Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաագայից` Դրենթեի նահանգային թանգարան

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
17:55, հինգշաբթի, 14 հուլիսի, 2022 թ.
Հաագայից` Դրենթեի նահանգային թանգարան

Հաագայից` Դրենթեի նահանգային թանգարան


    

Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաներն այցելեցին Դրենթեի նահանգային թանգարան (Drents Museum): Նրանք մասնակցեցին Հայկական օրվան, հանդես եկան երաժշտական կատարումներով, դիտեցին «Արարատի ստվերի ներքո» խորագրով ցուցադրվող Հին Հայաստանի գանձերը ցուցահանդեսը: Ներկայացնում ենք այդ մասին Ինգա Դրոստի պատրաստած ռեպորտաժը:


    

Ի՜նչ զվարճալի և ուրախ «հայկական օր» էր Ասենում հուլիսի 9-ին:

«Աբովյան» միության ավտոբուսը Հաագայից առավոտյան կանուխ մեկնեց Ասեն։ Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ մեր պատանեկան երգչախումբը արդեն ավտոբուսում կրկնում էր համերգի երգերը ստեղծելով հաճելի մթնոլորտ։

Ասենում զանազան միջոցառումներ և ելույթներ։ «Հայկական օրը» կազմակերպել էր Դրենթեի նահանգային թանգարանը (Drents Museum), Ռոմաշուկների ընտանիքի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկ էր նաև Հայաստանի դեսպանության մշակութային կցորդ Վիվիանա Քալաեջյանը։

«Աբովյան» պատանեկան երգչախումբը հանդես եկավ հայկական երգերով թե թանգարանում և թե թանգարանին կից հրապարակում, որտեղ տեղադրված էր Ռոմաշուկ եղբայրների նախաձեռնությամբ կառուցված Նոյյան տապանը ներկայացնող փայտյա մեծ նավը։ Հարկ է նշել, որ Մասիս Դավթյանի «Հայաստան» մեներգը հուզեց ներկաներից շատերին։

Նույնպես գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Ալմելոյի «Զարթոնք» մանկապատանեկան պարախմբը:

«Արարատ» տրիոյի աշխույժ ելույթին արձագանքեցին ներկաներն ինքնաբուխ և անընդհատ աճող շուրջպարով։

Թանգարանի մուտքի մոտ մենք հանդիպեցինք Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ագնես Մյուլդերին, որի հետ առիթ ունեցանք մտքեր փոխանակել և լուսանկարվել։

Իհարկե կարևոր էր նաև մեր այցելությունը «Արարատի հմայքի ներքո, հին Հայաստանի գանձերը» տպավորիչ ցուցահանդեսին և թանգարանի խանութին, որտեղ վաճառվում էին Հայաստանին վերաբերող գրքեր և հայկական հնությունների նմուշներ:

Վերադարձը Հաագա ավտոբուսով դարձյալ շատ հաճելի և զվարճալի էր…

Հիշեցնում ենք, որ Հայաստանի մասին ցուցահանդեսը գործելու է` մինչև այս տարվա հոկտեմբերի 30-ը, «Արարատի ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը բաց է ժամը` 10-ից 18-ը:

Մանրամասնությունները կայքում.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1218 | 0 | 0
Facebook