Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արարողակարգը Եղիսաբեթ Առաջինի ժամանակ

23:04, երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ.
Արարողակարգը Եղիսաբեթ Առաջինի ժամանակ

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Առաջինի (1558 – 1603թթ.) ժամանակաշրջանի անգլիական արքունիքում վարվելակարգը (էթիկետ) նախկինում սահմանված վարվելակարգից էլ ավելի արտառոց է դարձել: Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասցի ճանապարհորդ Պաուլ Հենցլերը (1558 – 1623 թթ.) կարողացել է տեսնել միայն արքայական ճաշի նախապատրաստությունը: Նա գրել է.

«Ներս մտավ պալատական բարձրաստիճան պաշտոնյան՝ ձեռքին ծիսակարգային գավազանը, նրա հետևից՝ մեկ այլ ազնվական՝ ձեռքին սփռոց: Նրանք երկուսն էլ երեք անգամ ծնկները ծալեցին դատարկ սեղանի առջև: Թիվ երկու ազնվականը սփռոցը փռեց սեղանին, որից հետո նրանք երկուսն էլ նորից երեք անգամ ծունկ ծալեցին ու հանդիսավոր քայլքով հեռացան: Նրանցից հետո ներս մտան երկու նոր ազնվականներ. մեկն աղաթաս, ափսե և հաց բերեց, երկրորդը՝ ձեռնափայտով մի շատ լուրջ պարոն, քայլում էր առջևից որպես շքահանդեսային թիկնապահ: Տեղի ունեցավ երեք ծնկածալում սեղանին մոտենալիս ու սեղանից հեռանալիս: Այնուհետև շորորաքայլ ներս մատան երկու լեդի. նրանք դանակ բերեցին: Դարձյալ ծնկածալում և այսպես շարունակ: Եղջյուրի խողովակային ձայներ, թմբուկների ազդականչ, և հայտնվեց գվարդիան, որը ոսկե սկուտեղների մեջ սեղանին դասավորեց 24 տեսակի կերակուր: Թագուհին դեռ չէր երևում, և առայժմ հերթով խռնվում են արքունական երիտասարդ տիկնայք: Նրանք մեծագույն խոնարհությամբ սեղանից վերցրին սկուտեղներով լի կերակուրներն ու տարան թագուհու ննջարան, որովհետև Եղիսաբեթը բարեհաճել էր միայնակ ճաշել: Նա վերցրել էր մեկ-երկու կերակուր, մնացածը դուրս բերեցին, և պալատական կանայք բոլորը կերան»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1402 | 0 | 0
Facebook