Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Օ՜ մարդիկ՝ ստեղծված ստրկության համար»

22:35, երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
«Օ՜ մարդիկ՝ ստեղծված ստրկության համար»

«Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է ու, այո՛, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին ու հիշում, որ պետք է ազնիվ լինել, անաչառ ու պահպանել պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»:

Կարեն Անդրեասյան

ՀՀ Արդարադատության նախարար

***
     Հռոմի առաջին պրինցեպսների (մենք նրանց կայսր ենք անվանում) ժամանակներում մարդիկ այն աստիճան են ստորաքարշ, շողոքորթ ու պնակալեզ դարձել, որ նույնիսկ երբեմնի պրետորներն ու կոնսուլներն իրար հերթ չտալով ամոթալի առաջարկներով են հանդես եկել: Ամեն անգամ սենատի նիստերից հեռանալիս Տիբերիոս կայսրը հունարեն ասել է. «Օ՜ մարդիկ՝ ստեղծված ստրկության համար»:

Պատմագիր Տակիտոսը նշում է, թե նույնիսկ իրեն արգահատելի է եղել այդ աստիճան ստորաքարշ ստրկամտությունն ու քծնանքը:

Իսկ հանճարեղ Դանթեն «Աստվածային կատակերգություն» -ում քծնողներին ու շողոքորթներին տեղավորել է Դժոխքի 8-րդ շրջանի երկրորդ՝ քաքով լի փոսում: Դա բացատրվում է նրանով, որ շողոքորթությունը, քծնանքը, որ կենդանության տարիներին ցայտում է նրանց բերանից, քաքի է նման ու գարշահոտ է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1766 | 0 | 0
Facebook