցած, դեմքի անթաքույց երջանիկ պիտը․․․ դա նույն ժպիտն է, երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո՝ հունիսինետերբուրգում Պուտին-Սարգսյան -Ալիև բանակցությունների վերջում հրաժեշտի ձեռքսեղման պահին տեսա, թե Ալիևի ժանգոտ դեմքը երջանկությունից ոնց էր ճառագում ․ անմիջապես գրեցի «Ի՞նչ էր կատարվել կուլիսներում» հոդվածս․․․ այո, գործարք էր կատարվել 5 միլիարդի, այդ մասին գրեց Սամվել Բաբայանը և հենց այդ գործարքի պատճառով էր այդ 44 օրյա պատերազմը, որ պարտքերը փակվեին և այդ գործարքի պատճառով էր, որ Պուտինը մի կողմ քաշվեց․ Նույնն էլ Մեղրու միջանցքին է վերաբերվում, որ Պուտինը և ՀԱՊԿ-ը ձեռնպահ մնացին դուրս շպրտել ազերի զինվորներին Սև ԼՃԻՑ, քանզի թեև 1999-ի հոկտեմբերին 27-ով մեզ թվաց, թե Մեղրու միջանցքի հանձնումը կանխվել է, բայց իրականում այն կա, այլապես սուվերեն հայաստանի տարածք ազերի զինվորներ չէին հայտնվի․ անգամ Չաուշօղլին Ալիևին զգուշացրեց, որ խաղաղության պայմանագիրը կնքելիս չմոռանա սյունիքի հարցը պահել օրակարգում․․․մի օր դա էլ կբացահայտվի․․․ Այսքանը գրեցի, որ իմանաք, Եվրոպան էլ երկակի ստանդարտներով է առաջնորդվում, եթե 44 օրյա պատերազմին Եվրոպան պատժամիջոցներ կիրառեր Ադրբեջանին, եթե բանկային հաշիվները սառեցվեին, հաստատ Պուտինն էլ կզգուշանար և այս Ռուս Ուկրաինական պատերազմն էլ չէր լինի․․․
ՄՆԱՑ ՎԵՐԼՈՒԾԵՆՔ ԱՄՆ-Ը ՁԳՏՈՂՆԵՐԻ ՁԳՏՈՒՄՆԵՐՆ ԻՆՉՔԱՆՈ՞Վ Է ԻՐԱՏԵՍԱԿԱՆ,
որն անկանխատեսելի է իր առաջնորդ ԲԱՅԴԵՆԻ պես և թեև ԱՄՆ-ի կողմնակիցների ակնակալիքներն էլ շա՜տ մեծ են, որ կկարողանա մեզ այս կախյալ, անելանելի վիճակից հանել, դեռ գործուն քայլեր չենք տեսնում, բացի Բայդենի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց․․․բայց արդյո՞ք այդ քայլով Բայդենը չփորձեց Էրդողանի վրա ճնշում գործադրել և նրան իրեն ենթարկել տալ, կառավարելի դարձնել․․․ Սակայն ցեղասպանության ճանաչումը իրավական հարթության վրա պետք է հաստատվի․ հատկապես ԱՄՆ 28-րդ նախագահ ՎՈՒԴՐՈ ԹՈՎՄԱՍ ՎԻԼՍՈՆԻ «Իրավարար վճռի» վավերականությունը ՀԱԱԳԱՅԻ միջազգային դատարանի միջոցով, որն իրավաբանորեն մեզ կհատկացվի «Իրավարա վճռում» Հայաստանին հատկացված 4 վիլայեթները․ մինչև Տրապիզոնի նահանգ որպեսզի Հայաստանն ունենա ծովի ելք․․․ այդ փաստաթուղը ստորագրված է ԱՄՆ մեծ կնիքով և չունի վաղեմության ժամկետ․ անբեկանելի է․ ստորագրված է 18 պետությունների կողմից, այդ թվում և Թուրքիայի․․․
Այս ակնկալիքն ունի Հայաստանը ԱՄՆ-ից, ինչպես նաև Արցախի հարցի լուծումը ՄԱԿ-ի կանոնադրությունում հաստատված Ազգերի ինքնորոշման իրավունքի սահմաններում, , , ՄԱԿ-ում տեղ գտած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի ԼՂԻՄԻ հետ, քանզի Ադրբեջանը որպես պետություն մի քանի դար առաջ եղած քարտեզների վրա գոյություն չի ունեցել ընդհանրապես․․․․․․
Մինչև աշխարհում արդարություն չհաստատվի և Հայկական հարցը չստանա արդարացի լուծում, մեր հարևան 2 պետությունները միշտ էլ կփորձեն տարածաշրջանը պահել լարված իրավիճակում և միշտ էլ ձգտելու են բացել թուրքալեզու երկրներն իրար կապող միջանցքը․ Մեծ Թուրանի՝ Պանթյուրքիզմի ծրագիրը կյանքի նպատակ դարձրած այս երկու թշնամի պետությունների ղեկավարները՝ Էրդողանն ու Ալիևը Հայաստանն ու Արցախը միշտ էլ պատերազմի թաթերաբեմ կդարձնեն, անկախ մեր վարչապետի խաղաղասեր ձգտումների․․․
Դրա համար եմ ասում, որ մեր վարչապետը հայտնվել է Կռիլովի հայտնի առակի սայլը քաշողի կարգավիճակում․երբ ներքին քաղաքական դաշտն այդքան բզկտված է, 3 մասի բաժանված քաղաքական դաշտը լարված իրավիճակում, յուրաքանչյուրն իրեն է ձգում սայլը, բայց սայլը տեղից չի շարժվում․․․դե արի ու Փաշինյան գլուխ հանի, թե սայլը տեղից շարժելու համար ու՞մ միանա․․․լավ եմ պատկերացնում, թե ինչ անելանելի իրավիճակում է հայտնվել մեր վարչապետը․ բոլորը միայն սուր են ճոճում, իսկ Իշխանիկն ասում է մինչև վերջ ենք գնալու, մինչև վարչապետին չտապալենք ու թուրք Քոչին բերենք իշխանության, քանզի ես թավանի տակ եմ, , , հանկարծ հիշեցի Պետրոս Դուրյանի տողերը
*** Ոչ ոք ըսավ – սա տըղին
Պատռե՚նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։
Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․
***
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․ ՄԵԶ՝ ԷԼ, ԲՈԼՈՐԻՍ էԼ․ՄԻԱՅՆ ՀԻՇԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ և ԱՅԴ ՍԱՅԼԸ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ՏԵՂԻՑ ՇԱՐԺԵԼՈՒ․․․ ԱՍՏՎԱԾ ՄԵԾ Է ․ ՄԻ ԼՈՒՅՍ ԴՈՒՌ ԿԲԱՑԻ ԱՆՊԱՅՄԱՆ․ ԵՍ ԱՅԴ ԼՈՒՍԱՎՈՐ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ԵՄ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1290 | 0 | 0
Facebook