Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻԹԵ՞ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԵՐԵԼ Է ՔՈՉԻՆ, ՈՐ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՓՈՂՈՑ ՆՐԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
02:24, երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
ՄԻԹԵ՞ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԵՐԵԼ Է ՔՈՉԻՆ, ՈՐ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՓՈՂՈՑ ՆՐԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․
    
ՄԻԹԵ՞ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԵՐԵԼ Է ՔՈՉԻՆ, ՈՐ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՓՈՂՈՑ ՆՐԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ․
    
    
     ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՎԱՆԵՑՅԱՆԸ ԼԻՆԵԼՈՎ ՍԵՐԺԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԼՐՏԵՍ 1, 5 ՏԱՐԻ ԱԱԾ-Ի ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ընթացքում հովանավորեց բոլոր նախկին թալանչի հանցագործներին․ նա նպատակադրված աշխատում էր Վարչապետին մեկուսացնել, և բոլոր զինակիցներին կամաց- կամաց մեջտեղից հանել, առաջին թիրախը եղավ Դավիթ Սանասարյանը, որը հեղափոխության սիմվոլն էր Նիկոլից հետո, Վանեցյանը իր հաղթարշավը կշարունակեր, եթե չբացահայտվեր․․․Ահա այս վիդեոյում իմ բացահայտումը Վանեցյանի մասին, որը ներքին նամակով ուղարկեցի վարչապետին, ․․․ այս վիդեոն միակը չէր և ամեն բան ջրի երես ելավ, ցավոք արդեն այս ստոր դավաճանը ստացել էր գեներալի ուսադիրներ և պատվից է խոսում այս անպատիվը․․․ հիմա էլ Նիկոլից վրեժ է փորձում լուծել միանալով Ղարաբաղյան կլանի 2 նախագահներին, դառնալով նրանց կամակատարը․․․Ինչպես 2018-ի հեղափոխության օրերին, հիմա նույնպես համախմբման պահն է․ սա այն պահն է, երբ հեղափոխությունից հետո զգացի ռեժիմի հականիկոլականների ձգտումները հեղափոխությունը տապալելու, և հաճախ էի հորդորում․ պետք է հնչի հեղափոխության վերջին ակորդը, որ սրբի տանի բոլոր ազգադավ ուժերին, որպեսզի այլևս հույս չունենան, որ իրենք ինչ ուզեն կարող են անեն և փողն է այն որոշիչ ուժը, որ մարդկանց փողով առնելով, կհաջողեն երկիրը զավթել, կրկին մեր երկրում իրենց թալանի, հանցագործ տիրապետությունը հաստատեն․ սրանք պետք է վերջին անգամ տեսնեն ժողովրդի միասնականության ուժը, վերջապես գիտակցեն, որ իրենք այլևս հետդարձի ճանապարհ չունեն և հավերժ մերժված են, , ,
ՎԱՂԸ՝ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԺՈՂՈՎՐԴԸ ՊԵՏՔ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ևՍ ԱՊԱՑՈՒՑԻ, ՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ․ ԱՐՑԱԽԸ ԾԱԽՈՂՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԻԲՐ ԱՐՑԱԽԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՆԱՆ և ՄՈԼՈՐԵՑՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՀԱՏԿԱՊԵՍ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆԸ, ՈՎՔԵՐ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ, ԹԵ
