Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամերիկյան ոճ։ Շքեղությունն ու հարմարավետությունը միասին

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
10:31, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
Ամերիկյան ոճ։ Շքեղությունն ու հարմարավետությունը միասին

Շքեղ ամերիկյան կահույքը, ինչպես նաև ինտերիեր դիզայնը առաջին հայացքից էլ ակներև է։ Կահույքի յուրօրինակ դիզայն, սենյակի յուրատեսակ պլանավորում, բնական հումքից նյութեր- ահա մի քանի պատճառներ, թե ինչու շատերը այդքան շատ են սիրում ամերիկյան ոճի կահույքն ու ինտերիեր աքսեսուարները։

Չնայած իր երիտասարդ տարիքին, այսօր ամերիկյան կահույքը ինտերիեր դիզայնում համարվում է ամենաթրենդայիններից։ Եկեք հասկանանք, թե որն է այս էկլեկտիկ ոճի հայտնիության գաղտնիքը։

Ամերիկյան ոճը ինտերիերում

Ամերիկյան ոճ հասկացությունը առաջացել է դեռևս 17-րդ դարում, երբ եվրոպացի գաղութատերերը նոր էին հայտնաբերում Ամերիկա մայրցամաքը։ Եվրոպացիների մտքով անգամ անցնել չէր կարող, որ, ներդնելով իրենց շինարարական ու դիզայներական հմտությունները Նոր Աշխարհում, ստեղծում են բոլորովին օրիգինալ մի ոճ ինտերիերում։ Քանի որ տեղափոխվածների մեծ մասը Անգլիայից էին, այդ պատճառով էլ դասական ամերիկյան ոճի հիմնաքարն են համարվում անգլիական ավանդույթներն ու ծեսերը։ Սակայն Նոր Աշխարհում անգլիական դիզայնը մի փոքր ավելի պարզեցվեց, դարձավ ավելի ազատ ու լակոնիկ։ Հենց Ամերիկայում կահույքի արտադրության մեջ սկսեցին օգտագործել բնական սոճու, բալենու, կաղնու փայտատեսակներ։ Սկսելով իր ուղին որպես այլ ոճերի համադրություն՝ ամերիկյան ոճը հետագայում վերածվեց յուրօրինակ էկլեկտիկ ուղղության՝ գայթակղելով ոչ միայն տեղաբնիկ ամերիկացիների սրտերը, այլ նաև դուրս եկավ երկրի սահմաններից դուրս և գրավեց ամբողջ աշխարհը։

Գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունը ամերիկյան ինտերիեր դիզայնում համարվում է սենյակի զոնաների բաժանումը, օր․՝ հյուրասենյակների ու ճաշասենյակների միավորում, դարակաշարերի օգնությամբ զոնաների ստեղծում, և այլն։ Հիմնական գաղափարն այն էր, որ ամբողջ տարածքը պետք է կտրուկ սահմանազատված չլինի։ Եթե ցանկանում եք ստեղծել իրական ամերիկյան ինտերիեր, ապա պարտադիր է հենց ձեռք բերել ամերիկյան կահույք։ Ashley Homestore-ը համարվում է ամբողջ աշխարհում N1 կահույք արտադրող ու վաճառող ընկերությունը, որի մասնաճյուղերը գտնվում են քաղաքի տարբեր մասերում, որտեղից էլ կարող եք ձեռք բերել լավագույն բարձրորակ ամերիկյան կահույքն ու ինտերիեր աքսեսուարները։

Ամերիկյան ոճը հյուրասենյակում

Հյուրասենյակը ամերիկյան ոճում ընդարձակ ու լակոնիկ տեսք ունի։ Այս հյուրասենյակները աչքի են ընկնում սենյակի կենտրոնում տեղադրված երեքտեղ ու երկտեղ բազմոցներով, ակցենտային բազկաթոռով և բնական լուսավորությամբ։ Փափուկ կահույքի տեսքը ամբողջանում է սուրճի սեղանով, հեռուստացույցի տակդիր պահարանով։ Կարևոր է իմանալ, որ ամերիկյան ինտերիերներում նախապատվությունը տալիս են միևնույն կահույքի հավաքածուին, որպեսզի պահպանվի սենյակի գունային ներդաշնակությունն ու միատարրությունը։ Դասական ամերիկյան կահույքի գունապնակը ներառում է մաքսիմալ բնական գույներ։ Հենց ամերիկյան հյուրասենյակներում լայն տարածում են գտել ռեքլայներ-բազկաթոռները։ Ամերիկյան կահույքը առանձնանում է նաև առօրեա կիրառությամբ։ Սեղանների, կողասեղանների մեծ մասը ունենում են ներկառուցված վարդակներ, սուրճի սեղանները աչքի են ընկնում բարձրացող մեխանիզմով, և այլն։

Ամերիկյան կահույքը ճաշասենյակում

Ամերիկյան ոճը ճաշասենյակում պրակտիկ, լակոնիկ ու նրբագեղ տեսք ունի։ Ճաշասենյակը նախևառաջ սնվելու վայր է, այդ պատճառով էլ կարևորվում են սեղանի ու աթոռների հարմարավետությունը։ Դասական ամերիկյան ճաշասենյակը ներառում է մեծ ճաշասեղան ընտանիքի համար ու մարմնի ձևին համապատասխան աթոռներ, տարողունակ պահոցներով սպասքապահարաններ։ Հաճախ կահույքի դիզայնում նկատվում են պորտուգալական, իսպանական, հունական, անգլիական ու ֆրանսիական մշակութային տարրեր։

Ամերիկյան ոճը ննջասենյակում

Ամերիկյան ոճում ննջասենյակը ոճայնության ու ֆունկցիոնալության համադրություն է։ Ամերիկյան մահճակալները առանձնանում են բարձր գլխամասերով ու ոտնամասերով։

Համաձայն ամերիկյան մի ավանդույթի՝ տարիներ առաջ բարձր գլխամասով մահճակալները դրվում էին բուխարու դիմաց, այդպես տաքությունը կենտրոնանում էր քնատեղում ու չէր տարածվում ամբողջ սենյակով։ Սա է հիմնական պատճառը, թե ինչու ամերիկյան արտադրության մահճակալները ունենում են սովորականից ավելի բարձր գլխամասեր։ Բայց այսօր գլխամասերը կատարում են ավելի էսթետիկ գործառույթ։

Գոյություն ունի նաև գիտական վարկած՝ ինչու են ամերիկյան մահճակալները ավելի բարձր։ Բարձր մահճակալները հնարավորություն են տալիս առավոտյան արթնանալուց հետո 20 վայրկյան նստած մնալ այնպես, որ ոտքերը 90 աստիճանով ծալվեն, ինչն էլ նպաստում է արյան շրջանառության բարելավմանը։

Ամերիկյան ոճը հեշտ համադրվում է դիզայնի այլ ուղղությունների հետ։ Այն ճկուն ու լիբերալ ոճ է։ Ամերիկյան ոճում հեշտ է ներդնել դիզայներական նոր նվաճումները։

Ընդհանուր վերցրած՝ դասական ամերիկյան ոճը անգլիական գաղութային ոճն է՝ համեմված ժամանակակից տարրերով։ Ամերիկացիները, մշտապես այն թարմացնելով, կարողացել են պահպանել դասական հիմնաքարը։Այդկերպ ոճը անընդհատ զարգանում և մնում է կիրառելի առօրեայում։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1831 | 0 | 0
Facebook