Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՎՐՈՊԱ ՄԵԶ ՈՉ ԹԵ ԱԼԻևԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁևԵՐՈՎ ԽԱՓԵՔ, ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌԵՔ, ՍԱ Է ԱԼԻևԻՆ ՍԱՆՁՈՂ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
00:09, երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ.
ԵՎՐՈՊԱ ՄԵԶ ՈՉ ԹԵ ԱԼԻևԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁևԵՐՈՎ ԽԱՓԵՔ, ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌԵՔ, ՍԱ Է ԱԼԻևԻՆ ՍԱՆՁՈՂ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ
    
    
ԵՎՐՈՊԱ ՄԵԶ ՈՉ ԹԵ ԱԼԻևԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁևԵՐՈՎ ԽԱՓԵՔ, ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌԵՔ, ՍԱ Է ԱԼԻևԻՆ ՍԱՆՁՈՂ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ
    
    
     Աշխարհի տերեր, Եվրոպա հենց դուք եք սանձարձակ դարձրել Ալիևին, և ձեր ընդունած բանաձևերով փորձում եք մեզ համոզել, թե իբր Ադրբեջանի՞ն եք սանձում, դուք էլ լավ գիտեք, որ Ալիևի համար այդ դատապարտող բանաձևերն առ ոչինչ են, քանզի չունեն օրենքի ուժ չունեն, քանի այդ մոլագար, արյունարբու Ալիևի հանդեպ պատժիչ գործողություններ չկիրառվեն․ տնտեսական սանկցիաներ, բանկային հաշիվները չսառեցվեն․․․Այդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանի հանդեպ կիրառում եք, Ուկրաինային և ֆինանսապես եք օգնում և գերժամանակակից զենքով, մեր պարագայում բավարարվում եք Եվրոխորհրդարանում ընդունած Ադրբեջանին դատապարտող բանաձևերով, ասես երեխայի եք խափում և մեր գլխի տակ փափուկ բարձ դնում, որ դուք ձեր բաժին գործն արել եք․ դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ Ալիևին այդ ընդունած բանաձևերով չեք կարող սանձել, , , Հիմա ի՞նչ․ այս լուսավոր դարում թույլ եք տալու երկրորդ անգա՞մ ցեղասպանվի հայն իր սեփական երկրում․․․ ինչու՞ պատժամիջոցներ չեք կիրառում Ադրբեջանի հանդեպ, թե ձեզ համար մարդկային կյանքերից առավել տնտեսական շահն է առաջնայինը․․․1915-ին էլ աշխարի անտարբերությունը թուրքի սանձերն արձակեց և 1, 5միլիոն հայ նահատակվեց և կենդանի մնացածները թափառական դարձան, աշխարհով մեկ սփռվեցին և միայն մեծն մարդասեր Ֆ․Նանսենի շնորհիվ, նրա տված Նանսենյան անձնագրերով հայությունը կարողացավ օտար երկրներում փրկվել թուրքի յաթաղանից, , , Թուրքին լավ ճանաչելով,
այդպես էլ գիտեի, որ 2020-ի նոյեմբերին կնքված զինադադարը և ոչ էլ Սոչիում կնքված պայմանավորվածությունը Ալիևի համար գրոշի արժեք չունեն և երբե՛ք թուրքի ազգի պարանի վրա խոտ դնել չի լինի, այո, երբե՛ք․Ադրբեջանը չենթարկվեց 1994-ի Բիշքեկյան զինադադարի այն պայմանավորվածությանը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվեր խաղաղ բանակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խումբի շրջանակներում․Ալիևը տարիներ ձգեց, իբր թե բանակցում է, պահեց ստատուս քվոն