Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ․ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԵԳԵՏԻՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՈՒՆԻ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:56, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ․ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԵԳԵՏԻՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՈՒՆԻ․․․
    
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ
մատաղ սերունդի մոտ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԵՊ ատելություն սերմանելու համար, անհապաղ հեռացվի և այլևս արգելել կրթական համակարգում աշխատել ընդհանրապես․․․
***
Ղարաբաղյան հանցագործ կլանը 20 տարի մոնղոլական ցեղերի պես ասպատակեցին մեր երկրի վրա և երկիրը թալանեցին, եկավ մի պահ, որ մի քայլ էր մնացել անդունդը գլորվեինք, կամ էլ փրկվելու համար կորցնեինք մեր պետականությունը և դառնայինք ռուսաստանի մի գավառը․․․ միայն Նիկոլի տիտանական ջանքերով, 2018- հեղափոխության շնորհիվ փրկվեց խորտակվող Հայոց նավը, որտեղ մի ամբողջ ժողովուրդ էր և մեր պետականությունը․․․ 2018-ի հեղափոխությանից հետո մեզ թվաց, թե ազատվեցինք ռեժիմից, բայց, պարզվեց, որ չենք ազատվել, որ դրանցից պրծում չունենք․․․շատ չանցած հեղափոխության հաղթանակից ՀՀԿ-ն ոտքի ելավ, Սերժը հայտարարեց «Քարը քարին չենք թողնելու», Դաշնակները թե՝ «պարտիզանական հարվածներ ենք հասցնելու կառավարությանը» Քոչը, թե «Արցախը այս ընտրություներին պետք է պահպանի իր տեսակը Հայաստանցիներից» հիմա էլ են ասպատակում․ և ասեմ, որ Վարչապետի ամուր կամքի շնորհիվ է, չի հանձնվում, որ հեղափոխության արժեքները չեն տապալվում․․․ այս տարիները վարչապետի համար եղան պայքարի, հազար ու մի փորձությունների տարիներ, դիմակայելու այս ամենին իր ամուր կամքով․․․ հիմա մեզ թալանած փողերը հանել են ասպարեզ և Հյաաստանի ու Արցախի ծախվող մասսային փողով առել, լցրել են հրապարակ․ իրենք լավ էլ գիտեն, որ ժողովուրդն իրենց տանել չի կարողանում, ատում է․ բայց իրենք զոռով են ուզում գալ իշխանության, հույսներն էլ այդ ծախվող մասսան է․․նրանք ժողովրդի վրա թքած ունեն, այդ ե՞րբ է եղել, որ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստեն, կամ ժողովուրդը երբևէ իրենց ընտրե՞լ է, միշտ էլ կեղծիքով, միշտ էլ փողի զոռի թվեր են կրակել և զավթել են իշխանությունը․․․հիմա ժողովրդի գիտակից մասսան տեսնելով այս զոռբայությունն է՛լ ավելի է ատում, բա թույլ կտա թուրք մարդասպան թալանչին գա իշխանության, ինքը քիչ է, իր Ճտերի համար էլ է ճանապարհ բացում, արդեն որոշել է, որ իր Սեդրակ որդուն պատրաստում է որպես ապագա Հայաստանի նախագահ, իսկ Լևոնին, որ ծամոնը բերանը ազատության հրապարակում բազմություն ապահովելու համար փողով մարդ է առնում, նա էլ Արցախի նախագահ է դառնալու․ այսինքն՝ Հայաստանում ժողովրդավարությունը պետք է փոխարինի խալիֆայությամբ և թուրք քոչի ժառանգները պետք է