ինչ հանցագործություններ են կատարել Ղարաբաղյան կլանի այս ազգադավ երկու նախագահները՝ Քոչն ու Սերժը, ում իշխանության բերելու համար վանեցյանները դաշնակների հետ մտել են հայրենասերի կերպարի մեջ և շոումենի դեր են կատարում․․․ նախ Արցախն ունի նախագահ, վարչապետ, ազգային ժողով, եթե դժգոհություն ունեն Փաշինյանի քայլերից, թող բարձրաձայնեն․ 2 օր առաջ նրանք Հայաստանում էին և կարողացան ընդհանուր հայտարարի գալ, դուք ընդհանրապես ո՞վ եք, որ Արցախի հարց լուծող, Արցախ սիրող եք դարձել, ձեզ եմ ասում վանեցյան, Սեյրան օհանյան, Գեղամիկ, Իշխանիկ, մամիջանյան և մյուսներ, եթե անհամաձայնություն ունեիք դուք ներկայացված էիք խորհրդարանում, տղամարդավարի կանգնեիք Վարչապետի երեսին ասեիք, որ համամիտ չէք այս, այս հարցերին, բայց չէ, դուք առիթ էիք փնտրում փողոց դուրս գայիք և առիթն էլ «նշաձողը իջեցնելու» Եվրոպացիների պահանջն էր, որ ազգային ժողովի ամբիոնից վարչապետն անկեղծորեն կիսվեց իր ժողովրդի հետ, թե ինչ պահանջ են դրել իր առաջ, , , այո, շատ պահանջներ կարող են դնել, բայց որևէ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, իհարկե՝ ՈՉ, բա ինչու՞ եք ընկել հիստերիայի մեջ, և ժողովրդին վարչապետի դեմ հանելու համար ուրիշ պատրվակ չունեք, բացի զրպարտանքից, թե Վարչապետը Արցախը տալիս է Ադրբեջանին, , , լավ էլ գիտեք, թե ժողովուրդը երբ ոտքի կկանգնի, քանզի Արցախի ճակատագրով ողջ հայությունն է անհանգիստ և ահա շահարկելով Արցախի հարցը
փողով ձայներ եք առնում, գործի եք կպել, որ այս անգամ գոնե հաջողացնեք հեղաշրջումը․․․շտապու՞մ եք, ախ հա՜, ոնց էի մոռացել, որ օր առաջ ուզում եք արագացված հեղաշրջում հաջողեք, որ Քոչի ու Սերժի դատական գործերը ջրվի գնա, համ էլ ձեզ քուն ու դադար չի տալիս «Ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենքի ընդունումը», որը ոնց որ թափ է առել, բա ի՞նչ կանեք, որ չեք անհանգստանա․․․ ամեն մեկդ ոչ թե միլիոն, այլ միլիարդներ եք թալանել ժողովրդից, դղյակների տեր դարձել ոչ միայն Հայաստանում, այլ՝ արտասահմաններում, օֆշորներում միլիարդներ եք թաքցրել․․․միամիտ ժողովուրդն էլ գիտի անառակ որդու վերադարձն է, ուզում եք գաք իշխանության, որ Արցախը փրկեք Նիկոլից․․․այնպեսի քարոզ եք տանում, ասես արդեն Արցախն արդեն Ադրբեջանին է պատկանում․․․ մի ուսանողուհի էլ բարձրախոսով հայտարարում է․- դուրս եկեք փողոց Արցախը փրկենք Նիկոլից և փրկողն էլ ոչ ավել, ոչ պակաս վանեցյանն է․․․ Դու՞ ես այդ փրկիչը Վանեցյան, դու, որ գողացար ԱԱԾ-ի արխիվը և լակոտի նման կանգնեցիր Նիկոլի առաջ ու զեկուցեցիր, թե արխիվն անհայտացել է, բա դու գետինը չմտա՞ր, Խեղճ Կուտոյան Ինչ իմանայիր, որ նախքին աշխատակիցդ այդքան ստոր էր, իր հետքերը կորցնելու համար քեզ կյանքից զրկեց, որպեսզի չբացահայտվեր, թե հենց ինքն է գողացել արխիվը, որպեսզի պարտակեր Ղարաբաղյան կլանի կազմակերպած հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը բացահայտող նյութերը և նա մարսեց, քանզի գլխավոր դատախազը հետամուտ չեղավ, թե ինչպե՞ս կարող էին ԱԱԾ-ի արխիվից կարևոր նյութերը թև առնեին ԱԱԾ-ի գաղտնի կառույցից անհայտանային, , ,
