Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞ր բազմոցը ընտրել

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
10:30, երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ.
Ո՞ր բազմոցը ընտրել
    
    

Ո՞րն է համարվում իդեալական բազմոց հենց ձեր հյուրասենյակի համար։ Այն ո՞ւնի ամերիկյան դիզայներական ազդեցություն, 20-րդ դարաշրջանի դիզայներական պարզություն, նորագույն թրենդներից ոգեշնչում, թե վինտաժային առավելություն։

Ինչ ոճով էլ կահավորեք սենյակը, կհամաձայնեք՝ երբ ընտրում եք ճիշտ բազմոց, ամենինչ կարծես թե ընկնում է իր բնականոն հունի մեջ։ Բազմոցը տան ամենախոշոր ներդրումներից մեկն է։ Այն սենյակում գրավում է գլխավոր տեղը և ավելի համակցված տեսք հաղորդում։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է առաջնահերթ կատարել ճիշտ ընտրություն բազմոցի գնման հարցում, օրինակ՝ կարևոր է ուշադրություն դարձնել նստատեղերի փափկությանը, Ashley Homestore-ի բազմոցների նստատեղերը եռաշերտ են՝ սինտիպոն-սպունգ-սինտիպոն դասավորվածությամբ, որը նպաստում է բազմոցի երկար օգտագործմանը։ Առանձնացրել ենք 4 բազմոցներ, որոնք կբավարարեն բոլորի պահանջները հյուրասենյակում։

1․ Դասականը միշտ ակտուալ է

Lanett-ի նրբին ու սլացիկ տեսքը բոլորին է գերում։ Բազմոցի դասական տեսքը ամբողջանում է ցորենագույն պաստառի, ժակարդային բարձերի ու փայտե դետալներով ոտքերի շնորհիվ։

Ժակարդային նախշերով բարձերը այսօր լայն տարածում ունեն դասական ոճում։

Մանածագործության պատմության մեջ ամենահայտնի տեխնոլոգիաներից մեկը եղել է բրոկադային գործվածքը, որի հետ էլ կապվում է ժակարդային նախշերի ծագումնաբանությունը։ Դեռևս 4-րդ դարում Բյուզանդիայում բամբակե ու բրդյա կտորի վրա գործում էին տեխնիկապես բավականին բարդ նախշեր։ 6-րդ դարում մետաքսի ներկրման հետ համընթաց բյուզանդ մանածագործները սկսեցին ավելացնել բրոքադային նախշեր նաև մետաքսե տեքստիլին ։ Սրանք այնքան շքեղ ու թանկարժեք տեսք ունեին, որ հասանելի էին միայն ազնվական խավին։ Հաճախ մանածագործները գործվածքին կցում էին նաև թանկարժեք քարեր, ինչն էլ հենց դարձնում էր կտորը արժեքավոր։ Այս գործվածքը սիրված էր միջնադարյան գրեթե բոլոր արքայական ընտանիքների կողմից։ Մետաքսյա բրոքադային կտորի համբավը հասավ մինչև 15-րդ դար։ Չնայած իր հարուստ ու ճոխ տեսքին, ձեռագործ նախշերի ստանալը բավականին բարդ ու դանդաղ գործընթաց էր։ Անհրաժեշտ էր երկու ծառայող՝ մանածագործը և նրա օգնականը, որը ստիպված մանածագործական մեքենայի գլխամասում նստում ու առանձնացնում էի թելերը գույներին համապատասխան ճիշտ երանգներով նախշեր ստանալու համար։ Օրվա վերջում մանածագործն ու նրա օգնականը հազիվ հասցնում էին ավարտել երկու շարք։