դարերով իշխեն մեր երկրին․․․ բա՞ գլխի չե՞ք ընկնում այդ պայքարն ինչ հեռախար նպատակներ ունի և այդ երազանքի ճանապարհին միակ խոչընդոտն Նիկոլն է, տեղն եկավ մահափորձ էլ կանեն, ընթացքում մի քանի փորձ եղել է, փառք Աստծո կանխվեց, իսկ մնացածին փողով կառնի Վանեցյանի, Իշխանիկի, Գեղամիկի, Արծվիկ մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ղազինյանի և մյուսների պես, իսկ եթե չծախվեն, նրանց հարցերը ուրիշ ձևով կլուծեն ․․ իր նախագահման տարիներից է փորձ ձեռք բերել․․․ու ջրից չոր է դուրս եկել․․․դրանից հետո թող փորձեն ծպտուն հանեն, փողոց դուրս գան, ցույցեր անեն, կամ ընտրություններ լինեն․ իրենք են լինելու ընտրյալները և հայությանը ճորտի նման իրենց են ենթարկելու․․․ Ես ոչ Քոչին, ոչ էլ Սերժին եմ մեղադրում, մեղադրում եմ փողոց դուրս եկած փողով ծախվածներին, որ փողի դիմաց պատրաստ են այս մի բուռ հայրենիքն էլ ծախեն․․․փառք Աստծո, որ ժողովրդի գիտակից մասսան մեծամասնություն է կազմում և թույլ չի տա երբե՛ք մեր երկիրը խալիֆայության վերածվի․․․
Լսում եմ Ազատության հրապարակում Վանեցյանի ելույթը «Բոլորը պատասխան են տալու, չի լինելու մեկը, որ պլստա․ Վանեցյան Արթուր» դու ամոթ ունե՞ս ընդհանրապես, որ ցիտում ես մեր վարչապետի խոսքերը, որ հաճախ էր ասում, բայց դու խափանեցիր, այո, հենց դու հեղափոխության արժեքները հարամեցիր ․․․ես զարմանում եմ, էս ի՞նչ պադոշ երես ունես, ամոթդ կորցրած անպատիվ, որ նման ելույթ ես ունենում․․․Այ Սերժի լրտես․ այդ դու չէի՞, որ հեղափոխության օրերին ներմուծվեցիր հեղափոխականների կողքին, իբր յուրային, հավատ ներշնչեցիր, որ իրենց թիմից ես, իսկ մեր միամիտ, վստահող վարչապետը քեզ նման անհավատարիմին
նշանակեց ԱԱԾ-ի բարձր պաշտոնին, իսկ դու ի՞նչ արեցիր․ իհարկե սկզբում քեզ վստահելու, հավատ ներշնչելու համար մի քանի մանր -մունր գործեր բացահայտեցիր, անգամ հայտարարեցիր, որ 350 դոսիա ես հավաքել, որ կուլակաթափ անես, , , հույսով, հավատով սպասում էինք, բայց դու բոլոր գլխավոր հանցագործ թալանչիներին աննկատ երկրից հանեցիր, ու քանի որ պրոֆեսիոնալ դերիդ մեջ էիր, մեր միամիտ վարչապետը քեզ պես անշնորհակալին գեներալի ուսադիրներ շնորհեց ու դու դեռ երկար ժամանակ կվայելեիր ԱԱԾ-ի պաշտոնը, բայց ժողովրդական մի խոսք կա քեզ պեսներին բնութագրող «Գողին ու անբարոյականին 40 օր է» դու բռնվեցիր անմեղ Դավիթ Սանասարյանին զրպարտելու մեջ ․․․ ես անմիջապես վերլուծեցի և արեցի իմ բացահայտումը, որ Դավիթը խանգարում էր քեզ, քանզի դու ի պաշտոնե միշտ էլ կռիշա ես եղել շատ գործարարների, իսկ Դավիթը լինելով ազնիվ, իր գործի նվիրյալը որոշել էր բացահայտել բոլոր կոռուպցիոն հիմնարկ ձեռնարկությունները, շատ անհատ տնտեսվարողների ու դու քո այդ զրպարտանքով գործ հարուցել տվեցիր Դավիթի վրա․․․ ես իմ բացահայտումն ուղարկեցի վարչապետին, որից հետո պահանջեց քո հրաժարականը․․․ ու այսօր մեր երկրի համար առաջին հանցագործ, թալանչի Ղարաբաղյան կլանի համար նստացույց անողդ նման հայտարարությու՞ն