Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրահետելու Լեզուն եղեգան…

21:33, երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Սիրահետելու Լեզուն եղեգան…

… Լուռ ուղեկցությամբ օտար աչքերի

Օտար մի երկրում,

օտար քաղաքի օտար փողոցում,

Գլուխը հպած ամպերին,

Հայի քայլվածքով քայլում էր մի կին:


    
    

Կորոտի՞ց էր ծանրացել քայլքը

Թե՞ հայի ոտքն է միշտ եղել ծանր -

Սեղմված այս խորթ երկրի

Թույլ զարկերակին…

Արարատյան գինու թո՜ւնդ, տտիպ համով

տխրում էր Մի կին…


    

Մի կի՜ն էր,

Մի աղո՜թք մոգական,

Ու կարոտում էր կինը

Սիրահետելու

Լեզուն եղեգան…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1557 | 0 | 0
Facebook