Շտապում էի աշխատանի-ծառայության և նախապես իմանալով, որ ինչ-որ երթ է լինելու մեքենաներով՝ ոտքով էի:
Նոութբուքս էլ անընդհատ սահում էր ուսիցս անհարմարություն ստեղծելով:
Կարծես թե ոչ մի երթ էլ չկար ու մտքումս անիծելով սոց.ցանցերի բլոգերներին մտա Մոսկովյան փողոց:
Խորհրդանշական էր որ հենց ՄՈՍԿՈՎՅԱՆ փողոցում դիմացից գալիս էր այդ երթ կոչվածը փակելով փողոցի լայնության կեսը:
Կանգնած նայում եմ երթի մասնակիցներին ակամա հիշելով «Չարենցի Ամբոխները խելագարված» -ը ու փորձում եմ ծանոթ գտնել:
Ամբոխից մի երիտասարդ դիմեց ինձ.
- Հոպա՜ր դո՛ւ էլ արի:
- Ո՞ւր:
- Առաջ, էլ ո՞ւր:
- Իմ առաջը մյուս կողմն է:
- Ոչի՜նչ, էդ կողմ էլ ենք գալու:
- Բա չեք երգելո՞ւ «Զարթնիր Լաո»,
«Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա»
«Սարսափը տիրեց Օսմանեան զօրքին»
- Իրիգունը կերգենք:
- Իրիգունը կգա՜մ…
Վերջապես տեսա մի ծանոթ դեմք՝ ուսանողական ընկերուհիներիցս մեկին ու ձեռքով արեցի, որ մոտենա:
Մոտեցավ, ողջագուրվեցինք:
- Ի՞նչ ես անում սրանց մեջ, Լիլիթ ջան:
- Ոնց թե ի՞նչ, ակցիա եմ անում, ընտանիքով ենք:
- Ի՞նչ ակցիա:
- Ազա՜տ, անկա՜խ Հայաստան:
- Ազա՜տ, անկա՜խ ումի՞ց:
- Ա՛յ մարդ, կյանքից հետ ես մնացել, ազա՜տ, անկա՜խ Ռոբի՛ց ու Սերժի՛ց:
- Ոնց որ թե խառնել ես, սա հենց իրե՛նք են ղեկավարում:
- Իրոք որ հետ ես մնացել, այստեղ ամեն մեկը իր ակցիան է անում, մեզ այդպես են ասել:
- Լա՜վ, որ ակցիա ես անում, հետո ռոբն ու սերժը իրենց ակցիաներից քեզ բաժին կտա՞ն:
- Իրոք որ հետ ես մնացել, բաժին չեն տալիս այլ տանում են կամ բերման ենթարկում, հասկացա՞ր, արի գնանք ամուսնուս հետ կծանոթացնեմ:
- Չէ՜, ավելի լավ է բաժնում կծանոթանամ, մի երկու ժամից…