Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ ՀայաՔվեին

01:56, երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ.

Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ակտիվիստները միացել են ՀայաՔվեի ստորագրահավաքին։ Ուստի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեվար խորհուրդը միակամ որոշում է կայացրել և պաշտոնապես հայտարարում է, որ միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին ու իր կոչով դիմում է համայն հայությանը․

Հարգելի ՂՊՎՄ անդամներ, համակիրներ, բարեկամներ և հայրենասեր հայեր։ Եկել է ժամանակը մեր ձայնը բարձրացնելու՝ նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու միջոցով։ Մեր կոչով հորդորում ենք ձեզ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից, միանալ Հայաքվեի Ստորագրահավաքին և միակամ աջակցել Արցախին ու արցախահայությանը։ Հայքվե ստորագրահավաքին մասնակցելու մանրամասներին կարող եք տեղեկանալ «ՀայաՔվե» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, կամ Hayaqve.am կայքում։ ՀայաՔվեի ստորագրահավաքն իրականացվում է Հանրաքվեի մասին օրենքի շրջանակներում. համայնքապետարաններում, թաղապետարաններում և գյուղապետարաններոմ։ Ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին տրվում է հավաստագիր։

Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է։


    

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ խորհուրդ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
785 | 0 | 0
Facebook