Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՇՆԱԿՆԵՐ ՁԵՐ ԴԵՄՔԸ ՎԱՂՈՒՑ ԵՔ ԲԱՑԵԼ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
17:07, ուրբաթ, 08 հուլիսի, 2022 թ.
ԴԱՇՆԱԿՆԵՐ ՁԵՐ ԴԵՄՔԸ ՎԱՂՈՒՑ ԵՔ ԲԱՑԵԼ․․․


     ԴԱՇՆԱԿՆԵՐ ՁԵՐ ԴԵՄՔԸ ՎԱՂՈՒՑ ԵՔ ԲԱՑԵԼ․․․
    
     Խոսքս ուղղում եմ ՀՅԴ գերագույն մարմնի Հայաստանյան բոլոր պարագլուխներին․ չեմ հասկանում դուք գիտակցաբա՞ր եք քանդում Հայաստանի հիմքերը, թե՞ անգիտակցաբար, որին խիստ կասկածում եմ․ միթե՞ Քոչի միլիարդներից օգտվելու գայթակղությունը ձեզ նման ազգակործան քայլի է դրդում․․․գոնե կռահու՞մ եք, որ հենց դուք ձեր գործողություններով ՀՅԴ-ի վախճանի հիմքերը դրեցիք Հայաստանում, հանուն Քոչի ու նրա միլիոններից օգտվելու խոստումներին․ բայց միթե՞ չեք տեսնում, որ ժողովուրդը ատելով Քոչին ատեց նաև դաշնակցությանը․․․
     դուք անգամ դաշնակ էլ չէք, քանզի հանդես եք գալիս Քոչի կուսակցությունից և ձեր շեֆը քոչն է․․․Դուք ձեր դիրքերում չպահեցիք ձեզ․ շուրջ 20 տարի դարձել էիք Ղարաբաղյան կլանի այդ 2 ազգադավ նախագահների խամաճիկները այսօր էլ․․․Ինչու՞ է ձեզ թվում, որ ժողովուրդը կույր է, ոչինչ չի տեսնում․ թե ձեր փողոցային պայքարն ու՞մ համար է․․․

     Ոչ միայն 20 տարի օգնեցիք, որ նրանք իրենց աթոռներին ամուր մնան, այլ՝ կույր ու համր ձևացաք նրանց բոլոր ազգադավ քայլերին․․․անգամ այս 44 օրյա սարքած պատերազմին ձեզ հիմարի տեղ դրեցիք, պատերազմ, որ լուծելու էր 2 գլխավոր հարց․1․ պետք է պարտվեինք, որ Ղարաբաղյան կլանն իրենց պարտքերը փակվեին, միաժամանակ պետք է Ազատության հրապարակում կայծակնային հեղաշրջում կազմակերպեր ձեր օգնությամբ, բայց մուրազներդ ձեր փորումը մնաց․․․
     ԴԱՇՆԱԿՆԵՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԵՔ․ԴՈՒՔ ԱՅՍՕՐ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՔ ՈՉ ԹԵ ԱԶԳԻՆ, ԱՅԼ՝ ՔՈՉԻՆ, ՈՐ ԲԵՐԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՓՐԿԵՔ ՁԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՀՈԳևՎԱՐՔԻ ՄԵՋ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՆՐԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԲԱՅՑ ՀԱՎԵՐԺ ՄԵՐԺՎԱԾՆԵՐԴ ՆՄԱՆ ԲԱՆ ՄԻԱՅՆ ՁԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԿՏԵՍՆԵՔ՝ ՈՒՍՏԻ
     Դաշնակնե՛ր, ձեր փալաս- փուլասը հավաքեք ու մաքրվեք Հայաստանից, դուք ձեր 130 ամյա կուսակցության իրական դեմքը բացեցիք․ Այսօրվա ձեր նպատակներն ու ձգտումները բնավ էլ չեն բխում Ցեղասպանության Միջազգային ճանաչումից ու մեր պահանջատիրությունից․ մի քանի անհերքելի փաստ ասեմ, որ հավերժ պապանձվեք․ձեր թալանի մասին չէ, այլ՝ զուտ ազգայինի․․․ թալանի մասին շատ եմ բացահայտումներ արել, թե ամեն մի նախարարն իր բնագավառում ինչեր է արել․ սկսած դավիթ Լոքյանից, Արծվիկ Մինասյանով ու Լևոն Մկրտչյանով․․․
     ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ․
     Երբ 1999-ին Քոչը Սադարակում հանդիպեց Հեյդար Ալիևին և պայմանավորվեց Մեղրին Լաչինի հետ փոխանակել, դուք դեմ դուրս չեկաք, ավելին՝ դուք Քոչի ճամփից հեռացրեցիք Սպարապետին ու Կարեն Դեմիրճյանին, որ նա իր ազգադավ ծրագրերն անարգել կյանքի կոչեր․ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ․ ազգային ժողովի բոլոր ահաբեկիչները նախքին դաշնակներ էին, այդ նախքինն էլ ձևական էր, քանզի նախքին դաշնակ չի լինում․ դուք աչք փակեցիք աննախադեպ արտագաղտին, գույք պարտքի դիմաց Հայաստանի 6 ռազմավարական նշանակության ձեռնարկությունները Ռուսաստանին նվիրաբերելուն, Իրանական գազը, երկաթուղղին, անգամ օդը 40 տարով․․․ռուսաստանին հանձնելով, որը Հայաստանին դրեց վասալային իրավիճակի առաջ․․․ դուք պապանձվեցիք 2007-ին Քոչի ազգադավ «Մադրիդյան սկզբունքների» լույս աշխարհ հանելուց հետո․ոչ մի անգամ չլսեցի, որ այնտեղ եղած կետերը վերլուծեիք, ազգային ժողովի ամբինից բարձրաձայնեիք, օգտվեիք պատգամավորի ձայնի ձեր իրավունքից և դեմ դուրս գայիք, դուք անգամ քայլ չարեցիք, որ 2008-ին նախագահությունն ստանձնած Սերժ Սարգսյանից պահանջեցիք չեղարկել այդ արձանագրությունները և Մինսկի խմբի հետ բանակցություններում նոր էջից բանակցեր․ 1994-ի Բիշքեկյան զինադադարից և հաղթողի դիրքերից նստեր բանակցելու Ալիևի հետ, ոչ թե 2011-ին Կազանում գնար խնդրեր, թե մենք ազատագրված 7 շրջանները տալիս ենք․․․ոչ մի խոսք մեր գերի ընկած տարածքների մասին․․․ձեզ համար «Մադրիդյան սկզբունքներն» անմեղ մի փաստաթուղթ էր, քանզի Քորն էր հեղինակել․․․ 2007-ից գրեթե միայնակ եմ պայքարել չարաբաստիկ այդ արձանագրությունների դեմ, քանզի այդ արձանագրությունները լավ մշակված ծուղակ էին Արցախի ամբողջական կապիտուլյացիայի․ առանց պատերազմի փուլային տարբերակով հանձման․․․ քանզի 7 շրջանների վերադարձից էլ ամենավտանգավորը՝ ազերի փախստականների վերադարձի կետն է բուն Արցախի տարածք, քանզի Ալիևը հաճախ է բարձրաձայնում իբր 1 միլիոն փախստական են ունեցել․․․միթե՞ գլխի չէիք ընկնում, որ 100000 հազար հայ բնակչություն ունեցող Արցախը մի քանի տարի անց ենթարկվելու էր ասիմիլացիայի․․․ձեր այդ պորտֆելատենչությունը թույլ չէր տալիս դեմ դուրս գայիք ոչ Քոչի, ոչ էլ Սերժի դեմ․․․ դուք ընդամենը խորհրդարանում մի դրածո էիք, Ղարաբաղյան կլանը թալանում էր Հայաստանը, այնպես չէ, որ դուք ձեր պորտֆելները ծառայեցնում էիք Հայաստանի զարգացմանը․ դուք էլ ձեր չափով էիք թալանում․․․ ՝ձեր նախարարական պորտֆելներ ունեցած տարիների թալանի մասին բավականին բացահայտումներ ունեմ հրապարակած․․․ այս գրառմանս նպատակն ուղղակի ձեր թալանների մասին չէ, այլ՝ ազգային խնդիրների, որ կոալիցիա կազմած ժամանակահատվածներում Ղարաբաղյան կլանը ձեր քթի տակ իրականացնում էր, դուք պապանձվում էիք հանուն մի քանի նախարարական