Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Հովհաննես Թումանյան «Ղոչը» կամ «Ուստա Սերժն ու Քոչը»

23:03, երկուշաբթի, 30 մայիսի, 2022 թ.
Հովհաննես Թումանյան «Ղոչը» կամ «Ուստա Սերժն ու Քոչը»
    
    

I

Ժամանակով Սերժը ճոն էր,

Քոչն էլ հագին չուխա չուներ,

Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,

Ճարել էր մի Լևոն որդի:


    

Ու մի օ՜ր էլ, մի իրիկո՜ւն

Սերժի կուշտը տարավ որդուն.

- Բարի աջողո՜ւմ, Սերժիկ ուստա,

Աստված սիրես, ինձ հավատա,


    

Ա՛ռ իմ որդուն, մաքո՜ւր-արդար

Փրկի՛չ սարքիր ազգի համար:

Վարձիդ համար միամիտ մընա՛,

Համա-համա շատ չուշանա:


    

- Աչքիս վըրա, քարդաշ Քոչի,

Մի որդի ա, հո մի թուրք չի․


    

Քու թանկագին խաթեր համար

Մայիս ամսին համեցեք տար:


    

Փողի մասին ավելորդ ա,

Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,

Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի դղյակի վարձ:


    

Մայիս ամսին քարդաշ Քոչին`

Ուստից առաջ` բաց-բաց կուճին

Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,

Ուստա Սերժի շեմքում կանգնեց.


    

- Որդիս ո՞ւր ա… փափագս ո՞ւր ա…

- Մի քիչ կացի՜, հրե՛ս կերևա:


    

II

Սերժը եկավ քուրքը հագին,

Քոչին տեսավ, քթի տակին

Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.


    

- Յանդ տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,

Չես թող անում մի շունչ քաշեն.

Հեշտ բան հո չի՞, որդիդ դոդ ա

Ու նրանից մարդ սարքելը

Մեծ ամոթ ա:


    

- Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,

Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:


    

Համ ասում ես, համ չես անում,

Համ խոսում ես, վըրես գոռում,

Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,

Չորս-հինգ տարի, գընա՞մ ու գա՞մ…


    

Ասավ Քոչը ու նեղացած

Վերադարձավ քամակը բաց:


    

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.

Էս անգամը դիպան իրար.

Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,

Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,


    

Էլ գող Սերժո՜, էլ թուրքի Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:


    

Քոչը մինչև գընաց, եկավ,

Ուստա Սերժը կոտըրն ընկավ,

Փեսուն առավ ու մի գիշեր

Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․


    

IV

Էն օրվանից մինչև օրս էլ

Քոչն էս բանը չի մոռացել,

Մըտքում հըլա դեռ պահում ա,

Որտեղ Սերժին պատահում ա,


    

Վեր ա թըռչում, վըրա վազում,

Փողերն իրա ետ ա ուզում.


    

Իսկ սևերես Սերժը հանկարծ

Ետ ա դառնում ու բարկացած

Փըշտացնում ա.

Մըթամ նոր է Ցըրցամ տըվել-

Լյովին հանել փողոց գցել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1251 | 0 | 0
Facebook