Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՀԶՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ․ՀԻՇԵ՛Ք, ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՍՍԱՆ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ Է

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
13:21, հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ.
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՀԶՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ․ՀԻՇԵ՛Ք, ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՍՍԱՆ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ Է

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ Ի ՍՐՏԵ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ․ԿԱՆԱՉ և ՀԱՐԹ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՄ մաղթում ձեզ, ամուր կամք, քաջ առողջություն և իմաստություն, որ հաղթահարեք ձեր ճամփին հանդիպած բոլոր դժվարությունները, թող հաջողությունը ուղեկից լինի Ձեզ միշտ և ամենուր, որ կարողանաք կյանքի կոչել Ձեր բոլոր, բոլոր երազանքները․որը կապված է հզոր ու անհաղթ Նոր Հայաստան կերտելու տեսլականի հետ․․․
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ
     ինչքան էլ պատվեր կատարողներն անտեսեն, ծաղրեն, հազար ու մի զրպարտանքներ հորինեն Ձեր հասցեին, ինչքան Ձեր դեմ պայքարեն ազգի տականքները,
     ՀԻՇԵ՛Ք աշխարհասփյուռ հայությունը, ովքեր անշահախնդիր սիրում են մեր երկիրը, հավատում և վստահում են ձեզ․ Դուք ունենալով ժողովրդի աջակցությունը, նրա հավատը, սերը զորավիգ կլինի, կօգնի ձեզ ավելի դուխով, աննահանջ առաջ գնալու և հարթելու Ձեր ճամփին հանդիպած բոլոր խութերը, որ ավելի ամրացնեք ժողովրդավարությունը մեր երկրում․․․Գիտցե՛ք, աշխարհասփյուռ հայությունը Ձեր կողքին է․ Դուք արդե՛ն հաղթել եք, երբե՛ք չկոտրվեք, չհանձնվեք, ժողովրդին մենակ չթողնեք, Դուք, մեծ առաքելություն ունեք Հայաստան աշխարը և հայությունը կործանումից փրկելու, ժողովրդի գիտակից մասսան դա շատ լավ է գիտակցում և դրա վառ ապացույցն է, որ չի խառնվում փողոց դուրս եկած ազգի ցեցերին, ուստի՝ միշտ դուխով առաջ, դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք․․․
     Եվ ձեր ծննդյան տոնը ժողովրդի կողմից նման տոնակատարության վերածվելը դրա վառ ապացույցն է․․․
     https://www.facebook.com/avet0rdyan/videos/1019313752120866
     ***
     ՈՒզում եմ այս ուրախ առիթն օգտագործել և իմ անկեղծ շնորհակալությունն հայտնել Ձեզ, ժողովրդիս դեմքին ժպիտ բերելու, լույսի հույս ներշնչելու, որ կարողացաք Ձեր տիտանական ջանքերով, Ձեր օրինակով հարյուրհազարավորների փողոց հանել․Դուք վստահություն, պայքարելու ոգի ներշնչեցիք հուսալքված, անզոր ժողովրդի մեջ և այսօր համայն հայությանն ապրում է իր աստեղային ժամը․ վերջապես Ձեր առաջնորդությամբ կարողացավ տապալել Սերժի ռեժիմը, որը գրեթե անհնար էր թվում․ մի ռեժիմ, որ մեր երկիրը թալանել էր և կանգնեցրել անդունդի պռկին և մի քայլ էր մնացել, որ հայտնվեինք պետականազրկման շեմին, , , Հարգարժան Փաշինյան․ գիտցե՛ք, այսօր Ձեր կողքին համայն ազգն իրեն ավելի վստահ է զգում և պատրաստ է ոչ միայն ազատվել ռեժիմի ռևանշիսկական նկրտումներ ունեցող վերջին թափթփուկներից, այլ՝ սարեր շուռ կտա, քանզի վստահ է, որ իր առաջնորդը նվիրյալ է, ազնիվ է և պայքարում է, որպեսզի մենք ունենանք ազատ, անկախ և օրենքի երկիր հզոր, ժողովրդավար Հայաստան․
