Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աստվածներն ականջալուր չեն եղել ամենազոր աստվածային տիրակալի խնդրանքին

22:24, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
Աստվածներն ականջալուր չեն եղել ամենազոր աստվածային տիրակալի խնդրանքին

Հռոմեական կայսրության հիմնադիր, «հայրենիքի հայր», «աստվածային» հռչակված Օկտավիանոս Օգոստոսը (մ.թ.ա. 63 – մ.թ. 14 թթ.) երբ թոռանը՝ Գայոսին մ. թ.ա. 2 թվականին ուղարկել է Հայաստան՝ Արևելքի գործերը տնօրինելու, նրա համար, ըստ հռոմեական դարաշրջանի հույն գրող և փիլիսոփա Պլուտարքոսի վկայության, աստվածներից երեք բան է խնդրել՝ Տիգրան Մեծին հնազանդեցրած և «մեծ» պատվանունի արժանացած Պոմպեոս զորավարի բարությունը, Ալեքսանդր Մեծի քաջությունը և այն հաջողությունը, որ ուղեկցել է իրեն ամբողջ կյանքում: Բայց աստվածներն ականջալուր չեն եղել կայսրության տիրակալի խնդրանքին, և, բնականաբար, Գայոսը չի արժանացել իր պապի բախտին և հաջողությունը նրա ուղեկիցը չի եղել. Արևելք գալուց ընդամենը երկու տարի անց նա ծանր վիրավորվել է և 4 թվականի փետրվարի 21-ին մահացել է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1051 | 0 | 0
Facebook