1700-ական թթ․ներին Ժոզեֆ Մարի Ժակարդ անունով մի փոքրի տղա, որը մեծացել էր մանագործների ընտանիքում ու միշտ երազել էր ստեղծել այնպիսի մանածագործական մեքենա, որ կարիք չլինի օգնականի, քանի որ աշխատանքը բավականին դժվար էր՝ 6-8 ժամ անցկացնելով մեքենայի գլխամասում ու օրական ամեն ժամի վեր բարձրացնելով 30 ֆութ թելեր։

Ժակարդը հնարեց պարզ, բայց խելացի գաղափար։ Նա առաջարկում էր օգտագործել կոշտ դակիչ քարտեր։ 1801 թվականին նրա գաղափարը հավանության արժանացավ Նապոլեոնի կողմից, որը կանչեց Ժակարդին Փարիզ և հորդորեց կյանքի կոչել իր գաղափարը։

1801 թվականին նոր մանածագործական մեքենայի վերջնական տարբերակը արդեն պատրաստ էր։ Հետագայում, Ժակարդի գաղափարից ոգեշնչված Չարլզ Բաբիջը կիրառեց կոշտ դակիչների նույն սկզբունքը աշխարհի առաջին համակարգիչը ստեղծելիս։

Ժակարդը ենթադրում է հենց կտորի մեջ ներկարված նախշ` բաղկացած նվազագույնը 24 թելերից։ Ժակարդային, բրոքադային ու բրոքաթելային նախշերը տեսանելի են միայն արտաքին կտորի վրա, իսկ դամասքյան նախշերը նաև՝ կտորի հակառակ կողմում, այդ պատճառով էլ դամասքյան նախշերը հաճախ կիրառվում են վարագույրների, իսկ մնացածը՝ փափուկ կահույքի արտադրության մեջ։

Ժակարդային դիզայնով կտորը ամուր է և երկարատև օգտագործման մեջ։ Այն համարվում է թանկարժեք կտորներից մեկը այսօր։ Խորհուրդ է տրվում լվանալ +30° -ից ոչ բարձր ջերաստիճանի դեպքում, չծալել և չչորացնել արևի անմիջական ճառագայթների տակ։ Արդուկել հակառակ կողմից, որտեղ չեն երևում նախշերը։

2․ Հարմարավետությունը գլխավոր նախապայմանն է

Գիտեի՞ք, որ մինչ 1928 թվականին Էդվարդ Քնաբուշն ու Էդվին Շումեյքերը կնախագծեին ժամանակակից ռեքլայներ-բազկաթոռը, առաջին անգամ ռեքլայներ-բազկաթոռը օգտագործվել է Նապոլեոն Բոնապարտի թոռան՝ Նապոլեոն 3-րդի կողմից, սակայն հեղինակը անհայտ է։ Այսօր ռեքլայներ բազկաթոռներն ու բազմոցները լայն տարածում ունեն շուկայում և բավականին սիրված կահույքի տեսակ են։

Tambo ռեքլայներ-բազմոցը առաջնային դիրք է ապահովում հենց հարմարավետության համար։ Բազմոցի պաստառն ունի կտորի հարմարավետություն, բայց կաշվի տեսք։ Tambo հավաքածուից ռեքլայներ-բազմոցը առանձնանում է իր ներդիր սեղանիկով, որտեղ կարող եք դնել ձեռքի բաժակները՝ֆիլմ դիտելիս։ Եթե ցանկանում եք հենց տանը ստեղծել փոքրիկ կինոթատրոն, Tambo -ն լավագույն լուծումն է։

3․ Կաշի՞ է, թե ոչ

Breville –ը այն բազմոցներից է, որ փայլում է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլ նաև բավականին պրակտիկ է առօրեայում։ Բազմոցի պաստառը Ashley Homestore-ի հեղինակային կտորից է՝ դյուրաբլենդից։ Այն կաշվի, պոլիուրեթանի ու բամբակի համադրություն է, ունի կտորի հարմարավետություն, բայց կաշվի տեսք։

