Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Կազմակերպություն
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
pr@anqa.am
+374 10 229145
+374 10 229148
ՀՀ, ք. Երևան, 0028, Օրբելի 22
Մեր առաքելությունը

ՈԱԱԿ-ը ստեղծվել է մասնագիտական կրթական համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում և ստանձնել լուրջ պատասխանատվություն` խթանելու ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները:

ՈԱԱԿ-ը նպաստում է հանրության վստահության ձևավորմանը, սոցիալական համախմբվածությանը, հավասարությանը, պատասխանատվությանը և մրցունակությանը մասնագիտական կրթական ծառայությունների որակի պարբերաբար բարելավման միջոցով:

Մեր նպատակն է ստեղծել որակի ապահովման մշակույթ, որը բխում է կրթության որակով մտահոգ հասարակության բոլոր շերտերի, շահակիցների պահանջներից, համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և ընդունելի է միջազգային մակարդակում:

Մեր գործունեությունը

Բոլոնիայի հռչակագիրը ստորագրած բոլոր երկրներում որակի ապահովումը պարտադիր գործընթաց է և հիմնվում է մասնագիտական կրթությունը կանոնակարգող օրենքների վրա: Որակի ապահովման պարտադիր բնույթ կրելը լուրջ խթան է և նախապայման մեր երկրում իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումներ մասնագիտական կրթության ոլորտում:

ՈԱԱԿ-ը մշակել ու շահակիցների լայն շրջանակին է ներկայացրել մեր երկրում որակի ապահովման ուղղությամբ իր մոտեցումները, չափանիշներն ու չափորոշիչները՝ հաշվի առնելով նաև եվրոպական չափորոշիչներն ու ուղենիշները (ESG): Մոտեցման առանցքը որակի ապահովման կառավարելի համակարգի ձևավորումն է՝ «պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում» բանաձևով։

ՈԱԱԿ-ը որակի ապահովման գործընթացները նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով։

Մեր կենտրոնի մասնագետները, ուսումնասիրելով ազգային ու միջազգային լավագույն փորձը կրթության կազմակերպման, իրականացման, որակի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ժամանակակից մեթոդների ու մեխանիզմների վերաբերյալ ուսումնական հաստատություններին պարբերաբար տրամադրում են խորհրդատվություն և կազմակերպում վերապատրաստումներ, քննարկումներ ու դասընթացներ։
6051432
22.05.2015
RSS Feeds