Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Հոդվածներ

6 կանոն, որոնց պետք է ուշադրություն դարձնել մահճակալ ընտրելիս

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
MonPM+04E_+040AprE_ապրիլի+0400RAprPM+04_0+0400117_2_81, MonPM+04E_ապրիլի+0400RAprPM+04_0+0400117_81 թ.
6 կանոն, որոնց պետք է ուշադրություն դարձնել մահճակալ ընտրելիս

Մենք անցկացնում եք մեր կյանքի մոտ 1/3 մասը անկողնում։ Դա բավականին շատ ժամանակ է։ Այդ պատճառով էլ որոշել ենք կիսվել այն կարևորագույն խորհուրդներով, որոնք միանգամայն անհրաժեշտ կլինեն մահճակալ գնելիս։

1․ Որո՞նք են համարվում էրգոնոմիկ երկարությունն ու լայնությունը մահճակալի համար

Ցանկացած մահճակալ ընտրելիս առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել երկարությանը, որը միջինում լինում է 190 – 200 սմ։ Ըստ լայնության՝ մահճակալները լինում են երեք տեսակի՝

Մեկտեղ - 80 – 90 սմ (twin),

Մեկուկեստեղ – 120 – 140 սմ (queen),

Երկտեղ - 160 – 200 սմ (king),

Հարմարավետ քնատեղ ունենալու համար մահճակալի բարձրությունը պետք է մարդու հասակից 15 սմ-ով ավել լինի և թիկունքից երկու անգամ ավելի լայն։ Որքան ավելի մեծ լինի քնատեղը, այնքան ավելի հարմար կլինի այնտեղ քնելը։

2․ Ո՞րն է համարվում էրգոնոմիկ բարձրություն մահճակալի համար

Նախընտրելի են բարձր մահճակալները, քանի որ դրանց վրա պառկելն ու վերկենալը ավելի հեշտ է, չնայած ընտրությունը կախված է ձեր իսկ նախասիրություններից ու ճաշակից։ Շատ հաճախ մահճակալի բարձրությունը պարտադրում է հենց այն ինտերիերը, որտեղ որ այն տեղադրվելու է, օրինակ՝ ասիական, տեխնո կամ մինիմալիզմի ոճերում հաճախ կարելի է հանդիպել ցածր մահճակալներ։ Այն մահճակալի բարձրությունն է հարմարավետ, որի ներքնակը հավասար է մարդու ծնկներին։

3․ Ի՞նչով են տարբերվում ամերիկյան մահճակալները

Ետնամասն ու ոտնամասը այնքան էլ ֆունկցիոնալ պարտադիր գործառույթ չեն կատարում, բայց հոգեպես հանգստացնում ու վստահություն են ներշնչում քնի ժամանակ։ Բարձր ետնամասին հարմար է քնելուց առաջ հենվել ու կարդալ կամ աշխատել։ Երկուսն էլ ամբողջացնում են մահճակալի ինտնատիպ տեսքը։ Այդ պատճառով էլ երկուսի առկայությունը միանգամայն առավելություն է։

Համաձայն ամերիկյան սովորության՝ տարիներ առաջ բարձր ետնամասով մահճակալները դրվում էին բուխարու դիմաց, այդպես տաքությունը կենտրոնանում էր քնատեղում ու չէր տարածվում ամբողջ սենյակով։ Սա է հիմնական պատճառը, թե ինչու ամերիկյան արտադրության մահճակալները ունենում են սովորականից ավելի բարձր ետնամասեր։ Բայց այսօր ետնամասերը կատարում են ավելի էսթետիկ գործառույթ։

4․ Ի՞նչ նյութերից են պատրաստվում մահճակալները

Մահճակալների պատրաստման նյութերը զանազան են։ Դրանցից են փայտը, մետաղը, փափուկ գործվածքները։

Ցանկացած նյութ ընտրելիս էլ պետք է հաշվի առնել դրա առավելություններն ու թերությունները, թե արդյոք համապատասխանում է ձեր տան ընդհանուր ոճին, ձեր և ընտանիքի կարիքներին ու պահանջներին։

Փայտից մահճակալները ավելի հեշտ հարմարվող են տարբեր ոճերում, դիմացկուն։ Երկար տարիներ կարող են ծառայել, եթե ճիշտ խնամեք կահույքը։ Փայտե մահճակալները համեմատաբար քաշով ավելի ծանր են։ Արմավենու փայտից պատրաստված մահճակալները ամրությամբ գրեթե չեն տարբերվում փայտից, ստեղծում են հաճելի արևադարձային միջավայր ու բավականին թեթև են։