     Նոր Հայաստան, , ,
     ***
     Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել նման բան, որ հասարակ քաղաքացին տոնի իր երկրի ղեկավարի ծնունդը։ Սա այն եզակի դեպքերից է, որի համար ուղղակի պետք է հպարտանալ, սա հաղթանակ է հայ ժողովրդի համար, մենք չենք ունեցել այնպիսի ղեկավար, որի հետ այսպես սերտ հարաբերության մեջ կլիներ ՀՀ քաղաքացին։ Կեցցե 2018-ի թավշյա հեղափոխությունը իր ամեն դրական կողմերով։
     Անկախությունից այս կողմ տեսնելով 3 նախագահների ապազգային քայլերը, տասնյակ հոդվածներ եմ գրել ու պահանջել հրաժարականները, խնդրել եմ ժողովրդին ոտքի կանգնեն, տապալեն ռեժիմը, բայց ժողովուրդը չուներ առաջնորդ․ 2018-ին դուք հայտնություն էիք Աստծո կողմից ուղարկված․․․իմ ազգի փրկիչ․․․Փաշինյան ջան Ձեր մեջ տեսա այդ նվիրյալ առաջնորդին, և հենց առաջին քայլից ձեզ համեմատեցի Փոքր Մհերի հետ,
     որ դուրս գալով Ագռավաքարից,
     Փրկելու է մեր երկիրը կործանումից, , , և այս բանաստեղծտեղծությունս ծնվեց այդ օրերին․․․
     ***
     ԲԱՑՎԵՑ ԴՈՒՌԸ ՓՈՔՐ ՄՀԵՐԻ
     (Նվիրում եմ Նիկոլ Փաշինյանին)
     Ագռավաքարից դուրս եկավ
     Փոքր Մհերը հրեղեն ձիով
     և իր հզոր ներկայությամբ
     տարիներ ի վեր քնած ժողովրդին
     Արթնացրեց թմբիրից․
     Ձենով Օհանի պես կոկորդով մեկ գոռաց,
     Սարն ու քարը դողաց․
     -ԷԼ ԲԱ՛Վ Է ՔՆԵՆՔ,
     Ելե՛ք, վե՛ր կացեք, մեր հողը փրկենք,
     Մեր արյան գնով պահենք, պահպանենք․
     Մենք ենք լոկ արդար տերն այս հողի,
     Այսքա՜ն էլ երկար քնե՞լ կլինի․․․
     Ծովից-ծով երկրից մի թիզ է մնացել,
     Պապերիս հողը օտարն է տիրել․․․
     Մե՛նք արդարություն պիտի հաստատենք,
     Չարքերից Հայու աշխարհը մաքրենք,
     Մենք պիտի հաղթե՛նք անօրեն չարին,
     Որ տեր է դարձել Հայոց աշխարհին,
     Այնժա՛մ մեր հողին ամուր կկանգնենք,
     Երբ մեր բազուկով մենք անհաղթ լինենք,
     Մեր ձեռքին լինի սուր մերկացրած,
     Հայոց տունն ավերողը՝ գետին տապալված․
     Հայու տունը մենք հիմքից պիտ շինենք,
     Ու արդարություն այնտեղ հաստատենք,
     Օտարածիններն են փորձում տեր կանգնել,
     Մեր հողն ու ջուրը օտարին բաշխել,
     Այդ բոթը եկել ու ինձ է հասել․
     Ագռավաքարից արդ դուրս եմ եկել,
     Մեջն քարայրի գեթ չեմ մնա էլ:
     Եկել եմ չարքերին, որ ես ավերեմ,
     Ու Հայոց տունը ամրոց պիտ շինեմ,
     Վըր հողին Հայու, ես ամու՛ր կանգնեմ ․
     «Քանզի Ցորենն է դարձել քանց մասուր մի,
     Իսկ գարին դարձել է քանց ընկուզ մի,
     Հրամանք կա, որ ես էդ ադեն,
     Ելնե՛մ ու դուրս գամ Ագռավաքարեն»:
     * * *
     Բացվեց վերջապես դուռը Փոքր Մհերի,
     Ագռավաքարից դուրս եկավ Նիկոլը հզոր,
     Որ բյուր չարքերից մեր հողը մաքրի,
     Եվ արդարություն Հավերժ հաստատի․
     Հիմնի երջանիկ թագավորություն,
     Որը վայել է հային զտարյուն, , ,
     *******

ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․ ԱՍՏՎԱԾ Է ՕՐՀՆԵԼ ՁԵՐ ԾՆՈՒՆԴԸ, , , , , ,


     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ

Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
739 | 0 | 0
Facebook