Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադամի այբուբենը. «Երբ արարչագործված Ադամի աչքերը բացվել են, նա այն աստիճան է ապշահար եղել շրջակա աշխարհի գեղեցկությամբ, որ շրթունքներն ակամա «Օ՜» են արտասանել»

16:47, ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
Ադամի այբուբենը. «Երբ արարչագործված Ադամի աչքերը բացվել են, նա այն աստիճան է ապշահար եղել շրջակա աշխարհի գեղեցկությամբ, որ շրթունքներն ակամա «Օ՜» են արտասանել»

Հիմա դուք, հավանաբար, կասեք. «Եթե ընդունենք, թե Ադամն իսկապես գրքեր է գրել, ապա այդ գրքերն ի՞նչ նյութի վրա են գրվել, ի՞նչ լեզվով են գրվել, ի՞նչ այբուբենով են գրվել:

Ադամի կենսագիրների «բախտը բերել է», որովհետև նրանք Վատիկանի գրադարանի ծակուծուկերից մեկում գտել են տղամարդու մի քանի պարզունակ արձանիկ: Դրանցից մեկը ներկայացրել է Ադամին՝ կասկած չհարուցող հետևյալ գրությամբ. «Ադամ՝ բոլոր գիտությունների գյուտարար»: Անհայտ քանդակագործն այս արձանիկի ու գրության հետ մեկտեղ քանդակել է նաև այբուբեն՝ բացատրությամբ, որ «դա հինկտակարանային դրախտում գործածվող լեզվի այբուբենն է»: Ադամի ամենագիտության կողմնակիցներին դա լիովին բավարար է եղել իրենց թեզն առաջ մղելու համար: Նրանց մտքով իսկ չի անցել ուսումնասիրել այդ գրությունների տարիքն ու ծագումը: Նրանք անմիջապես ամբողջ աշխարհին հայտնել են, թե, ահա՛, հնագույն գրանշաններ են հայտնաբերվել և, անկասկած, հենց այդ գրանշաններն է գործածել Ադամը: Տառերն արտանկարվել են ու հրատարակվել: Դրանց հետազոտությամբ զբաղվել են բարի համբավ ունեցող երեք գիտնականներ՝ իտալացի Անջելո Ռոկկան, անգլիացի Ջեյմս Հեպբերնը և գերմանացի Լաուրենսիոս Շրադերը: Բայց վատն այն է եղել, որ այբուբենի պատճենները, որ արել են այդ գիտնականներից յուրաքանչյուրը, չեն համընկել: Այնպես որ ժամանակակից գիտությանը հազիվ թե հաջողվի գուշակել խորհրդավոր տառերի գաղտնիքը: Այն բանից հետո, երբ վերոհիշյալ գրանիշերը հրապարակվել են, արդեն դժվար չի եղել կռահել, թե ինչ նյութի վրա է Ադամն իր գրքերը գրել: Ամենագետ ու ամենակարող նախահայրը կենդանիների մորթիներից մագաղաթ է պատրաստել, հայտնագործել է թանաքը, գրիչը և սկսել է գրել: Սակայն հայտնվել է Յա. Պ. Էրիկուս անունով մի գիտնական, որը եղած «բացահայտումներով» չի գոհացել: Նա ամեն գնով ցանկացել է պարզել, թե ինչպես է Ադամը հորինել առանձին տառերը, այսինքն ինչպես են ձևավորվել նախալեզվի հիմնական գծագրական տարրերը: Ներկայացնում եմ ընդամենը երկու օրինակ նրա հետազոտության արդյունքներից: Ըստ այդ գիտնականի եզրահանգման՝ Ադամի հորինած ամենաառաջին տառը «Օ» տառն է եղել: Երբ արարչագործված Ադամի աչքերը բացվել են, նա այն աստիճան է ապշահար եղել շրջակա աշխարհի գեղեցկությամբ, որ շրթունքներն ակամա «Օ՜» են արտասանել: Քանի որ այդ հնչյունն արտաբերելիս նրա շրթունքները կլորացել են, տվյալ տառի գյուտն ինքնստինքյան տեղի է ունեցել, ու այն անմիջապես արձանագրվել է: Դրանից հետո եղել է երկրորդ տառի՝ «U» (ու) -ի գյուտը: Այդ գյուտը տեղի է ունեցել այն պահին, երբ Ադամը տեսել է Եվային: Նա մոտեցել է իր կնոջը, հոտոտել է ու արտաբերել մի հնչյուն, որը, հետազոտության հեղինակի կարծիքով, շրթունքների սեղմումից է գոյանում. այն տեղի է ունենում հոտոտելու ընթացքում ռունգերի պրկման հետ միաժամանակ: Հենց այդ պրկումն էլ պատկերում է Ադամի նկարած «U» տառը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1464 | 0 | 0
Facebook