և զինվեց, իսկ Ղարաբաղյան կլանի մեր երկու նախագահներն օգտագործեցին այդ տարիները բյուջեից բանակին հատկացված միլիոնները թալանելու համար․․․ 44 օրյա պատերազմի հաղթանակը Ալիևի ախորժակը բացել է․ գերիներին հենց այնպես չի պահում, Սև լիճ հենց այնպես չի բերել զինվորներով լցրել․․․զինադադարից հետո, երբ Պուտինը որոշեց ռուս խաղաղապահները վերահսկեն Արցախի անվտանգությունը, հենց առաջին օրը ես դեմ դուրս եկա և ճիշտ էի, քանզի այնտեղ պետք է տեղակայվեին միջազգային խաղաղապահներ, , , այսօր ականատեսն ենք, որ ռուս խաղաղապահներին հենց առաջին օրերից չեն ենթարկվել․․․ եթե միջազգային զորքեր հսկեին արցախի անվտանգությունը, այս սատրանքները չէին լինի և վստահ եմ կարգավիճակի հարցն էլ կլուծվեր․․․ճիշտն ասած Ռուս-Ուկրաինական պատերազմն էլ Ալիևին առիթ է տալիս, որ Պուտինին պահի լարված իրավիճակում և 2-րդ ֆրոնդ բացի Արցախում․․․և հիմա այդ գործին է․․․ուստի՝ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է շատ զգոն լինեն․քանզի մենք արդեն համոզվեցինք, որ Ալիևը թքած ունի կնքված փաստաթուղթերի, պայմանավորվածությունների վրա․․․դա նրանից է, որ գերտերությունները 44 օրյա Արցախյան պատերազմը չդատապարտեցին, պատժամիջոցներ չկիրառեցին, , Ալիևի բանկային հաշիվներ չսառեցրին, ավելին 2 միլիարդ օգնություն տվեցին, ասես պատերազմում հաղթելու համար էին պարգևատրում․Ալիևի այս սանձարձակ պահվածքի մեջ մեր ներքին թշնամին էլ իր մեղքի մե՜ծ բաժինն ունի․ պառակտված ազգին հաղթելը շատ հեշտ է․
     ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԻ ԸՆԹԵՐՑՈՂԻՍ ՀԵՏ ՄԻ ՓՈՔՐ ԿԻՍՎԵԼ ՈՒ ԱՆԿԵՂԾԱՆԱԼ․․․
    

Ժողովուրդ Պուտինի հերն էլ անիծած, այսօր Պուտինն է, վաղը ուրիշ ղեկավար կլինի, ինձանից շատ երևի Պուտինին մեղադրող չի եղել, բայց մեղադրելուց առաջ եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք, Պուտինն ի՞նչ մեղք ունի, որ Ղարաբաղյան կլանը սեփական հողերը միլիարդներով ծախել էր մեր թշնամուն, և թավանի տակ էր․ այս 44 օրյա պատերազմն իրականում Ղարաբաղյան կլանը Ալիևին ծախած մեր հողերի պարտքերը փակվեցին, ասեմ որ դեռ սև ամպեր են չոքած Սյունիքի գլխին, քանզի Քոչը Մեղրին ծախել էր, ու պարտք էր Հեյդար Ալիևին․ հենց էնպես չէր, որ Թուրքիայի արտգործնախարարը՝ Չաուշողլին վերջերս Ադրբեջանում հորդորում էր, որ Սյունիքի հարցը պահեն օրակարգում․․․ այնպես որ ես իմ տասնյակ հոդվածներով դատապարտել եմ Պուտինին, որ Ղարաբաղյան կլանի պարտքերը փակվելուն օգնում է, չեմ ասում հենց այնպես, տասնյակ անգամ եմ գրել, որ Պուտինը Քոչին պաշտպանում էր, քանզի խոստացել էր Արցախն ու Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ․ սա էր իրենց կապող օղակը․․․վերջերս իր ասուլիսում հենց Քոչը գաղտնազերձեց, որ միութենական կազմում է տեսնում Հայաստանը․․․ դե որ գողը տանից է լինում, եզն էլ երդիկից կհանեն պարզ չի՞․․․ Պուտինին մեղադրում եմ, որ առ այսօր Ղարաբաղյան կլանի բոլոր ազգադավությունները