Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Մուժիկին հարկավոր է— մի զույգ կոշիկ

19:14, շաբաթ, 04 հունիսի, 2022 թ.
Մուժիկին հարկավոր է— մի զույգ կոշիկ
    
    

Երեկ վերջապես Երևանի փողոցներում կատարվող խժդժությունը ինչ-որ բանի պետք եկավ. Բացատրեմ՝

Երեկո էր, ամռան մի կիսախաղաղ երեկո, երբ դռանս զանգը հնչեց:

Երկու աղջիկ էին ու մի տղա.

- Հոպար ջան, բարև, հին-մին կոշիկ չունե՞ք, լավ գներով կվերցնենք:

- Ունեմ, երեխեք ջան ներս եկեք, - բերեցի 2 զույգ կանացի և մեկ զույգ տղամարդու կոշիկ:

- Հատին 4 հազար կտանք, ոչ ավել:

- Այսինքն զույգի՞ն

- Չէ, հոպար ջան հատի՛ն, մեզ, հատով է պետք:

Ամեն ինչ լսել էի, բայց նման բան չէի պատկերացնում:

Գլուխներդ չցավացնեմ, երկար խոսելուց հետո պարզվեց, որ գնում են այդ կոշիկները, տանում Ֆրանսիայի հրապարակում շարում՝ իբր ցույցի ԽԱՂԱՂ մասնակիցներն են ոստիկանների ԲԻՐՏ ուժ կիրառելուց կորցրել, նկարում են այդ կոշիկների շարքը ու գցում…ՖԲ, Յութուբ և այլն:


    

Հ.Գ. Խոսք չէի տվել չհրապարակել, թե չէ էջումս չէի գցի

Հիմա անդրադառնամ այդ ԳՑԵԼ բառին՝

Ինձ տվեցին 10000 դրամ 12000-ի փոխարեն գցեցին 2000-ով

Ցույցի ղեկավարներին ցույց են տալու 15000-ի առևտուր ու աշխատեցին ևս 5000 դրամ, մնացածը ըստ հերթական բնակարան այցելելու

ԲԱ ՈՆՑ ՉՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՅԴ ՑՈՒՅՑ ԿՈՉՎԱԾԻՆ


    

Ակամա հիշեցի Չարենցին

— Էխ-է՜խ, մուժի՛կ։
     Մուժիկին հարկավոր է— մի զույգ կոշիկ։
     Դիմել է մուժիկն ուրիշի—
     Ասել են՝ չի՛ք.
     Դե նա էլ— եկել է Իլյիչին։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
966 | 0 | 0
Facebook