Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերկացել է, որպեսզի ապացուցի, որ ամուսինն իրեն զրպարտում է

10:33, ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
Մերկացել է, որպեսզի ապացուցի, որ ամուսինն իրեն զրպարտում է

Անգլիայի Էդուարդ 2-րդ թագավորի և «ֆրանսիական էգ գայլ» մականվանյալ Իզաբել Ֆրանսուհի թագուհու դստերը՝ Էլինոր Վուդստոկին (1318 - 1355), 1332 թվականին ամուսնացրել են Գերմանիայի Հելդերն հերցոգության երիտասարդ հերցոգ Ռենալդ 2-րդ Սևի (1295 – 1343 թթ.) հետ: Էլինորը երկու որդի է ծնել, բայց երախտամոռ ամուսնուն որոշ ժամանակ անց ձանձրացրել է իր նյարդային տիկինը: Նա որոշել է նոր կին առնել, և որպեսզի արդարացնի իր արարքը, հայտարարել է, թե Էլինորը բորոտություն ունի:

Էլինորը, սակայն, ապացուցել է, որ ինքը իր համարձակ մոր արժանավոր դուստրն է: Պալատական հադիսություններից մեկի ժամանակ նա հանդիսության բոլոր մասնակիցների ներկայությամբ լրիվ մերկացել է, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա համոզվել, որ իր մարմնի վրա բորոտություն հատկանշող թեկուզ մեկ բիծ չկա: Միջնադարում միայն չափազանց համարձակ կինը կարող էր նման արարք կատարել, միայն շատ խիզախ կինը կարող էր բարձր հասարակության ներկայությամբ մերկանալ, որպեսզի ապացուցի, որ ամուսինն իրեն զրպարտում է:

Եվ հերցոգը ստիպված է եղել հետ կանգնել ամուսնալուծվելու իր որոշումից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1786 | 0 | 0
Facebook