Խնդրում ենք սպասել...

Ֆոտո/Վիդեոշարք

Մարտի 2-ին կամփոփվեն Համահայկական Ձմեռային Առաջին խաղերը

Maria Baraghamyan
Հեղինակ`
Maria Baraghamyan
15:13, շաբաթ, 01 մարտի, 2014 թ.
     Փետրվարի 25–ին– մարտի 2–ը Ծաղկաձորում անցկացվեցին Համահայկական ձմեռային առաջին խաղերը, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել Երևան քաղաքի թիմը։ Թիմային, որ տեղն է գրավել Երևանը, պարզ կլինի մարտի 2–ին։
Առաջին անգամ անցկացվող Համահայկական ձմեռային խաղերին մասնակցում են շուրջ 400 մարզիկներ, աշխարհի 11 պետություններից:
Բացման հանդիասավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր:
Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել։
Երևանի թիմը մարզիկներ է հայտավորել բոլոր մարզաձևերում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմեր
Բացման հանդիասավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Փետրվարի 24-ից մարտի 2-ը անցկացվող ձմեռային համահայկական առաջին խաղերի ծրագրում ընդգրկված է 4 մարզաձև՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3153 | 0 | 0
Facebook