Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լենինի կարծիքը ինտելիգենցիայի ու «Հասնել և անցնել Ամերիկային» կարգախոսի մասին

22:48, չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.
Լենինի կարծիքը ինտելիգենցիայի ու «Հասնել և անցնել Ամերիկային» կարգախոսի մասին

Ինտելիգենցիայի նկատմամբ ես մեծ համակրանք չեմ տածում: Մեր «վերացնել անգրագիտությունը» կարգախոսն ամենևին պետք չէ մեկնաբանել որպես նոր ինտելիգենցիայի ծնունդ տալու ձգտում: «Անգրագիտությունը վերացնել» -ը հարկավոր է լոկ նրա համար, որպեսզի յուրաքանչյուր գյուղացի, յուրաքանչյուր բանվոր կարողանա ինքնուրույնաբար՝ առանց ուրիշի օգնության, կարդալ մեր դեկրետները, հրամաններն ու կոչերը: Նպատակը զուտ գործնական է: Ընդամենը այդքանը:

***

«Հասնել և անցնել Ամերիկային» կարգախոսը նույնպես պետք չէ տառացիորեն հասկանալ. ցանկացած լավատեսություն պետք է բանական լինի և ունենա իր սահմանները: Ամերիկային հասնելն ու անցնելը դա առաջին հերթին նշանակում է հնարավորինս արագ և ամեն տեսակ միջոցներով փտեցնել, քայքայել ավերել նրա տնտեսական ու քաղաքական հավասարակշռությունը, մաշեցնել այն և, այդ կերպ, ջնջխել նրա դիմադրողական ուժն ու կամքը: Միայն դրանից հետո մենք կարող ենք հուսալ, որ գործնականում կարող ենք «հասնել ու անցնել» Միացյալ Նահանգներին ու նրանց քաղաքակրթությանը: Հեղափոխականն առաջին հերթին պետք է իրատես լինի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1558 | 0 | 0
Facebook