Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակ. «Nasdaq»-ը շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին՝ $27 միլիոն ներդրումների համար

Tech News
Հեղինակ`
Tech News
11:19, հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ.
Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակ. «Nasdaq»-ը շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին՝ $27 միլիոն ներդրումների համար

Երևան, Հայաստան, - Աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը՝ «Nasdaq» -ը շնորհավորել է «BAJ Accelerator» -ին և «Orion Worldwide Innovations» -ին՝ 2021 թվականին 27 միլիոն դոլար ներդրումների ներգրավման համար: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ներդրումներն ուղղվել են Security, SaaS, Robotics, FinTech և AI ոլորտներում գործող հայկական ստարտափներին: «Օրիոնը» Նյու Յորքում հիմնադրված ընկերություն է, որը 2 տարի առաջ գրասենյակ է բացել նաև Հայաստանում: Եվս 20 միլիոն դոլարի գործարքներ ավարտական փուլում են։

Շնորհավորանքը հրապարակվել է Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում զետեղված «Nasdaq» -ի ահռելի լուսավահանակին (լուսանկարը կցված է): Մասնավորապես նշված է. « «Nasdaq» -ը շնորհավորում է «BAJ Accelerator» -ին և «Orion Worldwide Innovations» -ին՝ իր ծրագրերի մաս կազմող ընկերությունների համար 2021թ. 27 միլիոն դոլար ներգրավելու համար» :

«Մենք մեծ երախտագիտությամբ ընդունեցինք «Nasdaq» -ի այս գնահատանքը: Հայկական տաղանդները շատ առաջադեմ պրոդուկտներ են ներկայացնում, և ուրախ ենք, որ մեր միջոցով աշխարհում ավելի տեսանելի են դառնում հայկական ստարտափների հաջողությունները: Հունիսին առաջին անգամ կկազմակերպենք «Orion Summit 2022», որն առիթ կդառնա նաև ամփոփելու մեր պորտֆոլիոյի մաս կազմող առաջիկա միաեղջյուրների և հայկական ստարտափ էկոհամակարգի հետ համատեղ մեր ձեռքբերումները» , - նշել է «Orion Worldwide Innovations Armenia» -ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

«BAJ Accelerator» -ի մասին

«BAJ Accelerator» -ը աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Seed» -ից «Series A+» փուլերի ստարտափների համար: «BAJ Accelerator» -ը աշխարհում առաջինն է, որն «արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը», հասունացնում է ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա: Ծրագիրն ընդգրկում է թեմաների տպավորիչ շրջանակ, այդ թվում՝ ֆինանսավորման, աճի, բիզնեսի, իրավաբանական, ներդրումների, ակադեմիական: «BAJ Accelerator» -ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով:


    

Հանրային կապերի բաժին

Աղբյուրը` PR Team at Orion WI
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1270 | 0 | 0
Facebook