Վանեցյան Հեղափոխության օրերին Սերժի կողմից ներմուծվեցիր որպես լրտես, Հեղափոխականներին թվաց, թե դու դարձել ես յուրային և նրանք Փաշինյանին երաշխավորեցին քեզ նշանակի ԱԱԾ-ի պետի պաշտոնին, բայց դու ի՞նչ արեցիր, , , սկզբում մտար դերի մեջ, մի քանի մանր, մունր կոռոպցիոներների բռնեցիր, բյուջե գումար մտցրեցիր, հայտարարեցիր, որ 350 դոսիա ես հավաքել, որ գրպանները դատարկես, սաշիկի տղայի՝ նարեկի, Գոնսալեսին ձերբակալելու սցենարն էր շատ հետաքրքիր, որ վերջում Չեխոսլովակիա փախցրեցիր, մենակ Գոնսալեսի՞ն, ու այդպես բոլոր երկիրը թալանող, մարդասպան հանցագործներին առար քո հովանավորության տակ, շատերին աննկատ երկրից փախցրեցիր, 1, 5 տարի պաշտոնավարմանդ տարիներին ժամանակ շահեցին, թալանչիներն իրենց թալանածները պարտակեցին, ծանոթ բարեկամների անուններով գրանցեցին, օֆշորներում թաքցրեցին, բայց քանի որ հենց դու էիր ներքաշված կոռուպցիայի մեջ, շատ-շատերի համար կռիշա էիր, , երբ հեղափոխական Դավիթ Սանասարյանը նշանակվեց ՊԵԾ-ի պետ, որն ազնիվ, իր գործի նվիրյալն էր, անմիջապես կռահեցիր, որ քեզ խանգարելու էր, քո բոլոր գործարքները բացահայտվելու էին և այնպիսի մի զրպարտանք հորինեցիր, որ վարչապետն ազնիվ Դավիթին չվստահեր և անցար գործի․Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջոցով գործ սարքել տվեցիր և արդեն 2, 5 տարի է Դավիթը դատական քաշքշոցի մեջ է, ասես դարի հանցագործին են բռնել դիպլոմատով միլիոնները ձեռքին․․․Արթուր Դավթյանը դատավճիռը ձգձգում է, որ Վանեցյանի զրպարտանքը չբացահայտվի և խայտառակվի․․․ Երբ երկիրը թալանած Ղարաբաղյան հանցագործ կլանը իրենց թալանածների համար պատասխան չտվեցին, փոխարենը ազնիվ Դավիթը թիրախավորվեց, ինչու՞, կարծեմ իրավաբանական կրթություն պետք չէ, որ գնահատի, թե Վանեցյանի 1, 5 տարվա ԱԱԾ-ի պաշտոնավարման ընթացքում ինչքան վնաս է տվել Նոր Հայաստանին, հեղափոխությունը տապալելու, արժեզրկելու համար․ նա պետք է պատասխան տար, երկրի թալանչիներին հովանավորելու համար, բայց քանի որ Գլխավոր դատախազը Արթուր դավթյանն է, ոչ Հայկ հարությունյանի, ոչ էլ Կուտոյանի սպանությունների համար պատասխան չտվեց, գլխավոր դատախազն առանց հետաքննություն անցկացնելու, Կուտոյանի դիակը դեռ հողին չհանձնած հայտարարեց, թե ինքնասպանություն է․ նման բան ո՞վ էր տեսել․ոչ էլ ԱԱԾ-ի արխիվի անհայտացման, ոչ էլ անմեղ Դավիթին զրպարտելու, ոչ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու, ոչ էլ Վարչապետին զրպարտելու, որ իբր 5 միլիարդով Արցախը ծախել է Փաշինյանը, , , այսինքն՝բոլոր հանցագործությունները Գլխավոր դատախազը պարտակելու շնորհիվ է, որ այս կլաուզնիկ լալոշ վանեցյանը նախկինների բոլոր հանցագործություններն հմտորեն վերագրում է վարչապետին․ հատկապես 5 միլիարդով Արցախը ծախելը․․․Այս ստոր արարածը Ստալինյան մատնիչների նման մատերիալ գրելով, ազնիվ մարդկանց գլխին գործ սարքելու մեջ է հմտացել, դատական համակարգն այսօր, որ այս վիճակին է դա Արթուր Դավթյանի շնորհիվ է․ մի Վանեցյան էլ սա է քողարկված․այնքան պրոֆեսիոնալ է գործում, որ կասկած տեղիք չտա․ բոլոր հանցագործներին բաց թողեց, իբր գրավի դիմաց, դրա համար էլ առ այսօր ոչ մի հանցագործ պատժված չէ, բացի Մանվել Գրիգորյանից, որ իր հոգին ավանդեց իր պատիժը չկրած․․․ և Վանեցյանն օգտվելով անպատժելիությունից, լինելով գլխավոր դատախազի կողմից հովանավորված, այսօր այդ ապիկարը ժողովրդին փողոց է հանել, իբր Արցախի համար մտահոգ է․․․ այդ դոդոշ, այ լալոշ, որ այդքան Արցախը սիրում էիր, բա ինչու՞ զենքով բեռնված մեքենան ինչու՞ թողեցիր Շուշիի