Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ կարդացած վերջին 10 հրաշալի գրքերը

11:19, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Իմ կարդացած վերջին 10 հրաշալի գրքերը

Այսօր ուրախացնելու եմ ձեզ միանգամից մի քանի արժանի գրքերով։

Չցանկացա արհեստականորեն սահմանափակվել որոշակի ժամանակահատվածով՝ մեկ տարի կամ մեկ ամիս․․․ Չէ, պարզապես վերջին ժամանակներում կարդացած 10 լավագույնները, լինի այդ ժամանակահատվածը մի քանի ամիս, թե երկու տարի։ Ի վերջո, իմ կարդացած վերջին լավագույն գրքերը օգնել են ձևավորելիմ այսօրվա Ես-ը․․․ Իսկ այն, իհարկե, միշտ ինչ-որ բանով տարբերվում է դեռ երեկվա Ես-ից և տարբերվում է մասամբ հենց այդ գրքերի շնորհիվ․․․ Մեր վերջին լավագույն գրքերը մեր ներքին աճն են վերջին ժամանակներում և մեր վերջին ձեռքբերումները․․․ Մեր վերջին գործողությունների և որոշումների կարևոր մասնակիցն են և, հնարավոր է, մեր հետագա ընտրությունների հիմքը։ Եվ դա գրքեր են, որոնք ինչ-որ բան յուրաքանչյուրին միանշանակ կտան՝ պարզապես դրական էմոցիաներից, որոշակի խնդիրների լուծումներից մինչև հոգևոր գիտելիք։

Իհարկե, յուրաքանչյուր գիրքը նախկինում ներկայացրել եմ առանձին գրառման միջոցով։ Շնորհակալ կլինեմ, եթե դուք էլ մեկնաբանություններում ներկայացնեք վերջին ժամանակներում ձեր կարդացած լավ գրքերից մեկը կամ գուցե մի քանիսը։
    
     Շարունակությունն այստեղ

Աղբյուրը` armineh.blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1343 | 0 | 0
Facebook