ես անում, «Բոլորը պատասխան են տալու, չի լինելու մեկը, որ պլստա․ Վանեցյան Արթուր» էս ու՞մ ես հիմարացնում, երբ դու ինքդ դուրս ես եկել մեր երկրը թալանող, հանցագործ Ղարաբաղյան կլանի 2 նախագահների թալանածները պարտակելու համար, իրականում դու ինքդ ոչ պակաս հանցագործ ես, ուրեմն սկսի քեզանից ու Ղարաբաղյան կլանից․․․Էս ուզում ես ժողովրդին գրավելու համար նման խոստումներ տալ, որի տակից դուրս չես գալու․․․ մի քանի օր առաջ էլ Իշխանիկն հայտարարեց․ «հաղթելու դեպքում նախկինների թալանածը հետ կբերենք» ․․․եփած հավի ծիծաղն է գալիս, փողոց եք ելել նախկինների թալանը պաշտպանելու, դուք ի՞նչ քաշ ունեք, որ կարողանաք նախկին թալանչիներին կուլակաթափ անեք․ դուք ձեզ լսու՞մ եք․․․ դուք ընդամենը գործիք եք այդ նախկինների ձեռքին, այդքան բան, հասկացողն հասկանում է, չասկացողը գայթակղվում է ձեր փողերով և հայտնվում է ձեր կողքին, հույս ունենալով, որ նախկիններին պատժելու եք․ բա եղա՞վ, այդքան մեծ նշաձող եք վերցրել, տակից դուրս կգաք՞․․
Ամեն ինչի հետ կհարմարվեմ, բայց այս անզորությունն ու հանդուրժողականությունն ինձ թևաթափ է անում․Այս անպատժելությունն է, որ 20 տարի ժողովրդի արյունով սնված թուրք թալանչի բորենիները ձեռնոց են նետել ժողովրդի քվեով ընտրված մեր Լեգետիմ վարչապետին ․․․ բայց ․իմացեք այս ամենի համար ես մեր վարչապետին եմ մեղադրում, չշարժվեց հեղափոխության կանոններով, թույլ տվեց, որ թալանածները վայելեն, պարտակեն, մարդկանց փողով առնեն, լցնեն հրապարակները և ամեն փսլնքոտ թուլա մեր վարչապետի հրաժարականը պահանջի, ահաբեկի, թե գործ է հարուցված, , , սրանք հիմա պետք է կուլակաթափ եղած լինեին, բոմժ դառնային, եթե չէին դատվելու, ուրեմն իրենց ընտանյոք հանդերձ արտաքսված լինեին երկրից․․․ սրանց պատիժը շատ երկարեց, վերջում էլ տեսնում ենք, որ անպատժելի են ․․․նորից եկա կանգ առա ամենակարևորին․ եթե սահմանադրությունը փոխված լիներ և չեղարկված անձեռնմխելի կետը, որն այնպես է ձևակերպված, ասես ցմահ լինի, անգամ պաշտոնավարումից հետո տարածվի, այնինչ այն պետք է գործեր միայն պաշտոնավարման ընթացքում, իսկ պաշտոնավարումից հետո, պաշտոնավարման ընթացքում գործած հանցագործությունների համար պետք է պատասխան տային, եթե հիշում եք Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն պետության գումարներից իր կուսակցությունը հովանավորել համար ինչ դատական քաշքշոցի մեջ ընկավ իր պաշտոնավարությունից հետո․․․ օրենքի երկիրը չպետք է հանցագործին օրենքով պաշտպան կանգնի և հանցագործությունները չպետք է ունենան վաղեմության ժամկետ․․․․ իսկ այսօրվա գործող Սերժի հագով կարված «բարեփոխված սահմանադրությունը» գողերի, հանցագործների, թալանչիների պաշտպանն է, դրա համար էլ Ղարաբաղյան կլանը սահմանադրությամբ պաշտպանված է իրեն համարում, ինչպես Մարտի 1-ը ջրվեց, հիմա էլ ձեռնոց է նետել մեր վարչապետին, թե աթոռդ զիջիր մեզ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
| | |
527 | 3 | 1
Facebook