պորտֆելների, մարզպետի և գյուղապետերի աթոռների․ Դուք Ղարաբաղյան կլանի պաշտոնավարման 20 տարիներին թքած ունեիք և ցեղասպանության և մեր պահանջատիրության վրա․ դրա ամենացայթուն փաստը 2008-ի Սերժի հորինած Ֆուտբոլային դիվանագիտությունն էր, շատ չմանրամասնեմ քանզի ունեմ ծավալուն վերլուծություն, միայն կենտրոնանամ այն փաստի վրա, որ Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտությունը վերածվեց սիրախաղի ձեր թույլտվությամբ․ասեմ, որ դեռ նոր էր սկսվել սիրախաղը մի հայտնի քաղաքագետ, որ չուզեց իր անունը հրապարակեմ, իմ Է-մաիլի վրա նամակով խնդրեց, որ «Բաց նամակով» հանդես գամ․ ուղղակի գժված էր ձեր անտարբերությունից․․․ գրեցի, բավականին խիստ երանգի մեջ, ուղարկեցի Վահան Հովհաննիսյանին, (այստեղ՝ Բրյուսելում գիտաժողովի ժամանակ էինք ծանոթացել, է-մաիլներով փոխանակվել) ուղարկեցի նաև Դաշնակցության «թեժ գծին» ․․․ ազդվել էիք․մի պահ կոալիցիայից դուրս եկաք, պորտֆելներդ վայր դրեցիք, նստացույց էլ արեցիք, երևի նամակիս ազդեցության տակ, ինչպես ասացի դա մի պահ էր, բայց քանի որ առանց պորտֆելների դաշանակներն իրենք լիարժեք դաշնակ չեն զգում, խաղաղվեցիք․․․ասես ոչինչ էլ չէր եղել․․․ արդյունքում 2009-ի ապրիլի 22-ի կեսգիշերին ազգի թիկունքին Շվեյցարիայում արտգործնախարար Է․ Նալբանդյանն ու Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը ստորագրեցին «ճանապարհային քարտեզ» և ոչ մեկիս հասու չեղավ այդ ի՞նչ ճանապարհային քարտեզ էր․․․ Դաշնակներ ձեր լռությունից օգտվեց Սերժը և նույն թվականի հոկտեմբերի 10-ին նույն Շվեյցարիայում 5 գերտերությունների արտգործնախարարների ներկայությամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմ-Ռեյ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգար, Եվրամիության խորհրդ իգլխավոր քարտուղար Խավիեր Սոլանա ․․․միավորվել էին իբրև
     «Հայ-թուրքական բարեկամության կամուրջի» քողի տակ թաքնված կորզելու չարաբաստիկ այն արձանագրությունները, որ ստորագրեցին Է․ նալբանդյան և թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին ստորագրեցին այդ ազգադավ փաստաթուղթը, որ «Հայաստանը ճանաչում է այսօրվա Թուրքիայի տարածքային մաբողջականությունը, Թուրքիան էլ՝ Հայաստանի» այսինքն՝ մենք պահանջատեր չենք և իզուր ենք 100 տարուց ավել պայքարել մեր պատմական Հայրենիքի համար․․․ հայ ազգի արժանատատվությունը հողին հավասարեցնող այս արձանագրությունները անմրցելի դիվանագետ Էրդողանը կորզեց և ոչ մի բարեկամություն էլ չեղավ, քանզի Էրդողանը առաջ քաշեց Արցախի հարցը․ սա ուղղակի ծուղակ էր, որ ծառայեց զուտ աշխարհի գերտերությունների առաջին դեմքերին մոլորեցնելու, թե իբր հայն ու թուրքը մտերմացել են, և Սերժի աթոռն ամուր պահեց ու լեգետիմացրես նրան, սակայն, այդ արձանագրությունները թեկուզ սառեցված վիճակում էլ 10-ը տարի իրենց սև գործն