Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«…երբ հասարակությունը մեկ անգամ ճաշակի ուժեղ տաքդեղված այդ ճաշը և վարժվի դրան, այն ժամանակ ավելի կծու ճաշեր կպահանջի»

19:20, կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
«…երբ հասարակությունը մեկ անգամ ճաշակի ուժեղ տաքդեղված այդ ճաշը և վարժվի դրան, այն ժամանակ ավելի կծու ճաշեր կպահանջի»

«Չկա այնպիսի հեղափոխություն, որի ժամանակ հնարավոր լինի ծայրահեղությունից խուսափել: Քաղաքական հեղափոխությունների ժամանակ սկզբում միայն ցանկանում են ամեն տեսակի չարաշահումները վերացնել, բայց ավելի շուտ, քան կարելի է ենթադրել, արյունահեղության ու սարսափի մեջ են թաղվում: Այդպես էլ արդի գրական հեղաշրջումն է: Ֆրանսիացիները սկզբում միայն ազատ ձև էին ցանկանում, բայց այժմ նրանք միայն դրանով չեն սահմանափակվում և ձևի հետ միասին ժխտում են նաև ողջ նախկին բովանդակությունը: Պատկերացումները, ազնիվ զգացմունքներն ու գործերն արդեն սկսել են ձանձրալի համարել և փորձում են ամեն տեսակի անօրինականություններ մշակել: Հունական դիցաբանության գեղեցիկ բովանդակության փոխարեն այժմ բեմ են բարձրանում սատանաներ, վհուկներ ու վամպիրներ, և անցած ժամանակների վեհ հերոսները պետք է իրենց տեղը զիջեն խաբեբաներին ու թիապարտներին: Դա զգայացունց է, դա տպավորություն է ստեղծում, բայց երբ հասարակությունը մեկ անգամ ճաշակի ուժեղ տաքդեղված այդ ճաշը և վարժվի դրան, այն ժամանակ ավելի կծու ճաշեր կպահանջի: Երիտասարդ տաղանդը, որը ցանկանում է աշխատել, համընդհանուր ճանաչման արժանանալ և միևնույն ժամանակ դեռևս սեփական ճանապարհով ընթանալու ուժ չունի, ստիպված է հարմարվել ժամանակի ճաշակին և փորձել դաժանությամբ ու սարսափով գերազանցել իր նախորդներին: Սակայն արտաքին տպավորության միջոցներ փնտրելու այդ վազքում ամբողջապես անուշադրության կմատնվեն յուրաքանչյուր խորն ուսումնասիրություն և յուրաքանչյուր տաղանդի ու մարդու ներքին ու արտաքին տվյալների աստիճանական հիմնավոր զարգացում»:

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյո թե

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1373 | 0 | 0
Facebook