Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՀԱՅՏԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ և ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
03:14, երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ.
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՀԱՅՏԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ և ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
    
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՀԱՅՏԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ և ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
    
    
    
    
     Շնորհավորում եմ ՀՀ մայր օրենքի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ընդունման 27 ամյակի կապակցությամբ․․․Ուրախ եմ, որ ունենք անկախ պետականություն և մայր օրենք, որով պետք է առաջնորդվի արդարադատությունը, դատական համակարգը երկրում օրենքի գերակայություն հաստատելու համար․․․ցավոք, անկախությունից այս կողմ 1995-ից ընդունված սահմանադրությունից սկսած ծառայել են իշխանությունների շահերին․ նրանց աթոռներն ամուր պահելուն, հանցանքները կոծկելուն՝ հատկապես այնտեղ տեղ գտած «Անձեռմխելի» կետը և հատկապես՝ 2015-ի կեղծիքներով ընդունված հանրաքվեով ընդունված, Սերժի հագով կարված «Բարեփոխված սահմանադրությունը» ․․․մարտի 1-ի գործով մեղադրյալ հանցագործ Ռոբերտ Քոչարյանին Սահմանադրական դատարանը 300-1 հոդվածը չեղարկեց սահմանադրությունից և արդարացման որոշում կայացվեց․ Շատ բողոքեց հարգարժան Սեդա Սաֆարյանը, ես էլ հոդվածով հանդես եկա, , , Հիմա տեղեկացված եմ, որ իշխանությունները նոր սահմանադրության վրա են աշխատում, և 2023-ին ունենալու ենք նոր սահմանադրություն․․․հուսամ կունենանք ժոդովրդավարական արժեքներին համապատասխանող սահմանադրություն, որը կապահովի մեր երկրում արդարադատությունն ու դատական համակարգը կդնի ամուր հիմքերի վրա․․․և այդժամ միայն ողջ ազգի համար հուլիսի 5-ը կդառնա իրական տոնական և յուրաքանչյուր օջախում մեծ ցնծությամբ կնշենք մեր երկրի հիմքն հանդիսացող Սահմանադրության օրը․
***
ԱՀԱ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 300-1 ՀՈԴՎԱԾԻ ՏԱԿ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ՀԱՆԵԼՈՒ ԻՄ ՀՈԴՎԱԾԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ․
01-ապրիլ 2021թ․
ԽՈՍՔՍ ՈՒՂՂՈՒՄ ԵՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻՆ և ԲՈԼՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ․ԴՈՒՔ ՈՐ ԵՐԴՎՅԱԼՆԵՐ ԵՔ և ԿՈՉՎԱԾ ԵՔ անվերապահորեն պաշտպանելու գործող սահմանադրության ամեն մի կետը, որն ընդունված է հանրաքվեով, նույն սահմանադրությունում կա՞ այնպիսի կետ, որ ձեզ՝ Սահմանադրական դատարանի դատավորներիդ արտոնի փոփոխություններ կատարելու․, ավելացնելու, կամ հեռացնելու այնտեղ ամրագրված որևէ հոդված։ Այդ ի՞նչ է, դուք արտոնյալնե՞ր եք, բացառություննե՞ր եք, ձեզ ամեն բան կարելի՞ է, անգամ սահմանադրական կարգի խախտու՞մը․․․ Սահմանադրական դատարանը կոչված է անվերապահորեն առաջնորդվելու բացառապես հանրաքվեով ընդունված Սահմանադրության տառին ու ոգուն համարժեք․․․Ուստի՝ Սահմանադրական դատարանի մարտի 28-ի այս որոշումն ապօրինի էր, հակապետական, հակասահմանադրական, դատավորներդ լիազորված չէիք չեղարկելու գործող սահմանադրությունում ամրագրված 300-1-րդ հոդվածը, քանի որ այն ընդունվել էր 2015-ին հանրաքվեի ճանապարհով․․․Սահմանադրական դատարանի կողմից 300-1-րդ հոդվածը Սահմանադրությունից վերացնելը, օրենքի խստագույն խախտում էր, դատապարտելի և բացարձակ սաբոտաժ իշխանությունների