Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆ-2022 ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
15:35, շաբաթ, 11 հունիսի, 2022 թ.
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆ-2022 ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
    
    

Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը:

Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների, նաև Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապերի ստեղծմանը:
     Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժողովներ և հանդիպումներ: Երիտասարդները կայցելեն պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ, հիշատակի վայրեր, կմասնակցեն մշակութային միջոցառումների:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։


     Ծրագիրը մեկամյա է. մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես՝ համայնքային հանդիպումներ, մասնակիցների միջև միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում գրասենյակի, հայաստանյան այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ:

Ծրագրի լեզուն հայերենն է. այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր։

Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու ճամփորդության ապահովագրություն։

Ծրագրի շրջանակներում ապահովվում են մասնակիցների

կեցությունն ու սնունդը Հայաստանում,
     մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ,
     ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում տեղափոխման ծախսերը:
     Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
     Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր`

առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
     Սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են,
     տիրապետում են հայերենին,
     ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար,
     ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի որոշակի փորձառություն (ցանկալի է) ։
     Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի անմիջական գործընկերները համայնքներում, ինչպես նաև իրենց ներգրավմամբ ընդլայնել Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
     Հայտադիմումներն ընդունվում են 2022 թ. մայիսի 16-ից: Դիմելու համար սեղմեք այստեղ:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է (Երևանի ժամանակով` ժ.00: 00-ին):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումին պետք է կցված լինեն դիմողի ինքնակենսագրականը (CV) և ծրագրին մասնակցելու մոտիվացիոն նամակը, ինչպես նաև պետք է տրամադրվեն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր համայնքային կառույցների ղեկավարներ են, հոգևոր առաջնորդներ, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ և քաջածանոթ են դիմողի գործունեությանը:

Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք բոլոր նյութերը, այդ թվում և հայտադիմումը լրացնել և ներկայացնել մեկ լեզվով (հայերեն/ռուսերեն/անգլերեն) ։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
     Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:


     2021թ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներից էր Նիդերլանդների Ամստերդամ քաղաքից Հայկ Խանամիրյանը, ով ներկայացրել է իրեն:
     ՀԱՅԿ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ

Ավարտել եմ Թիլբուրգի համալսարանը և Հարվարդի բիզնես դպրոցը: Ավարտելուց հետո միացել եմ «Աքսենչըր» -ին, որտեղ աշխատել եմ որպես կառավարման խորհրդատու Ամստերդամի, Բրյուսելի, Լոնդոնի, Էսսենի և Ժնևի ամենախոշոր 500 ընկերությունների հաճախորդների համար (Fortune 500): Ներկայումս ղեկավարում եմ Ամստերդամում գտնվող խորհրդատվական կենտրոն, որտեղ մենք սպասարկում ենք թվային փոխակերպումների ոլորտի հաճախորդներին հետևյալ ուղղություններով՝ էներգետիկա, հեռահաղորդակցություն և լոգիստիկա:

Ես ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր անդամներից եմ, որի շրջանակներում աջակցում եմ առաջնորդության զարգացման ծրագրերի կազմակերպմանը: Որպես կամավոր՝ երիտասարդ մասնագետների համար Բրյուսելում, Բարսելոնայում և Երևանում կազմակերպում եմ առաջնորդության դասընթացներ՝ նրանց հմտությունները զարգացնելու նպատակով: Բացի այդ՝ ես «Երիտասարդ մասնագետներ Ամստերդամ» (YP Amsterdam) խորհրդի անդամ եմ. մի կազմակերպություն, որը ձգտում է կապել և միավորել հայկական ծագմամբ երիտասարդ մասնագետներին Ամստերդամում: Նախկինում ես իրականացրել եմ համայնքային ազդեցության նախագծեր «ԻԴԵԱ» հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Հայաստանի նախագահի գրասենյակի համար: Իմ արմատների հետ ունեցած կապի և տեխնոլոգիաների ու նորարարության հետ ունեցած իմ կապվածության արդյունքում ձևավորվել են իմ ինքնությունն ու նպատակը: Հետևաբար, սա ինձ մղում է աշխատելու ազդեցիկ նախագծերի վրա այնպիսի ոլորտներում, որոնք վերաբերում են բիզնեսին, տեխնոլոգիաներին և հասարակությանը:

https://www.nidoragir.com/2022/06/2022.html
     https://niderlandakan.livejournal.com/530900.html
     https://www.facebook.com/NidOragir/posts/5329438437120850

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1048 | 0 | 0
Facebook