քողարկեց․ անգամ Հոկտեմբերի 27-ին, երբ սպանցած մեր այրերի վերջին հրաժեշտն էինք տալիս, Քոչը Պուտինի կողքին կանգնած անթաքույց, ինքնագոհ ժպտում էր, այդ ժպիտը որսած Պուտինը և ամեն բան պարզ էր նրան․․․ Քոչն հանդգնություն ունեցավ հայտարարել, որ ուչաստկովի ձեռքի գործն է․․․Պուտինը լռեց, պարտակեց, , , Աշխարհի տերերն այսօր զինում են Ուկրաինային, որ պատերազմը երկարաձգվի, և տարբեր տնտեսական սանկցիաներով Ռուսաստանին ծնկի բերեն, իսկ մեր պարագայում բավարարվում են միայն բանավոր զորակցություն հայտնելով, ինչպես 44 օրյա պատերազմին, այնպես էլ հիմա․ ի՞նչ պատժամիջոց, ի՞նչ բան, , , Ալիևի սանձերն ազատ են արձակել և այդ լռությունը մի բան է նշանակում, որ Ալիևը կարող է ողջ Արցախը գրավել և Եվրոպան, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն լուռ կհետևեն և միայն զսպվածության կոչեր կհնչեցնեն հավասարապես, քաջ գիտակցելով, որ պատերազմ հրահրողը Ալիևն է և կանգ չի առնի, մինչև ողջ Արցախը չգրավի․․․Խեղճ հայ ժողովուրդ, դեռ հույսեր ես փայփայում, որ աշխարհի տերերը քեզ օգնությա՞ն կգան, զենք կտան, որ կարողանաս քեզ պաշտպանել, Ադրբեջանին սանձել, կամ Ադրբեջանին կպատժե՞ն և իրենց հարաբերությունները կխզե՞ն Ադրբեջանի հետ վտանգելով իրենց տնտեսական շահե՞րը․․․ եթե հետևում եք իմ գրառումներին, հիշեցնեմ․ աստված ոչ անի ռուսը ոտքը քաշի մեր հողից, իմացե՛ք, դա կլինի հայության վերջը․ թուրքն այսօր հենց էնպես չի օգնում Զելենսկուն, բայրաքթարների նոր խմբաքանակներ է ուղարկում, նույն էլ ՆԱՏՕ-ն ու Եվրոպան, որ ոչ միայն Ռուսաստանը պարտվի, այլ՝ տնտեսությունը կաթվածահար լինի, որ դիրքերը զիջի միջազգային ասպարեզում, որը կուժեղացնի Էրդողանի և Ալևի դիրքերը մեր տարածաշրջանում, և Ռուսաստանին դուրս կշպրտեն, իսկ մեր իշխանությունները խաղաղության հասնելու սին հույսերով տարված, իրենց անկարող դիվանագիտությամբ, լավ չճանաչելով թուրք ազգին, նպաստում են Էրդողանին և Ալիևին իրենց ծրագրերը կյանքի կոչելուն, նրանց բուն նպատակն է․ ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից․ եթե այսօր ինչ որ չափով մեր հողը թշնամիներից պահպանվում է ռուսաստանի ներկայության շնորհիվ է, ռուսաստանի հեռացումից հետո այդժամ մեր այս մի թիզ հողը բաժան- բաժան կանեն ՝ Արցախն ամբողջությամբ Ալիևին, իսկ Հայաստանն էլ Թուրքիային, , , ահա և վերջակետը դարերից եկող, 21 րդ դար հասած, հազար փորձություններ գլխովն անցած հայ ազգի․․․ սթափ մտածելը կտրվել է մեր ազգի գլխին ․ նորից հետդարձ դարերի խորքը, երբ 6 դար առաջ հայ ժողովուրդը եղել է Թուրքիայի տիրապետության տակ․․․ երբ Ռուսաստանը պատերազմեց Ուկրաինայի դեմ, և Ադրբեջանը սկցեց Արցախի դիրքերի վրա կրակել, ես ահազանգեցի, որ Ալիևն առիթն օգտագործելու է և երկրորդ ֆրոնտ է բացելու Ռուսաստանի համար և չսխալվեցի․․․ Այսօր, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝Յան Ստոլտենբերգը Ուկրաինային նոր գերհզոր զինտեխնիկայի