Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք

19:39, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Գիտե՞ք արդյոք

Կանադայի կենտրոնական հատվածում գտնվող Օնտարիո երկրամասում մինչև 1916 թվականի մայիսի 20-ը գոյություն է ունեցել Բեռլին անունով քաղաք, որը 18-րդ դարի կեսերին հիմնել են գերմանացի ներգաղթյալները, բայց հիշյալ օրը, այդ բնակավայրի բնակչության որոշմամբ, քաղաքին Կիտչեներ անունն է տրվել (ի հիշատակ բրիտանացի ֆելդմարշալ Հերբերտ Կիտչեների): Անվանափոխման պատճառը. Առաջին աշխարհամարտում Գերմանիայի դեմ պատերազմող Մեծ Բրիտանիայի դոմինիոն Կանադայի այդ փոքրիկ քաղաքի բնակիչները չեն ցանկացել, որ իրենց բնակավայրի անունը նմանվի թշնամի պետության մայրաքաղաքի անվանը: Տորոնտոյից 100 կմ արևմուտք գտնվող այս քաղաքն այժմ ունի մոտ 250 հազար բնակիչ:

***

1862 թվականի մայիսին ԱՄՆ կոնգրեսը «Հողաբաժանման մասին» օրենք է ընդունել, որի համաձայն երկրի բոլոր քաղաքացիները 65-ական հեկտար անվճար հողակտոր են ստացել:

***

1570 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակիչ, քարտեզագիր Աբրահամ Օրտելիոսը մշակել է ժամանակակից ատլասի նախատիպը: Այն բաղկացած է եղել մեծ ձևաչափի 53 քարտեզից:

***

1922 թվականի մայիսի 20-ին Վ.Ի Լենինը Ֆելիքս Ձերժինսկուն հանձնարարել է կազմել հակահեղափոխական գրողներին երկրից արտաքսելու ծրագիրը:

***

«Սոցիալիստական ռեալիզմ» եզրույթն առաջին անգամ գործածվել է 1932 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցած ԽՍՀՄ գրողների ակտիվի ժողովում:
     ***

2002 թվականի մայիսին միջազգային հանրությունը ճանաչել է Արևելյան Թիմորի անկախությունը:

***

Սատիրիստական ստեղծագործությունների համար ֆրանսիացի փիլիսոփա և գրող Վոլտերը 1717 թվականի մայիսի 16-ին Փարիզի Բաստիլ բանտն է նետվել:

***

Ամերիկացի արձակագիր, բանաստեղծ Էդգար Ալան Պոն 1836 թվականի մայիսի 16-ին ամուսնացել է իր13-ամյա թոքախտավոր զարմուհու հետ: Այդ ժամանակ նա եղել է 27 տարեկան:

***

1881 թվականի մայիսի 16-ին Բեռլինի արվարձանում գործարկվել է աշխարհում առաջին տրամվայը:

Նկարում՝ Կիտչեների քաղաքապետարանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
546 | 0 | 0
Facebook