դեմ, ի պաշտպանություն 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի․․․ 2015-ի սահմանադրության ընդունումից անցել է շուրջ 6 տարի, ինչու հանկարծ հայտնաբերեցիք, որ 300-1 կետն ավելորդ է սահմանադրությունում, բա ձեր բան ու գործի անունն ի՞նչ էր, շուտ հայտնաբերեիք և սահմանադրությունից հանեիք, պահել էիք հարմար Քոչի՞ն փրկելու հանար․․․սահմանադրականի դատավորներ, եթե հանուն Քոչարյանի սահմանադրությունից 300-1-րդ հոդվածն եք հանում, երկրի համար առաջին հանցագործին պաշտպանելու համար, այդ քայլին գնալուց առաջ մտածե՞լ եք, որ այդ հոդվածի տակ քանիսներն են այսօր կալանավայրերում․ դա նշանակում է, որ պետք է արդարացվե՞ն այդ կալանավորները և ազատ արձակվե՞ն․․․այսինքն՝ հանցագործներն այսուհետ պաշտպանված են լինելու սահմանադրությությա՞մբ․․․ ուստի՝ ձեր այս կամայականությանը հաշվի առնելով ազգային ժողովը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պետք է անվավեր ճանաչեն այս ապօրինի որոշումը, անվստահություն հայտնեն Սահմանադրական դատարանի դատավորներին և ազգային ժողովի մակարդակով պետք է լուծարվեր, ազատ արձակվեր սահմանադրական դատարանի ողջ դատավորական կազմն ընդհանրապես, որոնք իրենց այս քայլով մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հավատարիմ չեն այսօրվա կառավարությանը և ծառայում են նախկիններին, ու այդ կառույցում կան դատավորներ, ովքեր թաթախված են կոռուցիայի մեջ և նրանց մոտ ոչինչ չի փոխվել, այլապես նման հակասահմանադրական որոշում չէր կայացվի, նման ռիսկի չէին դիմի, որպեսզի թիկունք կանգնեին երկիրը թալանած, հոկտեմբերի 27 ու մարտի մեկի սպանդ կազմակերպողի համար սահմանադրությունից հեռացվեր 300-1-րդ հոդվածը․․․
Պահանջս անփոփոխ է․ լուծարել Սահմանադրական դատարանը և արտահերթ ընտրություններից հետո ոչ միայն սահմանադրական դատարանը, այլ նաև բոլոր դատարանները նորավարտ դատավորներով համալրել, , , ինչպես տեսնում ենք, ավելի ճիշտ ինչպես համոզվեցինք, հեղափոխությունից այս կողմ Փաշինյանի առաջ պատնեշ հանդիսացող արդարադատության ողջ համակարգը, որն առ այսօր հավատարմորեն ծառայում է ռեժիմին, ամեն բան արեցին, անգամ հակասահմանադրական քայլ կատարեցին, և նախկին տերերին իրենց աջակցությունը բերեցին, որ տապալեն Փաշինյանի կառավարությունը․․․ եթե իրոք ավելորդ էր այդ կետը, ինչու՞ շուտ չհայտնաբերվեց, Ինչու՞ էին տարիներ շարունակ չտեսնելու տվել միտումնավոր․․․ և ասեմ, որ 300-1 կետը հենց կանխամտածված է տեղ գտել սահմանադրությունով, բա ինչու՞ եմ ասում Սերժի հագով կարած սահմանադրություն, որն իրականում պետք եկավ Քոչին․․․ երևի մի կետ էլ կա, որ Սերժի Դիզվառելիքի պատասխանատվության օրերին հայտնաբերվի և հեռացվի սահմանադրությունից․․․ Կարծեմ գիտունիկ Դավիթ Հաարությունն է հեղինակել Սահմանադրությունը, պարզ է, որ այդ կետերից մի քանիսը կլինեն որպես իրենց փրկության օղակ․․․ Չմոռանամ ասել, որ առանց մեծ գումարների այս դատավորները նման խայտառակ կեղծիքի չէին գնա, դատական համակարգը տասնամյակներով է եղել կոռումպացված․ ու միշտ էլ կատարել են իրենց շեֆերի հրահանգներն, այս անգամ էլ աջակցեցին․․․այս կաշառակեր դատավորներն նույնպես երազում են Փաշինյանից օր առաջ ազատվելու մասին, քանզի հիմա ձեռքները կապված է, Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ ու վա՜յ նրան, ով
կբռնվի․․․այսքան բանն իմանալուց հետո, մենք ի՞նչ ակնկալեիք պետք է ունենայինք նախկիններին բազում ծառայություն մատուցած դատավորներից․արդարադատությու՞ն, աբսուրդ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
1424 | 1 | 1
Facebook