Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ապահովագրում, բայց ոչ մեքենայի, այլ` ձայնի, ոտքի, մատների

17:39, կիրակի, 17 հուլիսի, 2011 թ.
Ապահովագրում, բայց ոչ մեքենայի, այլ` ձայնի, ոտքի, մատների
     Սուպերմոդել Հայդի Քլումի ոտքերը ապահովագրված են 3 մլն դոլարով: Ընդ որում, մի ոտքն ավելի թանկ է գնահատվել, քանի որ դրա վրա փոքրիկ սպի կա:
Եթե որեւէ բան պատահի դերասանուհի Ջեյմի Լի Կյորտիսի ոտքերի հետ, ապա նա ապահովագրական ընկերությունից 1 միլիոն դոլար կստանա:
Զինեդին Զիդանի ոտքերը գնահատվել են 30 մլն դոլար:
Բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտը իր ձայնը ապահովագրել է 600.000 դոլարով:
Իսկ ամերիկացի երգիչ եւ երաժիշտ Բրյուս Սփրինգստինը իր ձայնը գնահատել է 6 մլն դոլար:
3,2 մլն դոլար` այսքան են գնահատել Թինա Թերների ձայնը:
Կլաուդիա Շիֆերի դեմքը ապահովագրված է 7 մլն դոլարով:
Ջուլիա Ռոբերտսի լեգենդար ժպիտը ապահովագրված է 30 մլն դոլարով:
Եթե դերասանուհի Ամերիկա Ֆերերայի ատամներին մի բան պատահի, ապա նա ապահովագրական ընկերություններից կստանա 14 մլն դոլար:
Ջենիֆեր Լոպեսի հետույքը ապահովագրական ընկերությունները գնահատել են 38 մլն դոլար:
Քանթրի ոճի ամերիկյան երգչուհի Դոլլի Պարթոնը իր կուրծքը ապահովագրել է 600.000 դոլարով:
Ռուսական աստղերը եւս հետ չեն մնում: Օրինակ, Վալերի Լեոնտեւի ոտքերը ապահովագրված են 10 հազար դոլարով:
Իսկ Զեմֆիրայի ձեռքերի մատները ''արժեն'' 170.000 դոլար:
Սերգեյ Զվերեւի ձեռքերը ապահովագրված են 1 մլն դոլարով:
Նիկոլայ Բասկովի ձայնը ապահովագրված է 2 մլն դոլարով:
1907 | 1
Facebook