Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞ւմ մոտ է գտնվում ձեր «երջանկության բանալին»

14:42, կիրակի, 10 հուլիսի, 2022 թ.
Ո՞ւմ մոտ է գտնվում ձեր «երջանկության բանալին»
     Կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերում բազմաթիվ ընկերներ։ Ոմանց հետ մենք մեզ զգում ենք հաճելի մթնոլորտում ու մեզ թվում է, որ դա բավական է նրանց մեր իսկական ընկերները համարելու համար: Իրականում դա բավական չէ: Երբ դու հրավիրում ես քո մտերիմներին քո տուն, հաճելի մթնոլորտ ստեղծում նրանց համար՝ հասկանալի է, որ մթնոլորտը հաճելի է քո լավ վերաբերմունքի պատճառով: Պետք է անպայման փոխադարձություն լինի հարաբերություններում: Արդյո՞ք նույն հաճելի մթնոլորտը դու զգում ես նրա տուն գնալիս: Ընկերներ ընտրելիս պետք է հաշվի առնել մի քանի բան՝ արդյո՞ք նա նեղության պահին ինքնակամ կգա օգնության, արդյո՞ք նոր ընկերներ գտնելիս քեզ չի մոռանա ու հաճելի կլինի՞ իրեն քեզ հետ ապագայի վերաբերյալ պլաններ կազմել կամ ձգտի քեզ օգնել, որպեսզի քո բոլոր երազանքներն իրականություն դառնան: Եթե ձեր ընկերներից որևէ մեկը այդպիսին է, ուրեմն կարող եք արդեն երջանիկ ձեզ զգալ․ դուք ունեք լավագույն ընկեր, ով ձեզ երբեք մենակ չի թողնի: Երբ հասկանաք, թե լավ ընկերը ինչպիսին է լինում, դուք նաև կկարողանաք հեշտ կողմորոշվել զուգընկեր ընտրելու հարցում: Շատերն են ընտրում իրենց կյանքի կեսին թեթև հավանություն ու համակրանք զգալով: Բայց շատ դեպքերում այդ զգացողություններն անհետանում են, լավագույն դեպքում մնում է հարգանքը: Եթե, լավ ընկեր ունենալու համար, նշված տարբերակներից կա նաև զուգընկերոջ մեջ, ուրեմն հույս կա, որ նրա մեջ կա այն անկեղծ զգացմունքը, որը պետք է լուրջ հարաբերություններ կառուցելու համար: Հույս կա, որովհետև դա դեռ հաստատ չես կարող որոշել: Կան մարդիկ ովքեր անկախ ամեն ինչից մնում են լավ ընկերներ՝ զգացմունքներ չունենալով դիմացինի նկատմամբ, զուտ մարդկային վերաբերմունք են ցուցաբերում: Իսկ օրինակ այն մարդը, որը ոչ թե պարզապես կգա օգնության, այլ պատրաստ է անգամ իր կյանքը չխնայել ձեզ համար, նա ամեն ինչի պատրաստ է ձեզ երջանկացնելու, ձեզ երջանիկ տեսնելու համար: Այն մարդը, ով գիտի ձեր մասին ամեն ինչ՝ ինչ եք սիրում ուտել, ինչով եք սիրում զբաղվել, թե ի՞նչ որոշում կընդունեք այս կամ այն պարագայում, նշանակում է այդ մարդու մոտ է ձեր «երջանկության բանալին»: Քանի որ, եթե նա ձգտում է ձեզ ուրախացնել ու գիտի, թե հենց ինչից դուք կարող եք ձեզ ուրախ զգալ, նա ձեզ անպայման կուրախացնի ու դա մեծ երջանկություն կպարգևի ձեզ: Ինչպե՞ս հասկանալ, թե ով կարող է իսկապես ձեզ այնքան ուժեղ սիրել, որ ցանկանա ձեզ երջանիկ տեսնել: Շատերս չենք կարողանում գնահատել այն մարդկանց, ովքեր ցանկանում են մեզ հետ մտերմանալ, ընկերանալ, մենք միշտ ձգտում ենք ընկերանալ այն մարդկանց հետ, ում մենք ենք հավանում, այլ ոչ թե մեզ են հավանում: Միգուցե այն մեկը, որին ընտրում եք դուք, չկարողանա ձեզ տալ այն, ինչ կկարողանար տալ այն մարդը, որին դուք չեք ցանկանում ընտրել, ինչը ձեզ իրականում պետք էր: Իսկ եթե ժամանակին ճիշտ զուգընկեր չկարողանաք ընտրել ու հետո փոշմանեք, այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի: Եթե ցանկանաք որևէ բան փոխել, նույնպես չի ստացվի, գուցե այդ քայլով դուք ընտանիքներ կքանդեք, կամ էլ պիտի ժամանցային լինի, որն էլ ձեր երազած հարաբերությւունները չէր: Այդ դեպքում ընտրություն կատարելիս միշտ հիշեք, որ չի կարելի կյանքի ընկեր ընտրելիս թեթև նայել այդ ամեն ինչին, պետք է ի վերջո լինի սերը, այն սերը, որն ավարտ չունի, հավերժական է: Պետք է ընտրել մեկին, ում սերն իսկապես զգում եք, այն մեկին, որ ձեզ այնքան շատ կճանաչի, որ նույնիսկ ձեզ հակառակ կանգնած, կկարողանա հասկանալ, թե ով է իր ետևում:
     Հիշե՛ք, ձեր «երջանկության բանալին» գտնվում է միայն նրա մոտ, ով անկեղծորեն սիրում է ձեզ:
Աղբյուրը` Անահիտ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1733 | 0 | 0
Facebook