Մետաղե կմախքով մահճակալները բնորոշ են լոֆթ ոճով սենյակներին։ Իրենց լակոնիկ ու զուսպ տեսքի շնորհիվ զբաղեցնում են մինիմալ տարածք և համադրվում են տարբեր դեկորների հետ։

Փափուկ գործվածքով մահճակալները ցանկացած ննջասենյակում հաճելի տեքստուրա են ավելացնում։ Սրանք առանձնանում են իրենց շքեղությամբ, որն էլ հենց մահճակալներին դարձնում է սենյակի ակցենտային համարձակ դեկորը։ Այս մահճակալները հարմար են հատկապես նրանց համար, ովքեր սիրում են երկար ժամանակ անցկացնել անկողնում։ Փափուկ գործվածքով մահճակալ ընտրելիս ուշադրություն դարձրեք, թե ննջասենյակում ինչ տեքստուրա է գերակշռում, համաձայն որի էլ կարող եք ընտրել համապատասխան գույն ու նյութ։ Փափուկ գործվածքը, որն օգտագործվում է մահճակալի պատրաստման ժամանակ, կարող է լինել բամբակը, վիլյուրը, նույնիսկ կաշին։

Միայն փափուկ գործվածքով մահճակալները ավելի հաճախ են խնամքի կարիք ունենում, քան սովորաբար փայտե մահճակալները։

5․ Ո՞րն է համարվում մահճակալի էրգոնոմիկ հիմք

Առաջարկում ենք ուշադրություն դարձնել մահճակալների մահակների առաձգականությանը։ Մահճակալի կառուցվածքում դրանք որքան ավելի շատ լինեն, այնքան մահճակալը ավելի ամուր կլինի։ Մեկտեղանի կամ մեկուկեստեղանի մահճակալների համար բավական են ընդհամենը 15 մահակներ, իսկ երկտեղ մահճակալների ամրության համար անհրաժեշտ են 30 մահակներ։ Հաճարենու, բարդու ու կեչու փայտից պատրաստված մահակները ամենաամուրներն ու առաձգականներն են։

Մահճակալի հիմքը կարող է լինել ամբողջովին գետնին հենած ու ոտքերով։ Ամբողջովին գետնին հենած մահճակալները ամենահարմարավետներն են։

Ոտքերով մահճակալները արտակարգ համադրվում են մոդեռն և սկանդինավյան ոճի ինտերիերներում։ Այսպիսի մահճակալներ գնելիս հաշվի պետք է առնվի, թե ում համար է նախատեսված մահճակալը։ Ոտնամասով մահճակալները ամերիկյան առօրեայում ամենատարածվածներն են։ Դրանք, ինչպես նաև ետնամասերը ապահովության զգացողություն են ստեղծում։

Եթե սիրում եք լրացնել ննջասենյակի ինտերիերը էսթետիկ էլեմենտներով, ձեզ օգնության կարող են գալ հետաքրքիր դիզայներական լուծումներով անկողնային պարագաները, դեկորատիվ բարձերն ու գորգերը։

6․ Ի՞նչով են տարբերվում ժամանակակից մահճակալները

Ննջասենյակում հավելյալ պահոցներն ու դարակները երբեք շատ չեն լինում։ Դրա համար լավ կլինի՝ ընտրեք նաև այնպիսի մահճակալ, որը կունենա խորը, տարողունակ պահոցներ անկողնային պարագաները կամ հաստ ձմեռային հագուստը կոկիկ դասավորելու համար։ Պահոցներով մահճակալները լինում են երկու տեսակի՝

1․ բացվող պահոցներով,

2․ բարձրացող մեխանիզմով։

Սրանք թանկ չեն, և օգնում են խնայողաբար օգտագործել ննջասենյակի տարածքը։ Պահոցներով մահճակալները հրաշալի ընտրություն են հատկապես տարածական խնդիրներ ունեցող բնակարաններում։

Ժամանակակից մահճակալների առավելություններից մեկն էլ հենց տարողունակ պահոցների առկայությունն է։ Ամենուրեք հաղթում է մինիմալիզմը՝ առաջ քաշելով էրգոնոմիկ հարմարավետության գաղափարը։

Նշեք մեկնաբանություններում, թե ինչ չափորոշիչների եք մեծ ուշադրություն դարձնում մահճակալ գնելիս։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1357 | 0 | 0
Facebook