Կողային դեկորատիվ մեխիկները, որոնք համարվում են չեստերֆիլդ դիզայնի բնորոշ հատկություններից, ավելի հետաքրքիր են դարձնում հավաքածուն և հարմար բոլոր ոճերի սիրահարների համար։ Լոֆթ ոճի սուրճի սեղանի համադրությամբ այն իդեալական ընտրություն կարող է լինել մեծ առանձնատներում։

Չեստերֆիլդ դիզայնը դասական ոճի հայտնի լուծումներից մեկն է այսօր։ Վարկած կա, որ առաջին անգամ չեստերֆիլդ դիզայնով բազմոցը արտադրվել է 1700-ական թթ․ներին Լորդ Ֆիլիպ Ստանհոպի համար, որը համարվում էր Չեստերֆիլդ կոմսության 4-րդ կոմսը։ Տեղանունից էլ դիզայներական լուծումը ստացել է անվանումը։ Չեստերֆիլդ դիզայնով բազմոցների մեջքի ու թևերի բարձրությունը սովորաբար հավասար են (սակայն հնարավոր են փոքր շեղումներ ավանդականից), իսկ նստատեղերը՝ բարձր, որպեսզի վերնախավը կարողանա ուղիղ նստել, որ հագուստը չճմռթվի։

Չեստերֆիլդ դիզայնի տարբերակիչ հատկություններից մեկը արույրից (պղնձի ու ցինկի համաձուլվածք) կամ նիկելային դեկորատիվ մեխիկներն են։ Դրանք ակտիվ սկսել են կիրառվել փափուկ կահույքի արտադրության մեջ դեռևս 15-16-րդ դարերում։ Նախնական շրջանում դեկորատիվ մեխիկները օգտագործվում էին փայտի ու կտորի եզրերը ավելի կոկիկացնելու նպատակով։ Միայն 17-րդ դարում՝ Լուի 13-րդի թագավորության օրոք Ֆրանսիայում փափուկ կահույքի համար այն սկսեց դիտարկվել նաև որպես դիզայներական միջոց։ Հետագայում 1800-ական թթ․ներին անգլիացի կահույքի դիզայներ Ուիլիամ Մորիսը և 1900-ական թթ․ներին ամերիկացի դիզայներ-եղբայրներ Սթիքլիները ձեռնարկեցին ներդնել դեկորատիվ մեխիկների դիզայնը կահույքի նախագծման գործընթացում։ Այսօր դեկորատիվ մեխիկներով ընդգծված կարող է լինել նույնիսկ փայտե կահույքը։

4․ Կտեղավորվի՞ փոքր սենյակում

Altari փափուկ կահույքն այն նորաոճ բազմոցներից է, որ իր լակոնիկ տեսքի շնորհիվ երբեք խնդիրներ չի առաջացնում տարածքի հետ կապված։ Հիմնական հատկանիշներից է պարզ ուրվագծված պրոֆիլը, որը հատուկ է ժամանակակից ոճին։ Բազմոցի նեյտրալ գույնը հնարավորություն է տալիս համադրել և՛ ժամանակակից, և՛ քանթրի, և՛ մինիմալիստական ինտերիերներում։ Altari փափուկ կահույքը Ashley Homestore ամերիկյան կահույքի սրահներում ցուցադրված է երկու գույներով՝ մոխրագույն ու սև։ Սրահներում ցուցադրված է նաև Altari-ի անկյունային տարբերակը՝երկու կոնֆիգուրացիաներով։

Բազմոցը ցանկացած հյուրասենյակի հենասյունն է։ Այն ստեղծում է հարմարավետության զգացողություն՝ ամբողջացնելով ինտերիեր դիզայնը։ Բազմոց ընտրելիս պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու իրավիճակները, որոնց պետք է դիմակայի կահույքը՝ լինի ընկերներով կամ ընտանիքով երեկոյան կինոդիտումներ, խնջույքներ կամ հանգստյան օրեր։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1450 | 0 | 0
Facebook