Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավանդապատում. «Սուրբ Դոմինիկը և վաշխառուն»

00:40, շաբաթ, 25 հունիսի, 2022 թ.
Ավանդապատում. «Սուրբ Դոմինիկը և վաշխառուն»

Միջնադարյան Իտալիայի Բոլոնիա քաղաքում անազնիվ ճանապարհով հսկայական հարստություն կուտակած մի վաշխառու է եղել: Մի օր էլ նա հիվանդացել է, և քանի որ բժիշկները չեն կարողացել այս վաշխառուին բուժել, նրա մոտ ընկերներից մեկը, հասկանալով, որ իր ընկերն արդեն մահվան շեմին է, նրան խորհուրդ է տվել խոստովավել այդ օրերին Բոլոնիայում գտնվող սուրբ Դոմինիկին (1170 – 1221 թթ.): Վաշխառուն համաձայնել է այդ առաջարկին և հանձնարարել է կանչել հիշյալ սրբին:

Երբ վաշխառուի հանձնակատարը մտել է Դոմինիկի կացարան, վերջինս անմիջապես հասկացել է, որ Աստված չի ցանկանում այդ մարդուն ազատել դժոխային տանջանքներից, քանի որ նա կյանքում շատ չար գործեր է արել: Այդ իսկ պատճառով վաշխառուի մոտ ոչ թե սուրբ Դոմինիկն ինքն է գնացել, այլ ուղարկել է իր հիմնադրած Դոմինիկյան միաբանության եղբայրներից մեկին:

Երբ վաշխառուի որդիներն իմացել են, որ իրենց հայրը մարդ է ուղարկել, որ կանչի սուրբ Դոմինիկին, վախեցել են, թե նա, ստանալով սրբի հանձնարարականները, իր հոգու փրկության համար կհրաժարվի իր ամբողջ հարստությունից, և իրենց ոչինչ չի հասնի: Եվ որդիները մահամերձին այցի եկած հոգևորականին ասել են, թե իրենց հայրն ուժեղ տենդի հետևանքով անգիտակից վիճակում է ու խոստացել են, որ երբ նրա վիճակը մի փոքր լավանա, անմիջապես մարդ կուղարկեն հոգևորականին կանչելու:

Շուտով վաշխառուին կաթվածն է հարվածել, և նա կորցնելով խոսելու կարողությունը, մահացել է՝ այդպես էլ ոչինչ չանելով իր հոգու փրկության համար:

Երբ վաշխառուի մարմինը դագաղով հասցրել են գերեզման, հանգուցյալի որդիները սուրբ Դոմինիկին խնդրել են քարոզ ասել հանգուցյալի վրա:

Սուրբ Դոմինիկը համաձայնել է կատարել նրանց խնդրանքը: Երբ նա իր քարոզի ժամանակ անդրադարձել է հանգուցյալի անձնավորությանը, մեջբերել է Մատթեոսի ավետարանի հետևյալ նախադասությունը.

«Որտեղ քո գանձերն են, այնտեղ էլ քո սիրտն է» (ճշգրիտը՝ «Քանզի որտեղ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը»):

Այնուհետև սուրբ Դոմինիկը դարձել է իր ունկնդիրներին ու առաջարկել.

«Բարեկամնե՛րս, եթե դուք ուզում եք համոզվել Ավետարանի խոսքերի ճշմարտացիության մեջ, նայեք, թե որտեղ է այս մարդու սիրտը: Այն ոչ թե նրա կրծքում է, այլ նրա սնդուկում, որին նա պահ է տվել իր հարստությունը»:

Բոլորը ցանկացել են համոզվել, որ սուրբ Դոմինիկը ճիշտ է ասում, և պարզել են, որ որդերի բաժին դարձած վաշխառուի սիրտը իսկապես սնդուկում է և գարշահոտ է արձակում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
329 | 0 | 0
Facebook