խոստումներ տվեց, նույնն էլ Եվրոպան ու ԱՄՆ-ը, դատապարտում եմ աշխարհի տերերի այս ռազմատենչ նկրտումները, որ մանկամիտ Զելենսկուն օգտագործում են, ոգևորում են, զինում են, ու ամեն կերպ աշխատում են պատերազմը երկարաձգվի, չմտածելով, որ հազարավոր մարդկային կյանքերի գին արժեն այս պատերազմները, նրանք ասես չեն էլ տեսնում, որ Ուկրաինան հողին է հավասարվում, հազարավորները զոհվում են, միլիոնավորները տուն- տնավեր եղան, , , նույնն էլ այսօր աշխարհի տերերը կույր ու համր են ձևանում, որ Ալիևը Արցախցուն իր բնօրանում բնաջնջելու, ցեղասպանելու ծրագրեր է իրականացնում․․․ փաստն եմ արձանագրում, որ աշխարհի տերերը թուրքամետ են և այսօր օգնում են, որ Ռուսաստանը պարտվի, տարածաշևջանում իր դիրքերն ամրացնի աշխարհակալ նկրտումներ ունեցող թուրքիան, , , հենց դրա համար էլ 44 օրյա պատերազմին, երբ Թուրքիան իր բայրաքթարներով, իր սպայական կազմով, իր երկրում բուծվող հազարավոր տեռորիստներով հարձակվեց ընդամենը 100000 հազար բնակչություն ունեցող Արցախի վրա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՝Յան Ստոլտենբերգը չպատժեց նրան որպես ՆԱՏՕ-ի անդամ, այսօր էլ բայրաքթարները Արցախում են, ոչ Եվրոպան է դատապարտում, ոչ էլ ԱՄՆ-ը, , , ողբալու բան է, երբ հույսներս դրել ենք աշխարհի տերերի վրա, , , ինչ մեղք ենք, , , մեղք ենք, որ ունենք Ղարաբաղյան կլան, որ 20 տարի թալանել է երկիրը և այսօր թալանից էլ ավելին է անում, պառակտում է ազգը, Արցախցուն հանում է Հայաստանցու դեմ, երկիրը վերածել է եռացող կաթսայի, ոչ միայն մեր արտաքին թշնամին է մեր դեմ դուրս եկել, այլ ներքին, որ իրեն լավ է զգում, եթե մեր իշխանությունները ինչ որ տեղ չեն հաջողում․ ափսոս մեր սուրբ հողը, որ իր վրա այսքան հայրենիքի դավաճաններ են ծնվում,

ՎԵՐՋՈՒՄ ԱՍԵՄ․ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՅՍ ՎԻՃԱԿԻ, ԱՐՑԱԽՅԱՆ ԹՆՋՈՒԿԻ, ԱՅՍՔԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԻԱԿ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է, ՈՐ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԳՐԵՑ ՍԱՌՈՒՅՑԻՆ, մեր տղաները չէին գնացել իրենց կյանքի գնով Արցախն ազատագրեին, որ դու Լևոն, գնայիր պարտվողական զինադադար կնքեիր, մեր նվիրյալներն իրենց կյանքը չխնայեցին, որ Արցախը միացվեր Հայաստանին, իսկ դու 120000 բնակչություն ունեցող Արցախն հռչակեցիր Արցախի Հանրապետություն․․․ փոխանակ կնքեիր կապիտուլյացիայի ակտ և մեր ազատագրված Արցախը միացվեր Մայր հայրենիքին, գոնը ԼՂԻՄԸ, , , հետո էլ քեզ գիտունիկի տեղ ես դրել, հենց քո այդ անճարակությունից օգտվեցին Ղարաբաղյան կլանի 2 Նախագահները և գործարքի մեջ մտան մեր թշնամու հետ․․․գոնե հիմա պապանձվիր, մեր աչքին ընդհանրապես մի երևա․ դատողություններ մի արա․․․ այսքան արյունը քո մեղքով է թափվում, հայի թանկ արյունը․․․ քեզ, որ կախաղան հանել, դա էլ քիչ է․, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1436 | 0 | 0
Facebook