Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Կազմակերպություն
Երիտասարդ պատմագետների ասոցիացիա
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան իր գործունեությունը ծավալում է 2011 թ-ից: 2014թ.-ի փետրվարի 18-ից գործում է որպես գրանցված հասարակական կազմակերպություն: Մեր կառույցն ունի հետևյալ նպատակները՝

ծավալել գիտակրթական գործունեություն,
բարձրացնել բնակչության հայրենասիրական ոգին,
նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը,
նպաստել ազգային եւ բարոյական արժեքների զարգացմանը,
նպաստելՍփյուռք-Հայաստան երիտասարդական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը,
նպաստել ազգային միասնական գաղափարախոսության զարգացմանը երիտասարդության կազմակերպման միջոցով,
ակտիվ մասնակցություն ունենալ երիտասարդական դաշտում տեղի ունեցող քաղաքացիական, հասարակական եւ այլ կարգի միջոցառումներին,
նպաստել ազգային և բարոյական արժեքների զարգացմանը,
մշակել կազմակերպության շահերի կոլեկտիվ պաշտպանության համակարգ,
ծավալել հասարակության եւ երիտասարդության շահերից բխող,օրենքով չարգելված այլ գործունեություն:
Մեր առաքելությունն ենք համարում

համախմբել ակտիվ հասարակագետ-գիտնականներին, ուսանողներին,
դառնալ հարթակ` զարգացնելու երիտասարդ գիտնականների գիտելիքները, հմտություններն ու կարողությունները պատմագիտության և հասարակագիտական ընդհանուր դաշտում,
ապահովել երիտասարդ և ավագ սերնդի գիտնականների կապը:
Կազմակերպության խորհրդանիշը մարդկության պատմությանը հայտնի ամենահին պատկերներից է: Պատկերված է արեգակի շարժումը իր երեք դիրքերում՝ արևածագ, հորիզոն և մայրամուտ: Խորհրդանշում է ժամանակի անընդհատությունը, պատմության զարգացումը, ընթացքն ու շարունակականությունը:
5187482
19.11.2012
RSS Feeds