Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այսօր մեր պատմությունը կերտողներն են ‹‹Անկախության սերունդ››-ը՝ խելացի, համարձակ, համառ և իր իրավունքի համար պայքարող

17:44, cuma, 21 eylül, 2018
Այսօր մեր պատմությունը կերտողներն են ‹‹Անկախության սերունդ››-ը՝ խելացի, համարձակ, համառ և իր իրավունքի համար պայքարող

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, մեծագույն ուրախությամբ նշում ենք մեր սիրելի հանրապետության անկախության 27-րդ ամյակը:
     Անկախությունը կյանքի գնով վաստակած արժեք է: Անցնող 27 տարիները հեշտ չէին հայոց ազգի, բանակի համար, սակայն անհաղթահարելի դժվարություններ չկան, երբ կան ժողորդավարական միասնություն, ազգային գաղափարախոսություն և երկիրը շենացնելու ձգտում:
     Այսօր մեր պատմությունը կերտողներն են ‹‹Անկախության սերունդ››-ը՝ խելացի, համարձակ, համառ և իր իրավունքի համար պայքարող:
     Անկախ հանրապետություն ունենալը հայոց պատմության մեջ կարևորագույն քայլ էր և պատահաբար չէր, որ դրան հաջորդեց Արցախի ազատագրումը և պետական հաստատությունների ձևավորումը:
     Վստահ եմ, որ արյան գնով ձեռք բերված պետականությունն այլևս երբեք վերանվաճելու խնդիր չի ունենա: Համոզված եմ, որովհետև անկախ պետականության արժեքը հասկացող քաղաքացին տեր է իր հողին, իր իրավունքին և ազատ ապագային:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ ազատ քաղաքացիներին՝ Անկախության տոնի առթիվ և մաղթում, որ անկախության գաղափարին ու արժեքներին հավատարիմ մնան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2795 | 0 | 0
Facebook