արեցին, որ խաչ քաշենք ինչպես ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ մեր պահանջատիրության հարցում: Պետք է ասեմ, որ այսօրվա մեր վարչապետի ճիգերն էլ Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ճանապարհները բացելուն, Թուրքիան՝ դարձյալ օգտագործելու է միջազգային հարթակներում ավելի վստահ մերժելու հայոց ցեղասպանությունը և հրաժարվելու է պահանջատիրությունից․ մի բան էլ ձեռը գցելու է Սյունիքին․
     Ցավում եմ, որ լավ չեն ուսումնասիրել թուրք ազգին․․․Էրդողանն անգամ մի թեթև ներողություն չի խնդրի հայ ազգից և կպնդի իր թեզը, որ «չի եղել ցեղասպանություն․ եղել է պատերազմական իրավիճակից հարկադրված տեղահանում» Անգամ ցեղասպանությունը դատապարտող Թաներ Աքչամն ու Օրհան Փամուկն տարածքների վերադարձի պահով լռում են․․․

     ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՄԻՏՔՍ ․․․
     Եվ դուք դաշնակներ 10-ը տարի վայելում էիք նախարարական պորտֆելներից ստացվող միլիոնները, ինչպես նաև մարզպետի ու գյուղապետերից նույնպես, , , հիմա այնպես եք մտել հայրենասերի կերպարի մեջ, երկիրի բնականոն կյանքը կաթվածահար անելով, միամիտներին միայն կարող եք համոզել, որ ձեր այդ հայրենասիրական զեղումներն անկեղծ են, բայց այս անհերքերի փաստերիս տակից ինչպե՞ս եք դուրս գալու․․․ դե հերքեք, որ ես ձեզ զրպարտում եմ․ ապացուցեք․․․ձեզ էն գլխեն ճանաչողները լավ էլ գիտեն, թե ու՞մ և ինչի՞ համար եք ձեզ պատե-պատ տալիս․․․ միայն ափսոսում եմ մեր երիտասարդ սերունդին, որ ձեզ կուրորեն վստահում են և անդամագրվում են ՀՅԴ-ին,
     Վաղուց եմ ասել ու պահանջել, որ Հայաստանում փակվի ՀՅԴ-ն և նրա բոլոր գրասենյակները․․․ՀՅԴ - բյուրոյի գլխավոր գրասենյակը տեղափոխվի սփյուռքի որևէ գաղթօջախ և այնտեղից պայքարեք Արևմտյան Հայաստանն ու Արցախը հետ բերելու համար, դուք միացաք Ղարաբաղյան կլանի հետ քանդեցիք, կրծեցիք, կերաք Հայաստանը․ձերը՝ պերտֆելների ու թալանի կռիվ է ․ Խոսքս ոչ թե շարքային դաշնակներին է վերաբերվում, այլ Հայաստանյան դաշնակ պարագլուխներին․ անուններ չթվեմ, քանզի բոլորին էլ ինձանից լավ եք ճանաչում․․․ շարքային շատ դաշնակներ ամոթ են անում ձեր երկիրը կործանող քայլերի համար․․․ վերջում ասեմ․ մեր ջահելներին մի փչացրեք, ձեր ազգադավ, անազնիվ ճանապարհով մի տարեք, դուք 130 տարի գոյություն ունեք ՀՅԴ հիմնադիրներ Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի և Սիմոն Զավարյանի ստվերի ներքո, խայտառակելով նրանց անունն ու պղծելով նրանց հիշատակը, եթե նրանք հրաշքով կենդանություն առնեին, Իշխանիկ, Գեղամիկ, Աղվանչիկ, Արմեն Ռուստամյան, Հրանտ Մարգարյան և մյուսներ ձեզ եմ ասում, նրանք կթքեին ձեր երեսին․ անհայրենք ազգի ցեցեր․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս

Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1590 | 0 | 0
Facebook