մատույցներում, որ ադրբեջանցիների՞ն բաժին հասներ․ դեռ Շուշին չհանձնված, պատերազմը չավարտված փախար Շուշիից, նույնն էլ բանակը թալանած Սեյրան Օհանյանը, վազեցիք Հայաստան, որ հեղաշրջումը կորդինացնեք․․․բա դուք խոսելու, Արցախի անունը տալու իրավու՞նք էլ ունեք․․․ ես զարմանում եմ, որ այսօր այդքան ժողովուրդ է դուրս եկել, այս դավաճանի շուրջը հավաքվել հատկապես ուսանողությունը, ․․ որը շատ ցավալի է ու դատապարտելի է, վստահ եմ ինչ- որ խոստումների դիմաց է, , ,
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ներքին թշնամուն հաղթելու համար պետք է ունենանք հայրենիքին նվիրյալ, անկաշառ, գիտակից հասարակություն․ ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, բայց ցավոք այսօր կրկին փողը գայթակղում է շատ -շատերին և այդ փողոց դուրս եկածները նույն ծախված մասսան է, որ 44 օրյա պատերազմից հետո փողով առան, որ հեղաշրջում իրականացնեին և շուրջ 5 ամիս պահեցին փողոցում, բայց չհաջողեցին․․․
***
Ժողովուրդ ջան իրականում ես էլ եմ քննադատում Նիկոլին, Նիկոլը չկարողացավ սրանց հախից գալ․ քանզի թավիշը շատ է․հանցագործները չպատժվեցին․ իր բարությունից, հանդուրժողականից առիթավորվեցին․․․և արդեն ասացի, որ Դարաբաղյան կլանի հանցագործ երկու նախագահներն ու նրանց մաֆիան Վանեցյանի և գլխավոր դատախազի հովանավորությունն են վայելում առ այսօր, ցավում եմ, որ Վանեցյանը բացահայտվեց որպես լրտես, բայց Արթուր դավթյանը շատ պրոֆեսիոնալ է գործում, որ կասկած չհարուցի, , , համ էլ մեկը չէ, երկուսը չէ․ սրանց մետաստազները բոլոր ոլորտներում են արմատավորվել․ այս ազգի տականքների արժանի դատ ու դատաստանը ժողովուրդի գիտակից մասսան է տեսնելու և ավելի թեժ է լինելու իրենց համար․․․Սրանք մինչև մի լավ, տեղը-տեղին պատասխան չստանան, Նիկոլից ձեռ չեն քաշի, սրանք չեն համակերպվում, որ իրենք այլևս իշխանության չեն․ հեղափոխության հենց սկզբից են պայքարում մեր վարչապետի դեմ, աթոռակռիվ են տալիս, որ իրենց թալանածները վայելեն, ․․ Ռևանշիստները վերջնականապես պետք է գիտակցեն, որ ժողովրդի դեմ խաղ չկա, իրենք մերժված են հավերժ․․․
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՄԻ՛ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԹԱԼԱՆՈՂ, ՀԱՆՑԱԳՈՐԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ ԿՐԿԻՆ ԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ․․․Ներքին թշնամուն հաղթելու համար պետք է ունենանք հայրենիքին նվիրյալ, անկաշառ, գիտակից հասարակություն․ ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, չկա․․․,
ՁԵԶ ՏԵՍՆԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԱՔՐԵՔ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ, ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏՎԵՔ ՏԱՐԻՆԵՐ Ի ՎԵՐ ՁԵՐ ԱՐՅԱՄԲ ՍՆՎԱԾ ԲՈՐԵՆԻՆԵՐԻՆ, ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ԲԵՐԱՆԻՑ ՀԱՑԸ ԽԼԱԾ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ․․․ՎՍՏԱՀ ԵՄ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԴՈՒՔ ՈՒԺԵՂ ԵՔ, ԵՐԲ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՔ, ՄԻ ԲՌՈՒՆՑՔ․․․ ԱՍՏՎԱԾ ԻՄ ԱԶԳԻՆ ՊԱՀԱՊԱՆ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1933 | 0 | 0
Facebook